Շատ համեստ էր, խելացի. Արցախում ականի պայթյունից զոհված Գեղամ Զաքարյանը սպա էր

Երեկ Արցախում ականապայթյունի հետեւանքով զոհված 22-ամյա Գեղամ Զաքարյանը սպա էր, կոչումով՝ լեյտենանտ: Նա Արմավիր մարզի Մուսալեռ համայնքի բնակիչ էր:

Մեր զրույցում համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանն ասաց, որ Զաքարյանը մի քանի ամիս առաջ էր ավարտել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ու ծառայության անցել Արցախի զորամասերից մեկում: «Խելացի ընտանիք, հայրը, մայրը աշխատող, ուներ մեկ քույր, մեկ եղբայր, ամուսնացած են, նա ընտանիքի փոքրն էր, ապրում էր ծնողների հետ: Սոցիալական պայմաններն էլ միջին են, ոչ ծանր, ոչ լավ: Շատ համեստ, խելացի անձնավորություն էր: Շատ հպարտ եմ իրենով»,- այսպես բնութագրեց Հովհաննիսյանը:

Ականապայթյունի հետեւանքով զոհված մյուս զինծառայողը՝ Սարգիս Գուրգենի Աբրահամյանը Մասիս քաղաքի բնակիչ էր, իսկ Սարգիս Մհերի Մելիքյանը՝ Վարդենիս: Նշենք, որ ականապայթյունի հետեւանքով եւս մեկ զինծառայող՝ Նարեկ Հայկի Հովեյանը ստացել է ականապայթյունային ծանր վիրավորում:

Ավելի վաղ Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) և Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.): Զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Հայկի Հովեյանը ստացել է ականապայթյունային վիրավորում: Նրա վիճակը գնահատվում է ծանր:

Տպել
10932 դիտում

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն հրապարակել է ցուցակի առաջին 31 թեկնածուների անունները:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով

Ես կլինեմ ՀՀԿ-ի կենտրոնական հարձակվողը. Մենուա Հարությունյան

Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ կլինեն նաեւ Ուրցաձորում, համայնքի ղեկավար են ընտրելու

«Ազգային Առաջընթաց» կուսակցության ցուցակը կին է գլխավորում

Գլխավոր դատախազությունը կարճել է Հայաստանում Քևին Օքսուզի դեմ հարուցված քրեական գործը

Գողություն Աբովյան փողոցի սրճարաններից մեկում. որոնվում է տեսապատկերված անձը (տեսանյութ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այցելել է «Սպայկա» ընկերություն

Դատախազությունը նոր երևան եկած հանգամանքով վերանայման վարույթ կսկսի. Մարտի 1-ի գործով նախկին փոխոստիկանապետը փոշմանել է

ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդունեց ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

ՕԵԿ համապետական ցուցակի առաջին տասնյակը. այն գլխավորում է Արթուր Բաղդասարյանը

Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրելու հերթական դեպքն է կանխվել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Նոյեմբերի 14-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 475 դատապարտյալ

Դեռ չեմ գիտակցում, որ աշխարհի չեմպիոն եմ. Սիմոն Մարտիրոսյան

Հռիփսիմե Խուրշուդյանն այլեւս ՀՀ հավաքականի անդամ չէ. Փաշիկ Ալավերդյան

ՊԵԿ-ն անհիմն, առանց ապացույցի տեղեկատվություն է հրապարակել. «Գազպրոմ Արմենիա»-ն հերքում է

ՀՀԿ համամասնական ցուցակը ամբողջությամբ

Ռոբերտ Քոչարյանը Սիլվա Համբարձումյանից նաեւ 2 միլիոն է պահանջում. դատավորի անունը հայտնի է