Ընտանեկան բռնության օրինագծի շուրջ բորբոքված կրքերը չեն հանդարտվում.փաստաթուղթը փոփոխվել է

17/11/2017 schedule21:05

Ընտանեկան բռնությանը վերաբերող օրենքի նախագիծը, որը հանրային բուռն քննարկումների առիթ դարձավ ու նաեւ հանդիպեց որոշ շերտերի անհամաձայնությանն ու քննադատությանը, ենթարկվել է փոփոխությունների:

Փոփոխություն է կրել նաեւ օրինագծի վերնագիրը: Նախկինում այն կոչվում էր. «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծ, այժմ ունի «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» անվանումը:

Սա նույնպես բողոքի տեղիք է տվել: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» հասարակական կազմակերպությունը երեկ հայտարարություն էր տարածել, որտեղ մասնավորապես նշել էր.

«Դեռեւս վերնագրից պարզ է դառնում, որ օրինագիծը ենթարկվել է կոնցեպտուալ փոփոխության։ Անհատի պաշտպանության ու աջակցության շեշտադրումից փոխվելով դեպի ընտանեկան համերաշխություն, որն իրավական որեւէ սահմանում չունի եւ հակասության մեջ է մտնում միջազգային իրավական ձեւակերպումների հետ։ Նշենք, որ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան ի սկզբանե բարձրաձայնել է նախագծում տեղ գտած մի շարք խնդիրների մասին, սակայն այժմ, նմանատիպ՝ կոնցեպտուալ, գաղափարական եւ մարդու իրավունքների հիմնադրույթներն անտեսող փոփոխություններից հետո, իր անհամաձայնությունն է հայտնում նման նախագծի առնչությամբ»:

Հայտարարության մեջ նաեւ նշվում է. «Այժմ՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի իրավաբաններն ուսումնասիրում են նախագծում տեղ գտած փոփոխությունները, եւ շուտով մենք մանրամասն անդրադարձ եւ իրավական գնահատական կհնչեցնենք՝ ամեն փոփոխված դրույթի վերաբերյալ։ Մինչ այդ, որպես ընտանեկան բռնության խնդրով զբաղվող հասարակական հիմնական մասնագիտացված կառույց, ՀՀ կառավարությունից եւ ՀՀ արդարադատության նախարարությունից պահանջում ենք․ Ա․ Վերականգնել օրինագծի նախկին անվանումը, որը բխում էր անհատի իրավունքի պաշտպանության հրամայականից եւ համապատասխանում՝ ընտանեկան բռնությունը կարգավորող իրավական փաստաթղթերի միջազգային ձեւակերպմանը։ Բ․ Զերծ մնալ օրինագծում՝ մարդու իրավունքներին եւ միջազգային իրավական նորմերին հակասող,  օրինագիծը խեղաթյուրող փոփոխություններ իրականացնելուց»։ 

ՀՀ արդարադատության նախարարությունից փորձեցինք պարզել, թե ինչով է պայմանավորված օրենքի նախագծի վերնագրի փոփոխությունը ու նաեւ ինչ էական տարբերություններ կան նոր օրինագծում՝ նախորդի համեմատությամբ:

Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն ի պատասխան փոխանցեց.

-Ինչպես գիտեք, նախագծի նախնական տարբերակը ներկայացվել էր հանրային քննարկման, որի ընթացքում եղան բազմաթիվ հանդիպումներ, հրապարակումներ՝ զանգվածային լրատվության միջոցներում, խորհրդարանական լսումներ: Չնայած նրան, որ եղան նաեւ նախագծի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու փորձեր, անտեղի շահարկումներ՝ այդուհանդերձ, հանրային քննարկումը կարող ենք համարել հաջողված, քանի որ քննարկման ընթացքում վեր հանվեցին նախագծի հետ կապված հանրությանը հուզող խնդիրներն ու մտահոգությունները, ստացվեցին առաջարկություններ, որոնց մի մասը  օգտակար եղան նախագծի բարելավման համար: Ու այս ամենի հիման վրա, նախագծում որոշակի շտկումներ կատարեցինք: Արդյունքում, որոշակի փոփոխության ենթարկվեց նախագծի անվանումը, վերնագրում ավելացվեց նաեւ ընտանիքի համերաշխության վերականգնման հիշատակումը, որի վերաբերյալ համապատասխան կարգավորումներ ի սկզբանե պարունակվում էին նախագծում:

Ի սկզբանե նախագիծը նախատեսել էր նաեւ այնպիսի ընթացակարգ, ինչպիսին է հաշտեցումը, որը կարող է կիրառվել պաշտպանական միջոցների գործողության ընթացքում: Բացի դրանից, օրինագծով նաեւ նախատեսվում է, որ սոցիալական, հոգեբանական եւ այլ աջակցությունը պետք է ցուցաբերվի ինչպես ընտանիքում բռնությունից տուժածին, այնպես էլ ընտանիքում բռնություն գործադրած անձին: Եվ այս առումով վերնագիրն ընդամենը շտկվել է, որպեսզի առավել ճշգրիտ արտացոլի օրենքի բովանդակությունը: Իհարկե, որոշ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ դրա հետ կապված իրենց դժգոհությունն են արտահայտում, բայց, մեր համոզմամբ, օրենքի նշանակությունը պետք է պայմանավորված լինի ոչ այնքան վերնագրով, որքան առաջարկվող իրավական կարգավորումների արդյունավետության ապահովմամբ: Օրենքի նախագիծը բարելավվել է՝ ավելի են հստակեցվել այն կառուցակարգերը, այն մեխանիզմները, որոնք պետք է գործադրվեն ընտանիքում բռնության կանխարգելման եւ դրանից տուժածների պաշտպանության համար:

Հին օրինագծի համեմատությամբ փոփոխությունների օրինակներ պարզել չհաջողվեց. փոխնախարարը քննարկումների էր մասնակցում եւ զբաղված էր: Նախարարությունից խոստացան դրանք ներկայացնել ավելի ուշ:

Տպել
2738 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց