Չեմ ուզում ասել, թե անհանգստանալու բան չկա

16/11/2017 schedule16:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի նոյեմբերի 17-ի համարում

Հարցազրույց նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանի հետ:

- Պարոն Թումանյան, չնայած արտաքուստ հանդարտությանը, երկրում ներքաղաքական լարվածություն է նկատվում։ Ինչպե՞ս եք գնահատում առկա  ներքաղաքական վիճակը։

- Կարծում եմ՝ պրոբլեմներ կան, եւ չէի ուզենա ամեն ինչ պարզունակացնել ու ասել, թե անհանգստանալու խնդիր չկա։ Ըստ իս՝ ներքաղաքական գործընթացների վրա լուրջ ազդեցություն կարող են ունենալ արտաքին քաղաքական գործոնները. պետք չէ մոռանալ, որ կարգավորված չէ ԼՂ  հարցն, ու ադրբեջանական ուժերն ինչ-ինչ ծրագրեր, թերեւս, ունեն՝ գործընթացները հօգուտ  իրենց տեղաշարժելու համար։ Այնպես որ, մտորելու խնդիրներ իրապես կան։ Չեմ կարծում, որ կատաստրոֆիկ որեւէ բան կա, բայց պետք է զգույշ լինել եւ ամեն ինչ անել, որ ապագա տարիների քաղաքականությունը լինի նվազագույն սխալների քաղաքականություն, որպեսզի կարողանանք խուսափել անցանկալի միջադեպերից։

- ՀՅԴ-ն, որի համամասնական ցուցակում էիք դուք, հստակ խոսում է իշխանական բուրգի ճգնաժամի եւ իշխանական ճամբարում հասունացող առճակատման մասին։ Համաձա՞յն եք այդ գնահատականներին։

- Երբ լուրջ առճակատում կա  իշխանության եւ ընդդիմության միջեւ, քաղաքական հոգեբանությունն այլ ձեւով է ներկայանում։ Երբ ընդդիմությունը մի տեսակ, չեմ ուզում ասել՝ թուլացած է, բայց արձակուրդի մեջ է, եւ իշխանության հետ առճակատում չկա, ինչպես մեկ տարի առաջ էր, ինչ-որ պրոցեսներ իշխանական շրջանակներում են սկսվում, եւ դա լիովին տեղավորվում է քաղաքական գործընթացների տրամաբանության մեջ։ Իշխանություն-ընդդիմություն առճակատման բացակայության պայմաններում՝ որոշ օպոզիցիոն տրամադրություններ հենց իշխանության մեջ են առաջանում։ Ինձ համար դա բացատրելի է, ու այդտեղ որեւէ խնդիր ես չեմ տեսնում։

- Ըստ որոշ վերլուծաբանների՝ ստեղծված իրավիճակից ելքը կարող է լինել Ռ.Քոչարյանի կողմից կադրային ցնցում կազմակերպելը։

- Երեւի խոսքը էֆեկտավոր կադրային քայլերի մասին է։ Բայց եթե խոսքը լուրջ համակարգային փոփոխություններին չի վերաբերում, նման էֆեկտավոր կադրային քայլերն ունենում են կարճատեւ ազդեցություն։ Շատ դժվար է հավատալ, որ մեկ-երկու անձի փոփոխությունը կարող է հեղափրկիչ դեր ունենալ մեր իրականության մեջ։ Ինչ-ինչ կադրային փոփոխություններ կարող են լինել, սակայն այս պահին ինձ նման բան հայտնի չէ։ 

- Ի դեպ, սպասվող կադրային փոփոխությունների մասին լուրերում շրջանառվում է նաեւ ձեր անունը՝ ֆինանսների նախարարից մինչեւ վարչապետ։ Հիմք կա՞ նման լուրերի մեջ։

- Փորձեմ այդ հարցին պատասխանել կեսկատակ-կեսլուրջ. դուք նման լուրերը դնում եք շրջանառության մեջ, դուք էլ՝ մեկնաբանություններն արեք։

 - Խոսվում է, որ ներքաղաքական զարգացումներին կարող են հետեւել արտահերթ ԱԺ կամ նախագահական ընտրությունները։ Դուք արտահերթ որեւէ ընտրություն հնարավոր համարո՞ւմ եք։  

- Ես որեւէ բան գուշակել չեմ ուզում, նաեւ՝ ոչինչ չեմ բացառում։ Բայց եթե ինձ հարցնեք, թե բոլորիս՝ ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության, ե՛ւ ժողովրդի համար որը  ճիշտ կլինի, ապա ճիշտ կլինի, եթե քաղաքական պրոցեսները ՀՀ-ում լինեն հերթական։ Սակայն, հերթական այդ պրոցեսները լինեն շատ օրինակելի. լինեն այնպիսի ընտրություններ, ինչպես, օրինակ, 1990-ի Գերագույն խորհրդի ընտրություններն էին։

- Այսօր, երբ գործող ընդդիմությունը հայտնվել է լուսանցքում, շատ է խոսվում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մեծ քաղաքականություն վերադարձի անհրաժեշտության մասին։ Դա հնարավոր համարո՞ւմ եք։ 

 - Լեւոն  Տեր-Պետրոսյանի մասին որեւէ բան ասել չեմ կարող եւ որեւէ բան չեմ բացառում։  Ինչ վերաբերում է ընդդիմության լուսանցքում հայտնվելուն, ապա եթե այսօրվա ընդդիմությունը լուսանցքում է, ես չգիտեմ, թե մաքուր էջի վրա ով է։ Այդուհանդերձ, կարծում եմ, մինչեւ հերթական ընտրություններն ու հատկապես ընտրությունների նախաշեմին՝ ընդդիմության ձեւի եւ բովանդակության մեջ կլինեն նոր փոփոխություններ, անցումներ՝ մի կողմից մյուսը եւ գուցե նաեւ՝ բոլորիս համար անսպասելի անցումներ։

- Ինչպե՞ս եք գնահատում հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասի անակնկալ կարճումը։

- Ես այդ թեման որեւէ կերպ քննարկելու անհրաժեշտություն չունեմ, չեմ կարող մեկնաբանել մի պրոցես, որին բացարձակապես չեմ մասնակցում. բացարձակապես տեղյակ չեմ, թե անցած տարիներին ինչ ընթացք է ունեցել խնդիրը, դատախազությունն ինչ փուլեր է անցել։ Ես ինձ, գուցե նաեւ մտածված, հեռու եմ պահել այդ ամենից, եւ այսօր իմ մեկնաբանությունները կարող են լինել բացարձակ անպատեհ։ Ի վերջո, եթե խոսքն անջատված մասին է վերաբերում՝ ինչ-որ ժամանակ պետք է կարճվեր, եւ ես այդ հարցում որեւէ օրիգինալ  մեկնաբանություն տալ չեմ կարող։

- Այդուհանդերձ, բազմաթիվ պատգամավորներ, այդ թվում՝ երկրի վարչապետը, նշեցին, որ հոկտեմբերի 27-ի հետ կապված իրենց կասկածները փարատված չեն։ Դուք եւս այդ օրը եղել եք դահլիճում. ձեզ համար բոլոր հարցերի պատասխանները տրվա՞ծ են։ 

- Այո, ես էլ եմ եղել դահլիճում, ես էլ կարող եմ ինչ-որ բաներ հիշել, պատմել, բայց խորհրդավոր երեւալու խնդիր չունեմ։ Տեսել եմ այդ ամենը, հետեւել եմ նրանց շարժուձեւին, ու երբ ասվում է, որ նրանք ինչ-որ ուժերի էին սպասում, իմ մեկնաբանությունը, զուտ որպես ականատեսի, այն է, որ իրենց կարծիքով՝ իրենք (Ն.Հունանյանի խումբը-խմբ.) ինչ-որ հերոսական բան էին արել, ու ժողովուրդը պետք է դրան արձագանքեր։ Ու եթե խոսքը վերաբերում է սպասելուն, իրենք ժողովրդի աջակցությանն, իհարկե, սպասում էին։ Ուրիշ բան ասել չեմ կարող։

- Դառնանք Ռ.Քոչարյանի, որի աշխատակազմի ղեկավարն եք դուք, աշխատաոճին։ Շատ է խոսվում, որ  իր բոլոր որոշումները նա կայացնում է միանձնյա. այդ թվում՝ կադրային փոփոխություններն ու նշանակումները։ Գոնե դուք տեղյակ լինո՞ւմ եք այդ որոշումներին։ 

 - Դա նախագահի հասցեին արված միակ բամբասանքն է, որին համաձայն եմ։  Իր բնավորությամբ, իր աշխատաոճով ինքը կարող է կարեւոր որոշումներն ընդունել միանձնյա, եւ ինքն էլ պատասխանատու է այդ որոշումների համար։ Իհարկե, պատշաճ պահին այդ մասին իմանում եմ։ 

- Եւ վերջին հարցը. գոնե դուք տեղեկացվա՞ծ եք, թե ինչու պաշտոնանկ արվեց ԱԱԾ պետ Կառլոս Պետրոսյանը։

- Ես չեմ ուզում դա որեւէ կերպ մեկնաբանել։ Պաշտոնները հավերժ չեն. դրանք գալիս ու գնում են։  

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1550 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց