Արցախում շարունակվում են 2018թ.-ի պետբյուջեի քննարկումները, որոշ հատկացումներ կավելանան

Նոյեմբերի 21-ին ԱԺ սոցիալական եւ առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, Արամ Գրիգորյանի եւ Ռուսլան Իսրայելյանի նախագահությամբ, քննարկվել է «ԱՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը, հայտնում են Արցախի Հանրապետության կառավարությունից:

Քննարկմանը մասնակցել են ԱՀ ԱԺ պատգամավորներ, նախարարներ, ոլորտների պատասխանատուներ:

Ներկայացնելով աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման ոլորտին 2018թ.-ին հատկացվելիք գումարը՝ նախարար Սամվել Ավանեսյանը տեղեկացրել է, որ այն կկազմի 22 մլդ 826 մլն 600 հազ դրամ, ինչը 2017թ.ի հաստատված պետական բյուջեի ծախսերի նկատմամբ ավելի է 1 մլդ 32 մլն դրամով:

Պատգամավորները նախարարին են առաջադրել սոցիալապես անապահով ընտանիքներին տրվող օժանդակությանը, հաշմանդամություն ունեցողների աշխատանքի ապահովմանը, երիտասարդ ընտանիքներին բնակարանաշինության համար տրվող ֆինանսական աջակցությանը եւ այլ խնդիրների վերաբերյալ հարցեր եւ առաջարկություններ:

Առողջապահության ոլորտին, համաձայն նախարար Կարինե Աթայանի ներկայացման, գալիք տարի  պետական բյուջեից կտրամադրվի 6 մլրդ 151,8 մլն դրամ: Ավելացումը 2017թ.-ի նկատմամբ կկազմի 155,3 մլն դրամ:

Նախարարի խոսքով՝ ավելացումը պայմանավորված է Հանրապետական ԲԿ-ում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի սարքի, «Համաճարակաբանության եւ հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր գործիքային սարքի շահագործմամբ եւ առողջական որոշակի խնդիրներ ունեցող երեխաների խնամքի ծառայության նոր ծրագրի ներդրմամբ:

Պատգամավորները հնչեցրել են հանրապետությունում դեղորայքի գներին, ապահովագրական համակարգի ներդրմանը, քաղաքացու կողմից՝ տեղամասային բժշկի ընտրությանը, պետական պատվերի շրջանակում իրականացվելիք ծրագրերին, մասնագետների պատրաստվածությանը վերաբերող հարցեր: Ներկայացված նախագծի վերաբերյալ պարզաբանումներ է տվել նաեւ ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

ԱԺ հանձնաժողովային քննարկումները վաղը՝ նոյեմբերի 22-ին, կշարունակվեն ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովներում՝ դռնփակ ռեժիմով:

 

Տպել
2938 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում