Նորատուսցի Ալիկի թզբեհով ներկայանալը դատարանն անտեսում է, իսկ մաստակ ծամողին՝ ոչ. դատախազ

Անցած տարի նոյեմբերին «Լիա գեղեցկության» սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով երեկ տեղի ունեցած դատական նիստի ընթացքում մեղադրող կողմը բարձրացրեց դատարանի կողմից մրցակցային դատաքննության սկզբունքը խախտելու մասին:

Նմանատիպ «դեպք», ի դեպ, ոչ հաճախ է պատահում, երբ մեղադրող դատախազները նման խնդիր են բարձրացնում:

Բանն այն է, որ նախորդ նիստի ընթացքում վկաներից մեկի հարցաքննության ժամանակ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը երկու անգամ նախազգուշացման տեսքով սանկցիա կիրառեց սույն գործով մեղադրող դատախազ Արգիշտի Քյարամյանի նկատմամբ՝ վկային նստած հարցեր տալու, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար: Երբ մեղադրող դատախազը փորձել էր պարզաբանել, որ ինքը վկային ընդամենը հարցեր է ուղղում, իսկ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված չէ վկային կանգնած հարցեր ուղղելը, դատավորը բարկացել էր նրա վրա՝ սպառնալով հերթական սանկցիան կիրառել, եւ դատական նիստը հետաձգել: 

Երեկ մեղադրող դատախազ Արգիշտի Քյարամյանը վկաների հարցաքննության ավարտից հետո հանդես եկավ հայտարարությամբ՝ մասնավորապես, նկատելով, որ թեեւ այս գործով որոշ ամբաստանյալներ դատարանին դիմելով ոտքի չեն կանգնում՝ Բաղդասարյանն այս հանգամանքն անտեսում է: «Ամբաստանյալ Արմեն Գասպարյանը (Նորատուսցի Ալիկի թիկնապահ,-հեղ.) դատարանին դիմում է նստած վիճակում եւ այդ հանգամանքին մեղադրող կողմը չէր անդրադառնա, եթե նախորդ դատական նիստին դատարանը ինձ նախազգուշացում չհայտներ նստած վկային հարցեր ուղղելու համար: «Հայտնելով վերոգրյալը խնդրում եմ չխախտել մրցակցային դատաքննության սկզբունքը»,- ասաց դատախազը:

Վերջինս ուշադրություն հրավիրեց նաեւ այն հանգամանքին, որ Նելլի Բաղդասարյանը վկաներից մեկի կողմից հիվանդությամբ տառապելու հանգամանքը հաստատված համարելու համար համապատասխան բժշկական փաստաթղթեր է պահանջել, մինչդեռ սույն գործով երկրորդ դատական նիստի ընթացքում, դատավորը հաստատված փաստ է համարել ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանի բանավոր հայտարարությունն առ այն, որ ինքը վատառողջ է, ողնաշարի խնդիրներ ունի եւ դժվարանում է ոտքի կանգնել. «Մեղադրանքի կողմի համար անհասկանալի է դատարանի կողմից սկզբունքորեն տարբերվող մոտեցումներ ունենալու հանգամանքը: Միեւնույն ժամանակ, նշված համատեքստում հարկ եմ համարում անդրադառնալ այն հանգամանքին, որ սույն գործով գրեթե բոլոր նիստերի ընթացքում դատարանը բազմիցս անդրադարձել է դատարանի դահլիճում նստած կամ մաստակ ծամող անձանց վարքագծին, վերջիններիս վարքագիծը որակելով որպես դատարանում կարգի խախտում: Մինչդեռ անհասկանալի է, թե ինչո՞ւ դատարանը որեւէ կերպ չի անդրադառնում ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանի կողմից տեւական ժամանակ թզբեհ կոչվող առարկայով դատարանի դահլիճ ներկայանալու եւ նիստի ընթացքում նշված առարկան օգտագործելու հանգամանքին:

Հարց է առաջանում, մի՞թե դատարանի համար հիշյալ հանգամանքը նվազ վիրավորական է, քան՝ դատարանի դահլիճում նստած մաստակ ծամող մեկը, ում այս հեռավորությունից (մոտ 6 մետր) նկատելն անգամ բացառիկ ճիգեր է ենթադրում: Հետեւաբար, մեղադրանքի կողմը միջնորդում է, որպեսզի դատարանը դատաքննության ընթացքում միատեսակ մոտեցում ցուցաբերի ինչպես դատավարական կողմերի, այնպես էլ դատաքննությանը մասնակցող այլ անձանց նկատմամբ»,- եզրափակեց մեղադրող դատախազը: Դրանից հետո դատավոր Նելլի Բաղդասարյանն ասաց, որ մեղադրողի հայտարարությունն ընդունվեց ի գիտություն:

Նշենք, որ այս դատավորը հաճախ է անհարկի դիտողություններ անում ոչ միայն դահլիճում ներկա գտնվողներին այդ թվում լրագրողներին: Մասնավորապես՝ այս գործի սկզբնական փուլում Նելլի Բաղդասարյանն ուշադրությունը սեւեռում էր լրագրողների շարժուձեւի եւ, որ ամենազավեշտալին է, անգամ դեմքի միմիկայի վրա:

Հ.Գ. Ի դեպ այս գործը լուսաբանելիս Նորատուսցի Ալիկից պարբերաբար երկու կրկնվող լուսանկար ենք հրապարակում, քանի որ դատարանը՝ դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ արգելել է լրագրողներին տեսա-լուսանկարահանել դատական ողջ նիստը: Նույն պատճառով  հնարավորություն չունենք սույն նյութի հետ հրապարակել մեղադրող դատախազ Արգիշտի Քյարամյանի լուսանկարը:

Տպել
20667 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը