Ստանդարտ քայլերով գործելու դեպքում այս ռեժիմի դեմ չես կարող խաղեր տալ. Պետրոս Մակեյան

23/11/2017 schedule20:24

Դեռեւս սեպտեմբերին «Հայ կանանց ճակատ» շարժման ներկայացուցիչ Սյուզան Սիմոնյանը լրագրողներին հայտնեց, որ անազատության մեջ գտնվող Ժիրայր Սեֆիլյանը երկրում խաբեություններին վերջ տալու համար մի շարք քաղաքական գործիչների դիմեց համախմբվելու եւ ազգային դիմադրության ճակատ ստեղծելու կոչով: Դրանից հետո ստեղծվել է «Հանուն Հայաստան պետության ճակատ»-ի աշխատանքային խումբ, որն այս ամբողջ ընթացքում ակտիվորեն աշխատանքներ է իրականացնում Սեֆիլյանի կոչը կյանքի կոչելու ուղղությամբ:

Աշխատանքային խումբը նոյեմբերի սկզբին հրապարակեց հռչակագիրը, որով, մասնավորապես, նշվում է, որ վիճակն օրհասական է, և հիմա է որոշվում Հայաստանի Հանրապետության՝ ներառյալ Արցախի հետագա գոյության  ճակատագիրը, եւ առանց անկախ, ինքնիշխան Հայաստան պետության գոյության վտանգվում է հայ ազգի հարատևումն ընդհանրապես:

«Նպատակ ունենալով՝ 

-Կասեցնելու Հայաստանի Հանրապետության վերջնական փլուզումն ու ինքնիշխանության կորուստը,

- Վերացնելու Հայաստանի Հանրապետության՝ 1990 թ. Անկախության հռչակագրի դրույթներին հակասող սահմանադրական, օրենսդրական բոլոր ակտերը, պայմանագրերը և փաստացի դրսևորումները՝ վերջ դնելով երկրի գաղութացման բոլոր նկրտումներին,

- Բացառելու Հայաստանի Հանրապետության՝ ներառյալ Արցախի տարածքային ամբողջականության վերաբերյալ որևէ առևտուր կամ սակարկություն,

- Հաստատելու ազգային համերաշխության, գիտակցված և ազատ կամարտահայտման վրա հիմնված սահմանադրական իրավակարգով ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն, Հռչակում ենք «Հանուն Հայաստանի պետության ճակատ»-ի ստեղծումը»,- նշվում է այդ հռչակագրում:

Այնտեղ նաեւ նշված է, որ ճակատը, առաջնորդվելով նոր որակի, ինքնիշխան, ազատ ու արդար հայկական պետություն կառուցելու տեսլականով, թվարկված նպատակների իրագործումը տեսնում է միմիայն համաժողովրդական համախմբմամբ ու միասնական ջանքերով նոր, ժողովրդավարական, օրինական-սահմանադրական կարգի հաստատմամբ, ՀՀ ներկայիս վարչախմբի հեռացմամբ ժողովրդական վստահության ժամանակավոր անցումային կառավարության ձևավորման ու գործող պետական կառավարման համակարգի ամբողջական փոփոխության միջոցով:

«Ակնկալում ենք կամք ունեցող Հայաստանի բոլոր քաղաքացիների ու արտերկրում բնակվող մեր հայրենակիցների՝ այս խնդրով մտահոգ մարդկանց համախմբումը, համազգային ներուժի ձևավորումը»,- ասվում էր այդ հռչակագրում:

Աշխատանքային խմբի անդամներից Պետրոս Մակեյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ քայլեր է արել ու անում նախաձեռնող խումբն այս հռչակագրի հրապարակումից հետո: Մակեյանը հայտնեց, որ հիմա ձեւավերվել են աշխատանքային մի քանի խմբեր, որոնցից ամեն մեկը մի կոնկրետ ուղղությամբ աշխատում են ճանապարհային քարտեզի վրա:

«Ինտենսիվ գործընթաց է գնում: Կարելի է ասել, մի քիչ դանդաղ, բայց էֆեկտիվ ենք աշխատում: Բոլոր քայլերի նպատակը մեկն է՝ հասնել այս վարչախմբի հեռացմանը. դա հնարավոր է միայն ժողովրդին փողոց դուրս բերելու ճանապարհով: հիմա մենք աշխատում ենք այն փաստաթղթերի, այն բանաձեւերի վրա, որոնցով հնարավոր կլինի հասարակությանը հանել հրապարակ: Հակառակ դեպքում՝ մենք լուրջ վտանգում ենք մեր երկիրը. ոչ թե միայն Ղարաբաղը՝ Ղարաբաղը վաղուց արդեն առեւտրի միջոց է դարձել վարչախմբի համար՝ իշխանություն պահելու, երկարաձգելու, փող աշխատելու եւ թալանելու համար, այլեւ մենք Հայաստանն ենք կորցնելու: Հետեւաբար մեր հիմնական նպատակն է հասնել երկիրը դրանցից ազատագրելուն»,- նշեց Պետրոս Մակեյանը:

Մեր հարցին, ուսումնասիրե՞լ են, թե ժողովուրդը որքանով է հաղորդակից իրենց հռչակագրում նշված խնդիրներին, ինչպիսի՞ արձագանք են գտնում իրենց քայլերը ժողովրդի շրջանում, Մակեյանը պատասխանեց, որ դեռ չեն սկսել աշխատել ժողովրդի հետ, այլ աշխատում են այն փաստաթղթերի վրա, որոնցով պետք է դիմեն ժողովրդին ու ժողովրդի արձագանքն ընկալեն:

«Ամեն ինչ վերահսկվում է Հայաստանում վարչախմբի, ռեժիմի կողմից՝ տոտալիտար համակարգ է: Եվ հետաքրքրությունը կլինի երկու դեպքում, մեկը՝ որ արդեն վարչախմբի վերահսկողությունից դուրս կլինի՝ պրոցեսն արդեն ընթացքի մեջ լինի, այդ ժամանակ: Իսկ մնացած դեպքերում դեռ կշեռքի նժարը չի տատանվում այնպես, որպեսզի այն մարդիկ ովքեր չեն գտնվում վարչախմբի համակարգի ներսում, արձագանքեն եւ փորձեն մասնակցել կամ իրենց տեսակետն արտահայտել: Դա անորոշության ժամանակաշրջանն է, որը շատ կարճ է տեւելու»,- ասաց Մակեյանը՝ հավելելով, որ մշտապես եղել են նման ռեժիմներ՝ Հայաստանն առաջին երկիրը չէ, եւ ոչ էլ վերջինն է լինելու այդ տեսակ ռեժիմների առումով:

Մակեյանը նաեւ շեշտեց՝  իրենք փորձում են ստանդարտ քայլերից, գործողություններից դուրս գալ, քանի որ հասկանում են, որ ստանդարտ քայլերով գործելու դեպքում այս ռեժիմի դեմ չես կարող խաղեր տալ:

«Հայաստանը վերածվել է ոստիկանապետության, փաստորեն ամբողջ քաղաքական պրոցեսն իրականացնում ու վերահսկում է ոստիկանությունը: Նույնիսկ ապրիլյան քառօրյա պատերազմում ոստիկանությունը Երեւանից դուրս չբերեցին. երբ ամբողջ ժողովուրդը սահման էր գնում, նրանք մնացին մայրաքաղաքում: Դա նշանակում է, որ այս վարչախումբը ռեալ պատկերացնում է իրավիճակն ու մնում է այդ իրավիճակը ռեալ քաղաքական ընդդիմությունը, քաղաքական ուժերը ճիշտ պատկերացնեն ու կարողանան ճիշտ օգտագործել: Հիմա մնում է, որ մենք այդ ճիշտ օգտագործման բանալին գտնենք»,- եզրափակեց Պետրոս Մակեյանը:

Տպել
4484 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց