Այսօր կստորագրվի Հայաստան-ԵՄ հետ նոր շրջանակային համաձայնագիրը. Եվրախորհրդարանի նախագահ

Այսօր կստորագրվի Հայաստանի հետ նոր Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում ունեցած ելույթում հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին:

Նրա խոսքով, երկու տարի առաջ Ռիգայում կայացած վերջին գագաթնաժողովի արդյունքները պետք է հուշեն նոր հավատով եւ լավատեսությամբ մտածել այս կարեւոր գործընկերությունն ուժեղացնելու համար հետագա քայլերի ուղղությամբ: Տայանին նշել է, որ ճիշտ ուղղությամբ են ընթանում՝  ուժի մեջ է մտել երեք նոր ասոցացման համաձայնագիր՝ Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ, սահմանվել է երկու նոր առանց վիզայի ռեժիմ՝ Վրաստանի եւ Ուկրաինայի հետ:

«Այսօր կստորագրվի Հայաստանի հետ նոր Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Հետեւելով Մոլդովայի հետ արդեն ստորագրված համաձայնագրին, մենք սկսել ենք Ադրբեջանի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները, եւ վերջում, մենք նախաձեռնել ենք Բելառուսի հետ քննադատական ներգրավվածության քաղաքականություն՝ նախեւառաջ երկրի քաղաքացիների եւ քաղաքացիական հասարակության շահերը պաշտպանելու նպատակով: Այս բոլոր ձեռքբերումները հիանալի հիմք են տալիս այսօր գագաթնաժողովի ընթացքում քննարկումների համար եւ պետք է նաեւ խրախուսեն ավելի հավակնոտ մոտեցում ընդունել ապագա համագործակցության վերաբերյալ»,- շեշտել է Եվրախորհրդարանի նախագահը:

Ըստ նրա, եկել է Արեւելյան գործընկերության ապագայի հստակ քաղաքական տեսլական ունենալու ժամանակը՝ հիմնվելով ժողովրդավարական բազմազանության հիմնարար արժեքների, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների, իրավունքի գերակայության եւ առողջ կառավարման, կոռուպցիայի եւ դեմ պայքարի, թափանցիկության, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ամրապնդման վրա: Եվ այդ ճանապարհին չափազանց կարեւոր է երաշխավորել, որ այդ ընդհանուր քաղաքականությունը բերի կոնկրետ շահեր Արեւելյան գործընկերության եւ ԵՄ-ի երկրների յուրաքանչյուր քաղաքացու համար:

Հիշեցնենք, նախատեսվում է, որ գագաթնաժողովի ընթացքում կստորագրվի Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության իրավական շրջանակային նոր համաձայնագիրը, որի շուրջ բանակցությունները տեւել են երկու տարի։

Տպել
1797 դիտում

Ասում են՝ արտահերթ խորհրդարանականին կողմ չենք քվեարկի, Սերժը կասեր՝ իյա, իրո՞ք, էդ դու՞ք եք որոշում. վարչապետ

Հայ-գերմանական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է. Տոնոյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Պրոռեկտորի կնոջից ավտոմեքենա վարձակալելու խնդիրը կարող է լինել միայն բարոյական. Դավիթ Մուրադյան

Բոլոր ուժերը իսկապես պայքարում են, ոչ ոք թատրոն չի տալիս, ոչ մեկի համար ոչինչ գրված չէ այս անգամ. վարչապետ

Սարյանի պուրակում տեղադրված դաշնամուրի վրա առաջինը նվագեց մաեստրո Մանսուրյանը

Կոնկրետ Տարոն Ավիայի հարցով չեմ զբաղվում. Տիգրան Ավինյանը Գյումրիում ասուլիս է անցկացրել

Մանիպուլյատիվ մեթոդներ. Լը Մոնդի ու Վաշինգթոն Փոստի «ֆեյքերը»

Վերանայեք Գյումրու բյուջեն. առաջարկը Սամվել Բալասանյանը ներկայացրել է Գյումրի եկած Տիգրան Ավինյանին

Առեւտրի կետից գողություն կատարելու հետքերով գնալիս, ոստիկանները հանցավոր խումբ են բերման ենթարկել

Հայաստանի Ազգային պատկերասրահից Արա Շիրազի աշխատանքները տեղափոխվել են Գյումրի

Հանրապետության, Շահումյան հրապարակներում, մի շարք փողոցներում վաղը երեկոյից մեքենաների կայանումը կարգելվի

Քոչարյանի գործն՝ ԱԺ Քննիչ հանձնաժողովում. Կոստանյանը հակասում է իրեն եւ Արփինե Հովհաննիսյանին

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն առաջին անգամ այցելել է Հայաստան, հյուրընկալվել ԱԺ-ում

Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայողի սպանության դեպքի առթիվ

ՊՆ-ում քննարկվել են ռազմական բժշկության, աղետների ժամանակ հայ-ճապոնական աջակցության մասին հարցեր

Google vs Yerevan.today. ի՞նչ կասկածներ ունի ՔԿ-ն սկանդալային գաղտնալսման հրապարակման վերաբերյալ

Ջորկաեֆը հրաժարվել է լինել ՀՖՖ նախագահ. ՖԱՖ-ի անդամներին պատմել է Վանեցյանը

Հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել

ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնալսումն ապօրինի է. Գեւորգ Կոստանյան

ՕԵԿ-ն ապօրինի ազդեցություն է ունենում ընտրական հանձնաժողովների վրա. ՀԿ