Բարձր հովանու ներքո. համ հաճույք ստացավ, համ կույս մնաց

18/11/2017 schedule15:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի նոյեմբերի 19-ի համարում

Ուղիղ մեկ տարի առաջ Շիրակի մարզային դատախազությունում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաների նկատմամբ, մարզպետ Ռոմիկ Մանուկյանի դիմումի հիման վրա, ՀՀ քրեական օրենսգրքի 308 (պաշտոնական լիազորությունների չարաշահում) եւ 314 (պաշտոնական կեղծիք) հոդվածների համաձայն՝ քրեական գործ հարուցվեց: Իսկ ահա ուղիղ մեկ ամիս առաջ ՀՀ գլխավոր դատախազությունում որոշում է կայացվել այդ քրեական գործը կարճելու մասին:

Հիշեցնենք, որ դեռեւս նախորդ տարվա սեպտեմբերի 18-ին Շիրակի ՀՅԴ-ական մարզպետ Ռոմիկ Մանուկյանը Շիրակի մարզային դատախազություն դիմում էր գրել՝ քաղաքապետի կողմից Գյումրիի Շահումյան 188 շենքի 2-րդ մասնաշենքի առաջին հարկի ոչ բնակելի բացվածքների վաճառքի վերաբերյալ: ՀՀ պետական բյուջեից կառավարության 23.03.99թ. N176 որոշման համաձայն՝ շուրջ 18 մլն դրամ էր տրամադրվել Գյումրիի Շահումյան 188 շենքի 406 քառակուսի մետր մակերեսով 2-րդ մասնաշենքի կառուցման համար: Շենքի 2-րդ մասնաշենքի կառուցումն ավարտվել է 2000թ.-ին: Դրանից հետո, ինչպես նշել էր մարզպետը դատախազին ուղղված իր գրության մեջ, «այդ տարածքը ինքնիրավչությամբ տնօրինել է քաղաքապետարանը եւ հետագայում օտարել ուղղակի վաճառքի միջոցով ֆիզիկական անձանց»:

Ըստ մարզպետի՝ շենքի այդ բացվածքը համայնքապետարանի ենթակայության տակ չի գտնվում եւ համարվում է պետական սեփականություն, ուստիեւ՝ համայնքապետը իրավունք չուներ վաճառելու: Համենայն դեպս, այսպես է նշված մարզպետի՝ մարզի դատախազին ուղարկված մեկ այլ՝ հոկտեմբերի 9-ի գրության մեջ. «Շենքի նոր կառուցված 2-րդ մասնաշենքի 1-ին հարկի ոչ բնակելի բացվածքները մարզպետարանի կողմից քաղաքապետարանին չեն հանձնվել, քանի որ դրանք նախատեսված էին մարզպետարանի համապատասխան վարչություններին հատկացնելու համար՝ որպես վարչական մասնաշենք»: Իսկ դրանք մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության, նաեւ քաղաքաշինության եւ կապիտալ շինարարության վարչություններն են:

Այս ամենից բացի, այստեղ կա մեկ խնդիր եւս. եթե նույնիսկ այդ տարածքը համայնքապատկան էր ու պիտի օտարվեր, ապա դա կարելի էր անել ոչ թե ուղղակի վաճառքի, այլ միայն աճուրդի միջոցով: Չնայած այս ամենին, շենքի նոր կառուցված 2-րդ մասնաշենքի 1-ին հարկի ոչ բնակելի շուրջ 312 քառակուսի մետր մակերեսով բացվածքները, ավագանու 19.06.03 թվականի որոշմամբ, մոտ 5 մլն դրամ գումարով վաճառվել են Սմբատ Պետրոսյանին, որը քաղաքապետ Վարդան Ղուկասյանի քեռորդին է: Ընդ որում, այդ բացվածքը Ս. Պետրոսյանին է վաճառվել ինքնարժեքից զգալի ցածր գնով: «...Բացվածքը 5 միլիոն 395 հազար 165 դրամով վաճառվել է Գյումրիի բնակիչ Ս.Պետրոսյանին, այն դեպքում, երբ հաշվեկշռային արժեքով նշված բացվածքը հաշվարկված է 13 միլիոն 976 հազար 216 դրամ, դրանով իսկ պետությանը պատճառվել է 8.521.055 դրամի նյութական վնաս»,- նշված է մարզպետի՝ դատախազին ուղղված գրության մեջ:

Այս ամենը շարադրելով՝ Շիրակի մարզպետը մարզային դատախազությանը խնդրել էր ուսումնասիրել խնդիրը եւ օրենքով նախատեսված ընթացք տալ: 2003-ի նոյեմբերի 18-ին Շիրակի մարզի դատախազի օգնական Ժորա Սադոյանը որոշում կայացրեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արտյոմ Մազմանյանի եւ ֆինանսական բաժնի պետ Միշա Գրիգորյանի դեմ քրեական գործ հարուցելու վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի առաջին (պաշտոնական լիազորությունների չարաշահում) եւ 314 հոդվածի երկրորդ մասերով (պաշտոնական կեղծիք): Նախաքննության ընթացքում ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության վերահսկողության վարչությունը ստուգումներ անցկացրեց քաղաքապետարանում: Արդյունքում մի շարք դրվագներով ֆինանսական չարաշահումներ հայտնաբերվեցին:

Նախապատրաստված նյութերը միացվեցին այդ քրեական գործին: Այս տարվա օգոստոսի վեցից արդեն ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ Գյումրիի քաղաքապետի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվել է ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում, ուր եւ իր տրամաբանական ավարտին է հասցվել: Գլխավոր դատախազության հատուկ եւ կարեւորագույն գործերով քննիչ Ս.Սինանյանը 2004 թվականի հոկտեմբերի 18-ին որոշում է կայացրել հանցակազմի եւ հանցադեպի բացակայության պատճառով կարճել քրեական գործի վարույթը: Ըստ այդ որոշման՝ այդ տարածքը մարզպետարանի հաշվեկշռում չի հաշվառվել: Քաղաքապետն էլ 2001 թվականի օգոստոս-դեկտեմբեր ամիսներին բազմիցս դիմել է մարզպետին՝ այդ տարածքի վերաբերյալ պայմանագիր կնքելու համար:

Եւ պատասխան չստանալով, ՀՀ կառավարության 14.03.1997թ. N51 որոշման համաձայն, դիմել է անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանում՝ որպես համայնքի սեփականություն գրանցելու համար: Ինչ վերաբերում է տարածքը էժան գնով վաճառելուն, ըստ դատախազության որոշման, դատաապրանքագիտական փորձաքննության եզրակացության համաձայն՝ բացվածքի արժեքը կազմում է 12 մլն 980 դրամ, այսինքն՝ օտարված գնից 5,9 մլն դրամով ավելի: Սակայն 2004 թվականի հոկտեմբերի 7-ին Գյումրիի ավագանու նիստի ժամանակ որոշում է կայացվել, որ Ս.Պետրոսյանը պետք է վճարի գումարների տարբերությունը: Ու տեղական բյուջե է մուտքագրել 7,5 մլն դրամ: Փաստորեն, դատախազությունն այս ամենը հիմք համարելով, կարճել է քաղաքապետի դեմ հարուցված քրեական գործը: Ինչ վերաբերում է գործի մյուս դրվագներին, ըստ Սինանյանի, դրանցում եւս հանցադեպ չկա:

Որ այդ գործը պետք է այսպիսի ավարտ ունենար, պարզ դարձավ Ռոբերտ Քոչարյանի՝ հունիսի մեկին Գյումրի կատարած այցի օրը: Մարզպետարանում հրավիրած ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ մարզպետին ու քաղաքապետին պաշտոնանկ անելու մասին խոսակցությունները հիմնավոր չեն, ու գոնե արտաքուստ նրանց հակամարտությունը հաջողվել է հարթել: Լավատեղյակ աղբյուրները, սակայն, պնդում են, որ այս գործը կարճելու որոշումն իրականում կայացվել է նախագահական նստավայրում: Եղել է նաեւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի միջամտությունը: Այս ողջ ընթացքում հեռուստատեսություններով ելույթ ունենալիս, անդրադառնալով քրեական գործին, Վարդան Ղուկասյանը հայտարարում էր, որ ինքը «կույս աղջկա նման մաքուր է»: Իսկ մարզպետն էլ բազմանշանակ ակնարկում էր, որ քաղաքապետին դատախազության կողմից մեղադրանք առաջադրելու դեպքում՝ ինքը նրան անվստահություն հայտնելու խնդրանքով կմտնի կառավարություն: Թե ոնց են այս պաշտոնյաները վերաբերվում քրեական գործի կարճմանը, կփորձենք տեղեկանալ առաջիկայում: 

Արման Գալոյան

Տպել
3208 դիտում

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ