Երևան
12 °C
Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացած Արմեն Ադամյանի մայրը անհեթեթ ու անհիմն է որակում բժիշկ, վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Սամվել Կարապետյանի պարզաբանումները՝ իր հնչեցրած մեղադրանքի կապակցությամբ:
Բժշկական գիտությունների թեկնածու, Երեւանի պետական բժշկական համալսարանի թերապիայի ամբիոնի նախկին (1968-2010թթ․) գիտաշխատող Լաուրա Հովսեփյանը հայտարարել էր, որ որդին մահացել է բժիշկների մեղքով: Նրա բողոքին անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակման մեջ:
«Մինչեւ իմ բուն պարզաբանումներին անդրադառնալը, նշեմ, որ բազմաթիվ ընթերցողներ անզեն (ոչ մասնագիտական) աչքով անգամ նկատել եւ զայրացել են վերոհիշյալ բժշկի կողմից տրված իրարամերժ, ինքն իրեն հակասող մեկնաբանություններից։ Հետեւաբար, ես, որպես բժիշկ, հիմնավորված փաստերով ներկայացնում եմ իմ պարզաբանումները»,- գրում է նա:
ՓԱՍՏ ԱՌԱՋԻՆ․ Բացարձակ սխալ է այն, որ հիվանդն ընդունվել է բարդացած վիճակում։ Նորից նշեմ, որ հիվանդն ընդունվել է ուղեղի արյան շրջանառության թեթեւակի խանգարման նախանշաններով՝ գլխացավ, փսխում, արյան ճնշման բարձրացում, գիտակից եւ զգայուն վիճակ, առանց նեւրոլոգիական ռեֆլեքսների ախտահարման, եւ ադեկվատ պատասխանում էր բժշկի հարցերին (տե՛ս շտապ օգնության բժշկի եւ իրենց նյարդաբանի գրառումները)։ Եվ եթե մի պահ ընդունենք, որ իրոք հիվանդը, ըստ բժշկի, ընդունվել է բարդացած վիճակում, ապա ի՞նչ իրավունքով է առաջնորդվում բժիշկը, որ չի իրագործում անհետաձգելի գործիքային հետազոտություն (ուղեղի համակարգչային հետազոտություն (ՀՀ) եւ շտապ չի ներարկում հակահեմորագիկ դեղամիջոցներ, որի դեպքում մահից 100%-ով հնարավոր կլիներ խուսափել։
ՓԱՍՏ ԵՐԿՐՈՐԴ․ Պարադոքս է այն, որ բժիշկը ինքն իրեն հակասում է՝ նշելով, որ հիվանդի մոտ ի սկզբանե սիմպտոմատիկա չկար, եւ այն նկատվել է հիվանդության զարգացման ընթացքում ու միայն այդ ժամանակ է ՀՀ հետազոտություն իրականացվել։ Պատասխանելով բժշկի այդ պնդմանը՝ նորից նշեմ, որ հիվանդի մոտ ի սկզբանե կար ուղեղի արյան շրջանառության նախանշաններ, որը պարզապես չի ըմբռնվել մասնագիտության մեջ թերացող բժշկի կողմից եւ ժամանակին, այսինքն՝ հիվանդի ընդունման առաջին իսկ րոպեներին (մաքսիմալը մինչեւ 40 րոպեի ընթացքում, որը փաստում է գրականությունը), չի արվել ՀՀ, ինչը հրամայական է եւ մեկնարկ շտապ բուժման կազմակերպման համար։ Համակարգչային հետազոտության ԳԵՐՈՒՇԱՑՈՒՄԸ, հետեւաբար եւ ԲՈՒԺՄԱՆ ԳԵՐՈՒՇԱՑՈՒՄԸ ՊԱՏՃԱՌ Է ՀԱՆԴԻՍԱՑԵԼ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ խորացմանը եւ հեմորագիկ ԻՆՍՈՒԼՏԻ ԾԱՎԱԼԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆԸ, որը միանշանակ 100%-ով խուսափելի կլիներ ժամանակին շտապ բուժօգնության դեպքում։
ՓԱՍՏ ԵՐՐՈՐԴ․ Զարմանալի է այն, որ բժշկության բնագավառի նորամուծություններից հեռու բժիշկը նշում է, որ ՀՀ-ն կոնվեյեր չէ։ Պատասխանեմ․ 21-րդ դարում նմանատիպ հիվանդների համար ՀՀ-ն ոչ միայն կոնվեյեր է, այլեւ զարգացած երկրներում մոբիլ կոնվեյեր է՝ տեղակայված շտապ օգնության մեքենաներում նմանատիպ հիվանդների համար, ինչպես ԷԿԳ-ն՝ սիրտ-անոթային հիվանդների համար։ Հետեւաբար նեոֆոբիայով տառապող բժիշկը առաջնորդվում է ամեն կերպ հաղթելու եւ ոչ ճիշտն ընդունելու սկզբունքով։
Այս եզրահանգումը հաստատվում է նաեւ ՉՈՐՐՈՐԴ ՓԱՍՏՈՎ։ Զավեշտալի է, որ բժիշկ Ս․ Կարապետյանը, չցանկանալով հասկանալ հարցի գլոբալ նշանակությունը, այսինքն, 40 ՐՈՊԵԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀՀ-Ի ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ եւ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԲՈՒԺՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ, մխրճվում է եւ քչփորում իր կողմից ներկայացված ժամանակահատվածի (10 կամ 11 ժամ) եւ իմ կողմից գրանցված ժամանակի (12 ժամ) միջեւ տարբերությունը եւ ցանկանում է ապահովագրել իրեն, որը անհեթեթություն է ու անհանդուրժելի նույնիսկ 4 ժամվա տարբերության դեպքում։
Անհանդուրժելի է նաեւ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՓԱՍՏԸ։ Նեղ մասնագետի կողմից ՀՀ-ի իրագործման ցուցում չտեսնելը։ Իհարկե, ԱՄՈԹ այդ բժշկին, բայց կրկնակի ամոթ վերակենդանացման բաժնի ղեկավար Ս․ Կարապետյանին եւ բժիշկ Լյովա Օրլովին, որոնք ինսուլտը տարբերելու համար նեղ մասնագետի կարիք ունեն։ Ավելի ճիշտ չէ՞ր լինի տվյալ դեպքում կազմակերպել ԿՈՆՍԻԼԻՈՒՄ։
Եվ վերջին ՎԵՑԵՐՈՐԴ ՓԱՍՏԸ, որը վերաբերվում է հերձման տվյալների փոխհամաձայնեցված ուռճացմանը, այն գտնվում է ինձ մոտ եւ հնչեղություն կստանա միայն համապատասխան ատյաններում։
Այս բոլոր փաստերը միագումարելով եւ միմյանց լրացնելով՝ հաստատում են այն, որ ՈՐԴՈՒՍ ԿՈՐՈՒՍՏԸ ՄԻԱՆՇԱՆԱԿ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՄԵՂՔՈՎ Է, առանց հարցական նշանի: ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ «Էյ պարոնայք» բժիշկներ, հանեք Ձեր Հիպոկրատի գլխարկը, մի վնասեք եւ ընդունելով ձեր սխալը, օր առաջ հեռացեք։ Այս հանցավոր արարքում մեղքի իր բաժինն ունի նաեւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ղեկավարությունը, քանի որ նշված բաժանմունքը չի գործում ժամանակակից ստանդարտներով եւ նմանվում է քամուց քշվածների խառնիճաղանջ անկազմակերպ հիվանդակուտակման մի անմխիթար վայրի։
Իհարկե, չեմ կասկածում, որ կգտնվեն ազդեցիկ դեմքեր, որոնք կցանկանան թաքցնել այս կրիմինալ արարքը, բայց դա կբերի մահվան դեպքերի աճի եւ նշված կենտրոնի հեղինակության վերջնական անկման։ Իսկ հասարակության մեջ կընկալվի որպես կեղծ հաղթանակ, այլ ոչ թե ճշմարտություն՝ առաջացնելով վրդովմունք եւ հիասթափություն։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT