Հանդիպումներ պաշտոնյաների ու համայնքի ղեկավարների հետ. ԼՂ պատվիրակությունը՝ Կալիֆորնիայում

22/11/2017 schedule17:07

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը, նոյեմբերի 21-ին, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի եւ ԱՄՆ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի հետ միասին, մի շարք հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ում՝ Կալիֆորնիայի խորհրդարանականների եւ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Այցելելով Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի ազգային առաջնորդարան՝ պատվիրակությունը հանդիպել է թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին եւ թեմի խորհրդի անդամներին: Կողմերը քննարկել են նոյեմբերի 23-ին կայանալիք՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի, ինչպես նաեւ՝ Արցախի զարգացման ծրագրերի հետ կապված մի շարք հարցեր: Ա. Հարությունյանը բարձր է գնահատել թեմի մասնակցությունն ազգային նշանակության նախաձեռնություններում՝ վստահություն հայտնելով, որ Արցախի հանդեպ ուշադրությունը շարունակական բնույթ է կրելու ապագայում եւս:

Պատվիրակությունն այնուհետեւ հանդիպել է Կալիֆորնիայի նահանգային ասամբլեայի անդամներ Ադրին Նազարյանին եւ Լաուրա Ֆրիդմանին, ինչպես նաեւ՝ Լոս Անջելեսի արտակարգ իրավիճակների կառավարման վարչության ղեկավար Արամ Սահակյանին: Ա. Հարությունյանը կարեւորել է Կալիֆորնիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման ակտը եւ կողմերի միջեւ գործնական կապերի ամրապնդումը՝ շեշտադրելով ասամբլեայի անդամների եւ հայկական համայնքի նշանակությունն այդ գործում: Հաշվի առնելով Կալիֆորնիայի օրենսդիրների Արցախ վերջին այցի ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունները՝ պետնախարարը նրանց հետ քննարկել է դրանց իրականացմանն առնչվող մի շարք հարցեր: Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել խորացնելու ձեւավորված փոխգործակցությունը եւ քայլեր ձեռնարկելու փոխադարձ հետաքրքրության ոլորտներում համատեղ ծրագրերի իրագործման ուղղությամբ:

Երեկոյան Արցախի պատվիրակությունը մասնակցել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի ունեցած ընդունելությանը, որտեղ ներկա էին նաեւ Կալիֆորնիայի նահանգային եւ ՏԻՄպաշտոնյաներ, հայկական համայնքի եւ հոգեւոր դասի ղեկավարներ: Ա. Հարությունյանն իր խոսքում ներկայացրել է Արցախի ընթացիկ ռազմաքաղաքական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակը՝ ընդգծելով, որ, Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի շարունակական աջակցության շնորհիվ, տարիների ընթացքում նշանակալի ձեռքբերումներ են գրանցվել հանրապետության անվտանգության ու զարգացման ճակատներում: Ա. Հարությունյանը բարձր է գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի դերակատարումը համազգային ներուժի համակարգման եւ արդյունավետ իրացման հարցում՝ հորդորելով ներկաներին գործուն աջակցություն ցուցաբերել նաեւ այս տարվա հեռուստամարաթոնին:

Միջոցառման ընթացքում պետնախարարը «Երախտագիտություն» մեդալ է փոխանցել համայնքի ակտիվ անդամ Միքայել Մինասյանի ընտանիքին, ով պարգեւատրվել է հետմահու՝ Արցախի զարգացմանն ուղղված նախաձեռնություններում ունեցած ակտիվ մասնակցության համար: 

Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել
1008 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց