Արդարադատության նախարարությանը կներկայացվի դատական լուսաբանումների մասին առաջարկների փաթեթ

17/11/2017 schedule21:20

«Դատական նիստերի ազատ լուսաբանումը՝ որպես արդար դատաքննության նախադրյալ» ծրագիրն արդեն կատարել է հետազոտություններ ու ներկայացրել ՀՀ մի շարք արդարադատական մարմիններին իր առաջարկների փաթեթը, որտեղ ներառված են կետեր` դատական նիստերի տեսա-լուսանկարահանումը ազատ, առանց արգելքների ու սահմանափակումների անցկացնելու, արգելքներ չստեղծելու մասին: Ստորեւ ներկայացնում ենք «Իրավունքի ուժ» ՀԿ-ի` հետազոտությունների հիման վրա արված առաջարկները, որոնք կարող են այլ կետեր ներառել` ցանկացած լրագրողի ու անհատի կողմից.

Առաջարկներ.

ՀՀ Արդարադատության նախարարությանը՝

.  նախաձեռնել օրենսդրական բարեփոխումներ դատական նիստերի լուսա/տեսանկարահանման իրավունքը հստակեցնելու, ինչպես նաև դրա հետ կապված ընթացակարգերը սահմանելու նպատակով

.  ընդունել «Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ներկայացրած օրենքների նախագծերը, անհրաժեշտության դեպքում լրամշակել դրանք՝ ոլորտի մասնագետների հետ խորհրդակցելով

ՀՀ արդարադատության խորհրդին՝

.  կարգապահական պատասխանատվության ենթարկել բոլոր այն դատավորներին, ովքեր, օգտվելով օրենսդրական բացի ընձեռած հնարավորությունից, չարաշահում են իրենց լիազորությունները և անհիմն կերպով արգելում կամ սահմանափակում են դռնբաց դատական նիստերի լուսա/տեսանկարահանումը

ՀՀ դատարանների նախագահների խորհրդին՝

.  մինչ համապատասխան օրենսդրական բարեփոխումները հանդիպումներ կազմակերպել դատարանների նախագահների և դատական նիստեր լուսաբանող լրագրողների միջև՝ խնդիրները քննարկելու և լուծումներ առաջարկելու նպատակով

.  մինչ համապատասխան օրենսդրական բարեփոխումները բոլոր դատավորներին հանձնարարել առավել հանդուրժող գտնվել լրագրողների աշխատանքի նկատմամբ, չսահմանափակել լուսա/տեսանկարահանման ժամանակը և չարգելել լուսա/տեսանկարահանումը առանց լեգիտիմ հիմնավորումների

ՀՀ բոլոր դատավորներին՝

.  հարգել լրագրողների մասնագիտական աշխատանքը և չստեղծել անհարկի խոչընդոտներ և սահմանափակումներ նրանց համար

.  չսահմանափակել լուսա/տեսանկարահանման ժամանակը և չարգելել լուսա/տեսանկարահանումը առանց լեգիտիմ հիմնավորումների

Դատական նիստեր լուսաբանող լրագրողներին՝

.  հետևողական լինել դատական նիստերի լուսաբանման ապօրինի խոչընդոտների և սահմանափակումների նկատմամբ, դիմել համապատասխան ատյաններ արգելքներն ու սահմանափակումները վերացնելու պահանջով

ՀՀ-ում գործող բոլոր լրատվամիջոցներին

.  հետևողականորեն լուսաբանել դատարաններում լրագրողների աշխատանքի ապօրինի արգելքներն ու սահմանափակումները

ՀՀ դատական դեպարտամենտին՝

.  ցուցում տալ դատական կարգադրիչներին հարգանք դրսևորել դատական նիստեր լուսաբանող լրագրողների և օպերատորների աշխատանքի նկատմամբ, չգերազանցել լիազորություններն ու առանց դատարանի համապատասխան որոշման չսահմանափակել լրագրողների աշխատանքը դատարաններում

 Լրագրողների իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպություններին, փաստաբաններին, անկախ իրավապաշտպանների ու փորձագետներին

.  Ուշադրության կենտրոնում պահել դատական նիստեր լուսաբանող լրագրողների աշխատանքի ապօրինի արգելքի ու սահմանափակումների դեպքերը, անհրաժեշտության դեպքում քայլեր ձեռնարկել դրանց վերացման ուղղությամբ:

 

Տպել
1613 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը