Լավրովը լավ գիտի, որ հայկական կողմը տարածքներ չի հանձնելու, ՀՀԿ-ի բարբաջանքն է. Վ Բադասյան

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում անդրադառնալով տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին՝ կարծիք հայտնեց, որ ՌԴ-ն միտված է ԼՂ-ի ստատուս քվոյի պահպանմանը:

- Պարոն Բադասյան, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երեւանում այսօր հայտարարել է, որ Մոսկվան լավատես չէ մոտ ապագայում ԼՂ հակամարտության արագ կարգավորման հարցում: Ձեր կարծիքով ինչո՞վ է պայմանավորված այս զգուշավորությունը:

- Ես կարծում եմ եւ համոզված եմ, որ այս տարածաշրջանում, որ կոնֆլիկտ են ասում, դա այդպես չէ: Դա կոնֆլիկտ չէ, դա ՌԴ-ի եւ ԵՄ-ի մի շարք երկրների կողմից ստեղծված կոնֆլիկտ է: Հարցը բնականորեն լուծված է: Դա լավ գիտի ե՛ւ ամերիկյան համանախագահը, ե՛ւ Ֆրանսիայի, ե՛ւ ՌԴ-ի: Թուրքիան եւ Ադրբեջանն էլ դա լավ գիտեն: Մնացածը խաբեություն է սեփական ժողովրդի նկատմամբ: Տարածքները չեն հանձնվելու, դա շատ լավ գիտի Լավրովը, որ հայկական կողմը տարածքներ չի հանձնելու: Իրենց ձեռքը հիմա շատ կարճ է, որ միանգամից «կարմիր բանակ» մտցնեն այստեղ, չեն կարող դա անել եւ իրենց շահերից էլ չի բխում, որ դա անեն:

Հարցը պետք է ձգձգվի, ստատուս քվոն պետք է պահպանվի միառժամանակ, մինչեւ որ Ադրբեջանը հաշտվի այն մտքի հետ, որ Արցախն իր կազմում երբեք չի եղել: Ինչ վերաբերվում է ազատագրված տարածքներին, դրանք պատերազմի արդյունքում ձեւավորված բնական սահմաններ են: Ինչ վերաբերվում է տարածքները զիջելուն, ապա դա ՀՀԿ-ականներն են բարբաջում, հարակից կուսակցություններն են դա ասում, դա տեղի չի ունենալու: Ի վերջո, գալու է մի պահ, երբ ժողովուրդը դրանց պատին է սեղմելու, դրանք տհաս քաղաքական գործիչներ են: Լավրովը լավ գիտի հայ ժողովրդի կամքը եւ գիտի, թե ինչ է նշանակում Արցախի հարցը: Ես կարող եմ ողջունել, որ նա նման դիրքորոշում ունի:

- Երեկ էլ Լավրովը Բաքվում հայտարարեց, որ հակամարտության կարգավորման մենյուն բանակցային սեղանին է դրված: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Դա էլ է ճիշտ, տրամաբանորեն հակառակ կարծիքը չի: Այո՛, սեղանի վրա է դրված, դուք պատերազմից հեռու մնացեք:

- ՌԴ արտգործնախարարի այցը դուք կարծում եք միտված է ստատուս քվոյի պահպանմա՞նը:

- Այո, ստատուս քվոն պետք է պահպանվի:

- Սերգեյ Լավրովի այցին զուգահեռ Ադրբեջանը զորավարժություններ էր անցկացնում նաեւ Նախիջեւանի հատվածում: Ադրբեջանը Նախիջեւանի հատվածում նաեւ կործանիչ ավիացիա է կուտակել: Կապ տեսնո՞ւմ եք Լավրովի այցի եւ զորավարժությունների ժամանակահատվածի միջեւ:

- Կարծում եմ հնարավոր է կապ ունենա Լավրովի այցի հետ, որովհետեւ նրանք նախօրոք գիտեին՝ Լավրովն ինչ այցով է գալու: Այստեղ մի խնդիր էլ կա, որ Ռուսաստանն Ադրբեջանին ուզում է ներքաշի Եվրասիական տնտեսական միության մեջ, որից Ադրբեջանը, իհարկե, փախուստ է տալիս: Ադրբեջանը կարող է այսօրվա դրությամբ մի շրջան էլ հանձնի, բայց ԵԱՏՄ-ի կազմում չի մտնի:

Ինչ վերաբերվում է նոր զինատեսակների գործածությանը զորավարժություններում, ես չեմ կարծում, թե դա ինչ-որ բան նշանակում է: Եթե դա Ադրբեջանի համար ինչ-որ բան նշանակում է, ես չեմ կարծում, որ Հայաստանի համար դա ինչ-որ բան նշանակում է, որովհետեւ տարածաշրջանի քաղաքականությունը չի տանում մեր տարածքի վրա պատերազմի վերսկսման: Թուրքիայի իրավիճակն է դա ասում, Քուրդիստանի հարցը կա, Ադրբեջանն Իրանի հետ չունի բարենպաստ հարաբերություններ: Կարծում եմ՝ նման դեպքում հայկական պետության հետ պատերազմելն Ադրբեջանին ձեռնտու չէ: Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումը ապրիլին նույնպես բերում է այդ տեսակետին:

Որպես ռազմական ոլորտում փորձ ունեցող մարդ, ես ասում եմ՝ պատերազմի ելքը զինատեսակները չեն որոշում, շատ ուրիշ բնութագրիչներ կան, որոնք որոշում ենք ելքը: Մենք այդ բնութագրիչներն ունենք: Մենք միայն նորմալ ղեկավարման պակաս ունենք, հայրենասեր ղեկավարման պակաս ունենք եւ կոնկրետ նայեք ԱԺ-ի քաղաքական ուժերին, անհատներին: Այդ կազմը խոստումնալից չէ, կառավարության կազմը նայեք, շատ քաղաքական գործիչներ իրենց տեղում չեն:

- Իր տեղում չի նաեւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյա՞նը:

- Ոչ, ես նկատի չունեմ Վիգեն Սարգսյանին, որովհետեւ բանակն այսօր մեր միակ անվտանգության երաշխիքն է եւ գոնե բանակն ամեն ինչ անում է, որ առաջնագիծը նորմալ պահվի, թե՛ Նախիջեւանի, թե՛ Նոյեմբերյանի եւ թե՛ Արցախի հատվածում:

- 2018 թվականի ապրիլին Հայաստանում բեկումնային քաղաքական իրադարձություններ են սպասվում: Հավանականություն կա՞, որ Ադրբեջանը կարող է առիթն օգտագործել:

- Չեմ կարծում, որ Ադրբեջանը դրանից կարող է օգտվել:

- Արցախում ի՞նչ իրավիճակ է այժմ:

-Ես այս պահին առաջնագծից մի քանի կիլոմետր հեռավորության վրա աշխատում եմ, նորմալ է, խաղաղ, երկինքը պարզ է, արեւոտ հաճելի եղանակ է: Մեր տրամադրություններն էլ՝ նորմալ, աշխատում ենք:

- Վերջին շաբաթվա ընթացքում հրադադարի խախտման դեպք եղե՞լ է:

-Մեր՝ հարավային շրջանում, չի եղել:

Տպել
8202 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին