Հանգստանալու մենաշնորհ. կառուցենք՝ հետո պաշտպանենք

16/11/2017 schedule16:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի նոյեմբերի 17-ի համարում

Ծաղկաձորի անտառային ֆոնդի եւ հանգստի գոտու հողերում իրենց առանձնատներն են կառուցել ԱԺ պատգամավորներ Գագիկ Ծառուկյանը, Լեւոն Սարգսյանը, ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի պետ Արմեն Ավետիսյանը, ոստիկանության պետի տեղակալ Արմեն Երիցյանը… Իսկ ինչպե՞ս են ՀՀ այս քաղաքացիները կառուցել իրենց առանձնատները: 2003թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը` Գագիկ Ծառուկյանը, ապօրինի շինարարություն էր սկսել Ծաղկաձորի հանգստյան գոտում: Այդ մասին գիտեին թե՛ Ծաղկաձորի քաղաքապետարանում, թե՛ իրավապահ մարմինները, սակայն ոչ ոք «իրավունք չուներ» կանխելու ապօրինությունը: Ապօրինի շինարարության պահին Ծառուկյանը նախընտրական քարոզարշավ էր իրականացնում եւ որոշել էր մտնել երկրի օրենսդիր մարմին, որպեսզի օրենքներ ընդունի եւ «կառուցի օրինապահ երկիր»:

Ընդ որում` կառուցում էր միանգամից երկու հսկա առանձնատուն: «Դրանք «Ինքնակամ շինությունների օրինականացման» մասին ՀՀ օրենքով օրինականացված շինություններ են: Ժամանակին ինքնակամ շենք է սարքվել, օրինականացրել ենք, պետբյուջե բավականին մեծ գումար է փոխանցվել: Տարածքը 1,4 հա է: Օրինականացվել է դիմումի համաձայն, երկուսն էլ Ծառուկյան Գագիկի անունով են»,-ասում է Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանը: «Օրինականացնելուց առաջ համայնքի հետ քննարկում  եղե՞լ է, այսինքն` հասարակական լսումներ անցկացվե՞լ են»,-հարցնում եմ քաղաքապետին:  «Այդ օրենքը նման բան չի նախատեսում, կառուցելուց հետո էլ ի՞նչ պետք է քննարկվեր»,-ասում է քաղաքապետը: «Նա կառուցել է, դիմել է կադաստրին օրինականացնելու համար: Բնականաբար, համապատասխան փաստաթղթեր չունենալու պատճառով կադաստրը դիմել է քաղաքապետարան եւ պահանջել օրինականացման որոշում: Այսինքն` համայնքի հետ քննարկելու որեւէ խնդիր չկար»,-պնդում է քաղաքապետ Միրզոյանը: Նրա ասելով` Ծառուկյանի շինություններն օրինականացվել են 2003-ի կեսերին` մեկ քմ-ը 2000 դրամ շինության համար, գումարած՝ հողի կադաստրային արժեքը: «15 մլն դրամի չափով վճարել է պարոն Ծառուկյանը»,-ավելացրեց քաղաքապետը:

Իրականում քաղաքապետարանը կարող էր մերժման որոշում կայացնել եւ պարտավորեցնել քանդել ապօրինի շինությունները կամ գոնե դրանցից մեկը: Սակայն՝ չի արել. ո՞վ կարող է Հայաստանում Ծառուկյանին դեմ գնալ: Ասում են` Հայաստանում միայն մի նման մարդ կա` երկրի նախագահը: «Գտել ենք նպատակահարմար, օրինականացրել ենք»,-ասում է քաղաքապետ Գ. Միրզոյանը: Ասում են նաեւ, որ Գ. Ծառուկյանը առանձնատներից մեկը կառուցել է բարձրաստիճան մի պաշտոնյայի համար: Իսկ թե ով է այդ պաշտոնյան, ցույց կտա ժամանակը: «Ծաղկաձորի անտառները բարձր թեքության լանջերի վրա են (նվազագույնը` 45 աստիճան) եւ խիստ արժեքավոր նշանակություն ունեն հողերի պահպանության,   ջրային ռեժիմի կարգավորման տեսակետից: Ըստ անտառային օրենսգրքի՝ դրանք պաշտպանական նշանակություն ունեն:

Ծաղկաձորի անտառներում կատարվող շինարարական աշխատանքների պատճառով խախտվել է անտառների լրիվությունը, տուժել է տեսակային կազմը, որի հետեւանքով խախտվել է հողերի նպատակային նշանակությունը (ՀՀ Անտառային օրենսգիրք, հոդված 9)»,-ասում է «Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիայի» նախագահ Սրբուհի Հարությունյանը: «Ըստ քաղաքաշինական գոտեվորման՝ Ծաղկաձորի հողերի 2/3-ը հանգստի հողեր են»,-ասում է պրն Միրզոյանը: «Իրականում հանգստի հողերի 1/2-ը գրավված է շինություններով: Ըստ ՀՀ հողային օրենսգրքի 22 հոդվածի 4-րդ կետի` Հանգստի հողերում արգելվում է դրանց` ըստ նպատակային նշանակության օգտագործելուն խոչընդոտող գործունեությունը: Ծաղկաձորում ծավալված շինարարությունները  խոչընդոտում են ՀՀ բնակչության երկարատեւ հանգստի կազմակերպմանը՝ վնասելով բարձր թեքության լանջերի ծառուտները:

Ծաղկաձորի քաղաքապետը դա արդարացնում է նրանով, որ շինարարությունները կատարվել են միայն նախկինում գործող ճամբարների տարածքում: Դա իրականությանը չի համապատասխանում: Ծաղկաձորի բնակիչների հետ զրուցելով` պարզեցի, որ բնակչությունը նախօրոք չի տեղեկացվել իր կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին: Փաստորեն, Կոտայքի մարզպետարանը եւ Ծաղկաձորի քաղաքապետարանը չեն կատարել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 13, 14 հոդվածների եւ ՀՀ կառավարության 1998թ. հոկտեմբերի 28-ի թիվ 660 որոշման պահանջները՝ հասարակությանը նախօրոք իրազեկելու վերաբերյալ»,-շարունակում է Սրբուհի Հարությունյանը: Իսկ եթե վաղը ԱԺ բոլոր պատգամավորները, կառավարության անդամները,  դատավորները կամ դատախազները որոշեն առանձնատուն կառուցել Ծաղկաձորի անտառներում, ո՞վ պետք է կանգնեցնի նրանց: Իհարկե՝ ոչ ոք: Շինարարություններն այսօր էլ ընթանում են:

Էդիկ Բաղդասարյան
www.hetq.am

Տպել
1515 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին