Երևան
12 °C
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի եւ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) միջեւ ընթացող հակամարտությունը երկար պատմություն ունի: Տեւական ժամանակ է՝ հայտնի է, որ հնարավոր է դադարեցվի ԲՈՀ-ի գործունեությունը, գիտական աստիճանաշնորհման գործառույթը փոխանցվի կոմիտեին ու նաեւ անցում կատարվի գիտական մեկաստիճան համակարգի: Այսինքն՝ լինի միայն գիտական առաջին աստիճան եւ թեկնածուի փոխարեն կոչվի դոկտոր: Գիտպետկոմին էլ մեղադրում էին ԲՈՀ-ը «կուլ տալ» ցանկանալու մեջ:
Կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը պնդում էր, որ նման մտադրություն ինչքը չունի ու որ կառավարությունը պետք է որոշի՝ ԲՈՀ-ը գործի կոմիտեի կազմո՞ւմ, թե՞ առանձին:
Այժմ, ահա, փորձ է արվում վերը նկարագրվածի համար իրավական հիմքեր ստեղծել: Շրջանառության մեջ է դրվել «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի նախագիծը, որի հեղինակը Գիտության պետական կոմիտեն է:
Այսօր, երբ թեմայի շուրջ զրուցեցինք ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանի հետ, նա տեղեկացրեց, որ ամենայն հավանականությամբ, օրենքի նախագիծն այլեւս չի քննարկվելու:
- Տիկին Արզումանյան, այս ընթացքում Ձեզ կարողացա՞ն բացատրել, հիմնավորել, որ ԲՈՀ-ի անհրաժեշտությունը չկա:
- Ոչ մեկը ոչ մի բան չկարողացավ բացատրել: Եվ, փաստորեն, այդ օրինագծի դեմ դուրս եկան ե՛ւ ԲՈՀ-ը, ե՛ւ Գիտությունների ազգային ակադեմիան եւ ռեկտորների խորհուրդը: «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի նախագիծն, ամենայն հավանականությամբ, դուրս կգա շրջանառությունից:
- Տեղեկություն ունենք, որ Կրթության եւ գիտության նախարարն այցելել է ԲՈՀ, հանդիպել ձեզ հետ ու խոստացել, որ ԲՈՀ-ը պահպանվելու է, շարունակելու է իր գործունեությունը:
- Ես գրել եմ եւ էլի ասում եմ՝ ԲՈՀ-ի լինել-չլինելը քաղաքական հարց է: Առավել եւս այդ հարցը չի կարող քննարկվել Գիտության պետական կոմիտեի շրջանառության մեջ դրած օրենքի նախագծով:
- Ձեր նշած գիտական կազմակերպությունները հատկապես ինչի՞ն են դեմ հրապարակված օրենքի նախագծում:
- Բացասական եզրակացություն է տրվել ամբողջ օրենքի նախագծին: Մոտ 20 էջանոց կարծիքներ են դրանք: Նախագիծը չստացված է:
- Կարծում եք՝ օրինագիծն ընդհանրապե՞ս կհանվի շրջանառությունից, թե՞ կլրամշակվի, կփոփոխվի եւ նորից կներկայացվի:
- Ես ասում եմ՝ միայն Գիտությունների ազգային ակադեմիայի կարծիքը եթե կարդաք, կհասկանաք, որ այնտեղ օրենք չկար:
-Իսկ, ըստ Ձեզ, ինչ նպատակ է հետապնդում այդ օրինագիծը:
- Ես չգիտեմ նպատակը: Վատ չէր լինի, եթե իրենցից հարցնեիք, թե ինչ նպատակ էր հետապնդում այս նախագիծը: Ես չեմ հասկանում:
- Սամվել Հարությունյանը մի առիթով մեզ հետ զրույցում ասել էր, որ ինքը ճիշտ է համարում միացյալ կառույց ունենալը, որի ձեռքում կենտրոնանա ամբողջ գիտական ենթակառուցվածքների կոորդինացիան, այդ թվում՝ այլ գերատեսչությունների կազմում գործողների: Նա ասել էր, որ եթե տարբեր, ոչ պրոֆեսիոնալ կառույցների ձեռքում են դրանք կենտրոնացնում, գործը բավականին տուժում է:
- Վերջապես ամեն ինչ տեղն ընկավ. այսինքն՝ նպատակը ամեն ինչ իր ձեռքը վերացնե՞լն է եւ տվյալ դեպքում ոչ պրոֆեսիոնալն էլ 24 տարի գործող ԲՈ՞Հ- ն է: Ես էլ կարծում եմ՝ ավելի ճիշտ կլինի, որ բոլորը կենտրոնացվեն Բարձրագույն որակավորման հանձնաժողովի ձեռքում: Իմիջիայլոց, կարծում եմ, որ գիտական հանրությունն այս գաղափարը ավելի շուտ կողջունի, քան հակառակը:
- Օրենքի նախագծով նաեւ սահմանվում է, որ պաշտոնատար անձինք իրավունք չեն ունենա պաշտոնավարման ընթացքում հավակնել գիտական աստիճանի: Դրա վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք:
- Ես դա ճիշտ եմ համարում, բայց նախանցյալ տարի Արմեն Աշոտյանն առաջ քաշեց այդ գաղափարը՝ օրենքում փոփոխություն առաջարկեց, բայց Ազգային ժողովում չընդունվեց:
- Տիկին Արզումանյան, օրինագիծը շրջանառությունից հանելու որոշումը ձեր հաղթանա՞կն եք համարում, որովհետեւ դուք համառորեն պայքարեցիք ու չընկրկեցիք:
- Եթե անգամ հաղթանակ եմ համարում, միեւնույն է իրականում դա շատ տխուր է, որովհետեւ չեմ կարծում, որ պետական մի կառույցը մյուս կառույցի հետ «պատերազմի» մեջ պետք է մտնի, հետո էլ հանրությունը սպասի, թե դրանցից ով կհաղթի: Դա շատ տխուր է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը
ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ
Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ
Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը
Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ
Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին
«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր
Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը
Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը
Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին
Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն
Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին
«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար
Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին
Փաշինյանը խոսել է Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների և «Արարատցեմենտի» պետականացման մասին
Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին
Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT