Ո՞վ է ասում, որ այստեղ անխելք մարդիկ են նստած եւ չեն մտածում երեխաների մասին. ուռուցքաբան

Ընդամենը կարճ ժամանակ անց՝ դեկտեմբերից, Հայաստանում կսկսեն 13 տարեկան աղջիկներին պատվաստել պապիլոմավիրուսի դեմ: Բայց ներդրվող նոր պատվաստումը շարունակում է միանշանակ չընդունվել, եւ շատերը դրա մեջ ազգակործան դիտավորություն են տեսնում՝ համոզմունք հայտնելով, որ պատվաստանյութն առաջացնում է չբերություն ու հաշմանդամություն: Ուշագրավ է, որ պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը հակառակորդներ ունի նաեւ բժիշկների շրջանում, թեպետ նրանք փոքրամասնություն են կազմում:

Մարդու պապիլոմավիրուսը (ՄՎՊ) շատ տարածված է բնության մեջ, եւ մարդկանց 80 տոկոսը կյանքի ընթացքում վարակվում է դրանով։ Վարակվելու ռիսկին հավասարապես ենթարկվում են ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ։ Փոխանցման ուղին հիմնականում սեռականն է, սակայն հնարավոր է նաեւ կոնտակտային ճանապարհով։ Վիրուսը կարող է պահպանվել արտաքին միջավայրում եւ թափանցել օրգանիզմ մաշկի ամբողջականությունը խախտված հատվածների միջոցով։

Պապիլոմավիրուսային վարակը հաճախ հանգեցնում է սեռական օրգանների նախաքաղցկեղային վիճակների (գորտնուկների) եւ առաջացնում ուռուցք: Առողջապահության ոլորտի պատասխանատուները, հիմնավորելու համար նոր պատվաստման անհրաժեշտությունը, մասնավորապես ընդգծում են, որ արգանդի վզիկի քաղցկեղը, որը կանանց շրջանում տարածվածությամբ երկրորդ տեղում է, առաջանում է այդ վիրուսի պատճառով: Նշում են, որ տարեկան 230-250 առաջնային դեպք է գրանցվում: Բայց միեւնույն ժամանակ թեմայի ուսումնասիրության ընթացքում հանդիպում են մասնագիտական կարծիքներ, ըստ որոնց՝ արգանդի պարանոցի քաղցկեղից կարելի է խուսափել՝ տարեկան մեկ անգամ այցելելով բժշկի:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում աշխատող երիտասարդ բժիշկներից մեկին երբ խնդրեցինք կարծիք հայտնել նոր պատվաստման վերաբերյալ, նա համաձայնեց խոսել միայն անանուն մնալու պարագայում:

«Ես դեմ եմ: Ես իմ աղջկան չեմ տանի պատվաստման, քանի որ այդ վարակը հայտնաբերելը դժվար չէ: Եթե ցանկացած կին վեց ամիսը մեկ գնա ստուգման, արդեն դա պարզ երեւում է: Ես դեմ եմ, բայց հիմա ամբողջ աշխարհը կողմ է»,- ասաց ուռուցքաբան-գինեկոլոգը: Հարցին, թե եթե անգամ հաճախակի պարբերականությամբ բժշկին այցելելու դեպքում հնարավոր է վարակը հայտնաբերել ու բուժել՝ կանխելով ուռուցքի առաջացումը, արդյո՞ք պատվաստումը կնոջ կյանքն ավելի հարմարավետ չի դարձնի:

«Բայց պատվաստանյութը, եթե կարդաք, իր կողմնակի ազդեցություններն ու բարդություններն ունի, ու այդպես լրիվ, որ ասեմ հետազոտություններ կան, չգիտեմ: Դրա համար ճիշտ կլինի ավելի փորձառու պրոֆեսորներին հարցրեք»,- առաջարկեց բժիշկը: Կողմնակի ազդեցությունների մասին նա առաջարկեց կարդալ ինտերնետում:

Իսկ այդ աղբյուրում, կա, օրինակ, այսպիսի տեղեկություն. ԱՄՆ-ում 2010 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ պապիլոմավիրուսի դեմ գարդասիլ պատվաստանյութ է ստացել ավելի քան 10.5 միլիոն կին: Հիվանդություններ վերահսկման կենտրոնում ստացվել է 17 160 հաղորդագրություն՝ պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների վերաբերյալ: Դրանց 92 տոկոսի դեպքում նշվել է թեթեւ դրսեւորումների մասին՝ ուշաթափություն, ցավ սրսկած տեղում, գլխացավ, ջերմության բարձրացում: Կողմնակի ծանր ազդեցությունների մասին՝ կյանքին սպառնացող հիվանդություն, հաշմանդամություն, մահ, նշվել է 9 տոկոս դեպքերում: Ահազանգվել է պապիլոմավիրուսի դեմ պատվաստում ստացած 56 կնոջ մահվան վերաբերյալ: Հաստատված 30 մահից եւ ոչ մեկի դեպքում, սակայն պատվաստանյութի հետ կապ չի հայտնաբերվել:

«Պապիլոմավիրուսի դեմ պատվաստման վերաբերյալ իմ կարծիքը դրական է: 70-ից ավելի երկրում ներդրվել է, եւ կարծում եմ, որ մենք հետ չպետք է մնանք: Ով է ասում, որ այստեղ անխելք մարդիկ են նստած եւ չեն մտածում երեխաների մասին»,- ասաց Հայաստանում ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, ուռուցքաբան-գինեկոլոգ, պրոֆեսոր Գագիկ Բազիկյանը:  

Հարցին, թե այն դժգոհություններն ու անհանգստությունները, որոնք հիմա կան, որեւէ չափով հիմնավոր չե՞ն, նա պատասխանեց. «Ոչ: Ես այդպիսի տվյալներ չունեմ, որ դրանք հիմնավորված լինեն»:

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ հաճախակի պարբերականությամբ բժշկին այցելելու դեպքում հնարավոր է խուսափել պապիլոմավիրուսի պատճառով արգանդի վզիկի քաղցկեղի առաջացումից, Բազիկյանը պատասխանեց.

«Մեզ մոտ տասը տարին մեկ անգամ էլ չեն դիմում բժշկի, իսկ պատվաստումը չի վերացնում ամեն տարվա հետազոտությունների անհրաժեշտությունը գինեկոլոգի մոտ: Դա ուղղակի լրացնում է մեկը մյուսին: Չպատվաստված կինը տարին մեկ անգամ բժշկի դիմելու դեպքում կարող է ազատվել քաղցկեղով հիվանդանալու ռիսկից, կարող է՝ չէ: Դա հավելյալ օգնություն է հիվանդության դեմ պայքարում»:

Պատահական ընտրությամբ, արդեն որպես քաղաքացի փորձեցինք նաեւ պարզել, թե արդյո՞ք մանկաբույժները խորհուրդ տալիս են երեխաներին պատվաստել: Երեւանի N2 բուժմիավորման բժշկուհիներից մեկն ասաց.

-Իհարկե, խորհուրդ եմ տալիս, բայց այնպես չէ, որ պատվաստանյութն արդեն ներդրվել է: Այդ գործընթացը դեռ շարունակվում է: Երբ որ ներդրվի, մանկաբույժները պետք է արդեն 13 տարեկան աղջիկներին հրավիրեն՝ պատվաստվելու:

-Իսկ դա վտանգավոր չէ՞:

-Իհարկե՝ ոչ: Ինչպես մյուս պատվաստանյութերը, այնպես էլ դա: Ոչ մի վտանգ չկա: Իր հակացուցումները, ինչպես մյուս պատվաստումների դեպքում նույնն են, այնպես որ շատ կարեւոր պատվաստանյութ է:

- Ի՞նչ հակացուցում կա, օրինակ:

- Դե ասենք՝ սուր վիճակ: Այսինքն՝ այն ինչ-որ մնացած պատվաստումների ժամանակ ենթադրենք այդ պահին տեսնում ենք, որ կան ինչ-որ հակացուցումներ, հետաձգում ենք, նույնն էլ այս պատվաստանյութի ժամանակ:

Շատերի մոտ կարծիք կա, որ սա չբերություն է առաջացնում եւ այլն:  

Ընդհանրապես այդպիսի բան գոյություն չունի, չբերությունը բացարձակապես այս խնդրի հետ կապված չէ: Մեր Հայաստանն այսօր այն սոցիալական վիճակում է, որ գիտեք, մեր ազգը չունի այդ կուլտուրան, որ ժամանակին դիմի բժշկի, կանխարգելի: Հետո նույնիսկ այդ ՊԱՊ քսուքները, որոնք արվում են, դա էլ լիարժեք հետազոտություն չի համարվում: Այսօրվա օրով պատվաստում ստանալը կանխարգելման ամենաէֆեկտիվ միջոցն է:

Հ.Գ.Պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը Հայաստանում պարտադիր չէ, ինչպես որ մնացած բոլոր պատվաստումները: 

Տպել
11150 դիտում

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին