Առկա է հանցավոր գործունեության հավանականություն. Դատախազությունը՝ ծննդատան բժշկի մասին

24/11/2017 schedule17:15

Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել է Վանաձորի ծննդատան ավագ մանկաբարձ-գինեկոլոգ, 32-ամյա ծննդկանի մահվան մեջ մեղադրվող Դավիթ Շահվերդյանի պաշտոնավարությունը դադարեցնելու մասին քննիչի միջնորդությունը: Այս մասին Armtimes.com-ին հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը, նշելով, որ Շահվերդյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին դատախազի կողմից համաձայնություն տալու հիմքերը բացակայում են: Հանրային կապերի բաժնից ներկայացրել են հետեւյալ հիմնավորումը.

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատախազը, ինչպես նաեւ դատախազի համաձայնությամբ` քննիչն իրավունք ունի ժամանակավոր դադարեցնել հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարությունը, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվի հանցավոր գործունեությամբ:

Այսինքն՝ դատավարական հարկադրանքի նշված միջոցը կիրառելի է միայն այն դեպքում, եթե կասկածյալը կամ մեղադրյալը հանրային ծառայության մեջ գտնվող է:

Մինչդեռ «Վանաձոր բժշկական կենտրոն»-ի մանկաբարձ-գինեկոլոգը, հանրային ծառայող չէ եւ չի իրականացնում հանրային ծառայություն՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի իմաստով:  

Հետեւաբար՝ հանրային ծառայության մեջ չգտնվող մեղադրյալի նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով նախատեսված հարկադրանքի միջոց կիրառելու դեպքում հանրային ծառայության մեջ չգտնվող մեղադրյալ Դ.Շահվերդյանի նկատմամբ քրեադատավարական կարգով պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման կիրառման արդյունքում կարող են խախտվել ՀՀ Սահմանադրությամբ եւ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված անձի աշխատանքի ազատ ընտրության, աշխատելու եւ դրա դիմաց համապատասխան վարձատրություն ստանալու իրավունքները»:

Դատախազությունից նաեւ հայտնել են, որ հաշվի առնելով, որ առկա է Դ.Շահվերդյանի, բժշկական կենտրոնում աշխատելով, հանցավոր գործունեությամբ զբաղվելու ողջամիտ հավանականություն՝ ՀՀ Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով, միջնորդագիր է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարին՝ առաջարկելով քննարկել դեռեւս 1997թ. ՀՀ առողջապահության նախարարի կողմից բժիշկ Դավիթ Շահվերդյանին մանկաբարձություն եւ գինեկոլոգիա տեսակի մասնագիտական գործունեություն իրականացնելու նպատակով տրված լիցենզիայի գործողության դադարեցման կամ կասեցման հարցը:

ՀՀ «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել, եթե  լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման հետեւանքով պատճառվել է ծանր վնաս, տվյալ դեպքում՝ մահ»,- նշված է դատախազության պատասխանի մեջ:

Հիշեցնենք, որ քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատախազություն` դադարեցնելու Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդատան ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանի պաշտոնավարությունը: Միջնորդագրի որոշման պատճենը ուղարկվել էր նաեւ «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենին` պարզաբանելով նրան, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` որոշումը ստանալուց հետո պարտավոր է եռօրյա ժամկետում կատարել այն, եւ դրա մասին տեղյակ պահել քրեական վարույթն իրականացնող մարմնին: Քննիչի որոշումը ուժի մեջ կմտնի, եթե դատախազը տա իր համաձայնությունը:

Առաջիկայում կներկայացնենք նաեւ Առողջապահության նախարարության մեկնաբանությունը:

Տպել
2294 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց