3 հայ բռնցքամարտիկները փորձելու են շարունակել անպարտելիության շարքը պրոֆեսիոնալ ռինգում

ՀՀ բռնցքամարտի հավաքականի անդամներ Նարեկ Աբգարյանը, Արամ Ավագյանը եւ Գոռ Երիցյանը լավ մարզավիճակում են պրոֆեսիոնալ ռինգում իրենց հերթական մենամարտերից առաջ: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը, որը նրանց մարզում է նաեւ պրոֆեսիոնալ մենամարտերի համար: Մասնագետը նշեց, որ նոյեմբերի 24-ին Իսպանիայի Վալենսիա քաղաքում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյին տղաները լավ են պատրաստվել:

«3-ն էլ լավ մարզավիճակում են: Խնդիր չեմ տեսնում: Կկատարեն իրենց առաջ դրված առաջադրանքը, կասկած չունեմ, որ կկատարեն»,- ասաց նա:

Մենամարտերին մարզիկները նախապատրաստվել են «Օլիմպավանում»: Վալենսիայում Գոռ Երիցյանն անցկացնելու է իր 4-րդ, Արամ Ավագյանը՝ 6-րդ, իսկ Նարեկ Աբգարյանը 7-րդ մենամարտը: Նրանք դեռեւս պարտություն չեն կրել: Աբգարյանի մրցակիցը լինելու է Ջեֆերսոն Վարգասը: Ավագյանն ուժերը կչափի Դաթո Նանավայի, իսկ Երիցյանը՝ Խամզա Մուսաուի հետ: 3 մրցակիցներն էլ, ըստ Թորոսյանի, շատ ուժեղ են:

«Նրանց նախորդ մրցակիցների համեմատությամբ ավելի հզոր են: Գլխավորն այն է, որ մեր տղաները լավ են տրամադրված»,- ասաց նա:

ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան բազմիցս նշել է, որ պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխված մարզիկները զուգահեռաբար պետք է շարունակեն ելույթներն ազգային հավաքականում՝ սիրողական բռնցքամարտում, եւ նոյեմբերի 28-ին Լեհաստանում մեկնարկող ընտրանու առաջիկա ստուգատեսին այս 3 բռնցքամարտիկները նույնպես մասնակցելու են: Ըստ Թորոսյանի՝ Վալենսիայի մենամարտերից հետո անմիջապես մրցաշարի մեկնելը նրանց չի խանգարի:

«Վալենսիայում պրոֆեսիոնալ ռինգում 8 ռաունդանոց մենամարտեր պետք է անցկացնեն, հետո անմիջապես տրանսֆորմացվեն 3 ռաունդանոց մենամարտերի: Մի փոքր բարդություն դրա մեջ կա, բայց կարծում եմ՝ կարող են հաղթահարել: Հոգնածության մասին չեմ ուզում խոսել, որովհետեւ Վալենսիայինը մրցաշար չէ՝ 1 օր է տեւում, 1 մարտ է, տարբերությունը ռաունդների քանակն է: Օրինակ, Եվրոպայի առաջնությունը 12 օր է տեւում, 2 օրը մեկ մենամարտ են ունենում: Այս անգամ էլ համարենք, որ 1 մարտ արել են, 3-4 օր հետո մյուսն են անելու, դրա մեջ հատուկ դժվարություն չեմ տեսնում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ մարզիկները շատ են ոգեւորվել, երբ իմացել են, որ մասնակցելու են Լեհաստանի մրցաշարին:

Տղաները Վալենսիայում հանդես կգան Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ: Բացի նրանցից՝ կլինեն հայազգի եւս 2 բռնցքամարտիկներ: Վահե եւ Վլադիմիր Սարուխանյան եղբայրները: Նրանք ներկայացնում են Ռուսաստանը:

Տպել
2075 դիտում

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել