ԱԺ-ում կլոր սեղանն ավարտվեց. ուսանողները «տարկետումլինելուա» գրությամբ սրտիկներ բաժանեցին

«Շատ լավ է, որ եկաք, քննարկեցինք»,- այսօր «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության ու պատգամավորների եւ Կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ գիտության, կրթության հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը:

Անդրադառնալով ուսանողների առաջարկին, որ բանակը պետք է գնա բուհ՝ նա նշեց, որ բանակը բանակ է, բանակը չի կարող գյուղատնտեսությամբ զբաղվել:

«Սոցիալական անարդարության հարցի մասին ասեմ, որ մեր բոլոր մտահոգությունները կապված են դրա հետ: Մեզ համար կարևորը թիվը չէ, կյանքն է: Կառավարությունն իր բազմաթիվ որոշումներով ու ենթաօրենսդրական ակտերով այս խնդիրներին լուծում է տալու»,- նշեց նա:

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ առաջարկեց երկու շաբաթվա մեջ հավաքել այսօրվա կլոր սեղանի ընթացքում հնչած առաջարկները, դրանք փաստաթղթավորել ու տրամադրել ԿԳ նախարարությանը:

«Կառավարությունը ՊՆ-ի ու ԿԳՆ-ի հետ «Հանուն գիտության զարգացման» գործընկերների մասնակցությամբ կազմել աշխատանքային խումբը, որը դետալ առ դետալ, առաջարկ առ առաջարկ կքննարկի բոլոր կետերը»:

Նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը նշեց, որ խնդիրը բարձրաձայնեցին, որոշ առաջարկներ ընդունվեցին մյուս կողմից, սա գնահատում են: Նրա ելույթի ընթացքում նախաձեռնության մյուս անդամները «տարկետումլինելուա» գրառմամբ ստիկերներ բաժանեցին պատգամավորներին ու Կառավարության ներկայացուցիչներին:

Դավիթ Պետրոսյանը շարունակեց, որ ակնկալում են, որ այս հարցերի շուրջ հանրային քննարկում կմեկնարկի, որը կամրապնդի հասարակության ու բանակի միջև կապը, որն էլ կբերի անհատական մոտիվիացիայի:

«Այս ամենի հետ կապված կարող ենք համաձայնության գալ, պատրաստ ենք մեր ամբողջ էներգիան ներդնել այս պրոցեսի մեջ»,- նշեց նա:

Տպել
2988 դիտում

Զարկ տալով ընտանեկան գինեգործական ավանդույթներին. գյուղնախարարը Էջմիածին քաղաքում էր

Պայթյուն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում. թթվածնի արտադրամասի օպերատորը մահացել է

Գյուղատնտեսական հարցերի մասին բարձրաձայնում են շահագրգիռ անձիք. հանդիպում է եղել նաև գյուղատնտեսության նախարարի հետ

Ո՞ւր են հոսել Կեչուտի ջրամբարի ջրերը. հաղորդում իրավապահ եւ պետական մարմիններին. ՀԲՃ

Լեւոն Երանոսյանը կասկածյալի կարգավիճակ ունի. նա ապրիլին լուսաձայնային նռնակ կիրառելու իրավասություն չի ունեցել

ԵԱՏՄ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ նիստն անցկացվելու է Հայաստանում. ՊԵԿ

Ծառուկյանը փորձում է վերահսկողություն իրակացնել բոլոր ֆեդերացիաների վրա. Արթուր Գեւորգյան

ԼՂ հիմնախնդրի շուրջ քննարկումներն այլ հարթակներ տեղափոխելու փորձերը վնասում են տարածաշրջանում կայունությանը. ԱԳՆ

Վիրահայոց թեմը գրադարան եւ համայնքային կենտրոն է վարձակալել. թեմապատկան 3-րդ կենտրոնը Թբիլիսիում

Բաքուն սպառնում է հայկական իշխանություններին ավիացիայի ոչնչացմամբ

Հայկ Մարությանի գլխավորությամբ Երեւանի ավագանու առաջին նիստը պետք է հրավիրվի հոկտեմբերի 10-ին

ԿԸՀ-ն հրապարակել է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները

Առաջին անգամ  ԵԽ նախարարների կոմիտե է ներկայացվել ՄԻԵԴ վճռի կատարման հետ կապված Պաշտպանի հատուկ դիրքորոշում

Թրամփը պատրաստ է հանդիպել Իրանի իր պաշտոնակցին. Ռոհանին մեղադրում է ԱՄՆ-ի դաշնակինցերից մեկին

Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին բխում է մեր պետական շահերից. Էդուարդ Շարմազանով

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետը մասնակցել է «ՆԱՏՕ-գործընկերներ» ձեւաչափով ՌՈ պետերի ամենամյա համաժողովին

Նիկոլ Փաշինյանն այցելել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդեսին

Առաջիկա օրերին ՀՀ առանձին հատվածներում սպասվում է անձրեւ, ամպրոպ, մառախուղ, ջերմաստիճանի նվազում

Մանրամասներ ԲՀԿ–ի կաշառքի գործից. մի մասով վճարումներ են արել, մյուսով ներկայացել ոստիկաններին

Իրավապահները Աշոցք գյուղում զենք-զինամթերք են հայտնաբերել եւ առգրավել (տեսանյութ)