Արտակ Զեյնալյանը հիմնվում է հրապարակման ոչ ենթակա, անհայտ թվի վրա.Ահարոնյանը մեկնաբանում է

ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` պարզաբանելով ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանի կողմից խորհրդարանի ամբիոնից ոստիկանության վերաբերյալ արված երկու հայտարարությունները.

«Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Զեյնալյանը ՀՀ 2018 թվականի բյուջեի քննարկման ժամանակ խորհրդարանի ամբիոնից ոստիկանության վերաբերյալ երկու հայտարարություն արեց, որոնք մեկնաբանության կարիք ունեն: 
Նախ հարգարժան պատգամավորը հարցադրում արեց, թե ինչու է աճում ոստիկանության ֆինանսավորումը: 
Իրականում խորհրդարանի քննարկմանը ներկայացված նախագծով ոստիկանության ֆինանսավորումը 2018 թվականին նախատեսվում է ոչ թե ավելացնել, այլ հակառակը՝ կրճատել 1,3 տոկոսով կամ 544,4 միլիոն դրամով: 
Ինչ վերաբերում է Արտակ Զեյնալյանի երկրորդ հարցադրմանը, թե բնակչության մեկ շնչին ընկնող թվով Հայաստանի ոստիկանությունը գերազանցում է այլ երկրների,ապա մի քանի օր առաջ ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչը նույն խորհրդարանում ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, որ ոստիկանությունն օպտիմալ թվակազմ ունի և չի գերազանցում այլ երկրների իրավապահ համակարգերին: 
Արտակ Զեյնալյանը, որը նաև փորձառու իրավաբան է, զարմանալիորեն հիմնվում է Կառավարության որոշումով գաղտնագրված, այսինքն՝ հրապարակման ոչ ենթակա և անհայտ թվի վրա. այդ դեպքում որքանո՞վ է փաստական նման պնդումը»,-գրել է Աշոտ Ահարոնյանը:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում 2018 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ հայտարարություններ անելիս ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը, խոսելով ՀՀ բյուջեի ծախսերի ու խնայումների մասին, նաեւ նշել էր. «Ոստիկանության ծախսերն ինչո՞ւ ենք ավելացնում, ինչո՞ւ ենք մենք պահում այդքան ոստիկաններ, աշխարհում առաջին տեղում ենք՝  մեկ շնչին հասնող ոստիկանների քանակով»,-ասել էր նա

Տպել
13848 դիտում

Հայ մարմնամարզիկները սկսում են պայքարը օլիմպիական վարկանիշային միավորների համար

«Յանդեքս տաքսին» լրտեսությո՞ւն է իրականացնում. Լիտվայում մտահոգված են

Լիխտենշտեյնի հետ ոչ ոքիից հետո Գյուլբուդաղյանցի ասուլիսին 1 լրագրող է եղել

Մահացել է վթարի ենթարկված բալետի 23-ամյա արտիստը

Երբ Հայաստանից մեկնեցի, այն շատ մռայլ էր, հիմա ինքնաբավ երկիր է. Ռուսական թատրոնի գեղղեկավարն աշխատանքի է անցել

Պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այցով Կենտրոնական զինվորական հոսպիտալում են եղել

Ադրբեջանում պայթյուն է որոտացել շենքերից մեկում, փլատակների տակ մարդիկ են մնացել (լուսանկարներ)

Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ ԱԽ համաժողովին

Վրաերթ Գյումրիում. կա տուժած

Ցավում ենք, որ պարոն Իոաննիսյանը ներկայացնում է սուբյեկտիվ դատողություններ․ նախարարության արձագանքը

Ուկրաինայի Սումի քաղաքում հայկական խաչքար է տեղադրվել

«Թուրքական հոսք» գազամուղով ռուսական գազը կհասնի նաև Եվրոպա, Պուտինը Թուրքիայում է

Լարսի ճանապարհն ամբողջությամբ բաց է. ծանրաքարշ բեռնատարները հատում են սահմանը

Վալերի Օսիպյանը ճանապարհել ու դիմավորել է սահմանապահ ոստիկաններին (լուսանկարներ)

Թուրքիայում կաղամբով բեռնված մեքենայում ապօրինի ներգաղթյայլների խումբ է բացահայտվել

Չի կարող լինել քաղաքական ընտրություն, երբ ընտրելու բան չկա. քաղաքագետ Ստեփան Դանիելյան

ՀՀ ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի խաղաց Լիխտենշտեյնի հետ. դուրս է մնում Ազգերի լիգայից

ԵՊՀ ՈՒԽ կանոնադրությունն արդեն ԿԳՆ-ում է, սպասում են հաստատմանը

ԱԺ աշխատակազմում թափ են առել հակաօրինական գործողությունները, որոնք քողարկվում են. ԱԺ աշխատակից

Տորոնտոյի հայկական եկեղեցին կարող է օտարվել, շինությունը վտանգի տակ է. դրամահավաք է մեկնարկել