Երևան
12 °C
Արտաքին գործերի եվրոպական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովն ընդունել է հանդիպման արդյունքներով հռչակագիրը:
«Արեւելյան գործընկերության գագաթաժողովն ընդունել է հռչակագիրը: Շուտով կհրապարակվի Եվրոպական խորհրդի կայքում»,- հայտնել է նա:
«Ազատություն ռադիոկայանի» թղթակից Ռիկարդ Յոզվյակը Twitter-ում հայտնել է, որ «Արեւելյան գործընկերության» հռչակագիրն ընդունվել է առանց որեւէ հարցի:
Յոզվիակի կարծիքով՝ իրականում Հայաստանը միակ երկիրն է, որ ինչ-որ բան է ստանում Եվրամիության Արեւելյան գործընկերության այսօրվա գագաթաժողովից:
«Իրականում Հայաստանը միակ երկիրն է, որ ինչ-որ բան է ստանում այս հանդիպումից: Մյուսները պարզապես գեղեցիկ խոսքեր են ստանում, բայց դուք իրականում ինչ-որ կոնկրետ բան եք ստանում՝ այն, ինչ պետք է ստանայիք դեռ 2013 թվականին Վիլնյուսում, բայց գեղեցիկ բաները բացակայում են այստեղից: Դուք մխիթարական մրցանակ եք ստանում՝ սա, իհարկե, ավելի թեթեւ տարբերակն է»,- ասաց Յոզվիակը Բրյուսելում «Ազատության» հայկական ծառայության հետ զրույցում: «Գեղեցիկ համագործակցություն է, բայց կայծը չկա, որ պետք է լիներ այդտեղ»,- ընդգծել է«Ազատության» Բրյուսելի թղթակիցը:
Հռչակագիրը սահմանում է այն արժեքները, որոնցով պետք է առաջնորդվեն ԵՄ եւ ԱլԳ գործընկերության երկրներն առաջիկա տարիներին, նախանշում է հետագա գործակցության ուղիները տնտեսության, քաղաքականության, հումանիտար եւ այլ ոլորտներում,: Այս անգամ հռչակագրում չկա որեւէ հղում այս կամ այն հակամարտությանը՝ անվանական: Փաստաթղթի՝ մեզ հետաքրքրող հատվածում ասվում է.
Գագաթաժողովի մասնակիցները խորապես անհանգստացած են, որ տարածաշրջանում շարունակաբար խախտվում են միջազգային իրավունքի տարբեր սկզբունքներ: Գագաթաժողովի մասնակիցները կոչ են անում թարմացնել ջանքերը տարածաշրջնում չլուծված հակամարտությունների կարգավորման ուղղությամբ՝ հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների վրա: Հակամարտությունների լուծումը վստահության եւ բարիդրացիական հարաբերությունների ստեղծումը կենսական է տնտեսական եւ սոցիալական զարգացման եւ համագործակցության համար: Գագաթաժողովի մասնակիցները ողջունում են ԵՄ ջանքերը եւ ամրապնդված դերը հակամարտությունների լուծման եւ վստահության ստեղծման հարցում արդեն գոյություն ունեցող համաձայնեցված բանակցային ձեւաչափի եւ գործընթացների շրջանակներում կամ ի աջակություն դրանց:
Այս ձեւակերպումները ամբողջովին համընկնում են Հայաստանի դիրքորոշումներին եւ տեսակետներին, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ ԵՄ դիրքորոշումն ավելի կոնկրետ արտահատված է այսօր ստորագրվելիք Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում: Այնտեղ անդրադարձ կա հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքներին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափին:
Հիշեցնենք, ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ հայկական կողմը մտադիր չէ արգելափակել հռչակագրի ընդունումը: «Ոչ, ինչո՞ւ պետք է արգելափակենք: Կարծում եմ, որ այն փոխզիջումային տարբերակով կանցնի»,- ասել էր նա:
Սպասվում է ստորագրման արարողությունը տեղի կունենա Երեւանի ժամանակով 20.00-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Խաղաղության կամուրջ»-ը անցյալը մոռանալու, ուրանալու մասին չէ, նոր հնարավորությունների մասին է. Քոչինյան
2025-ին ՀՀ-ում ընդհանուր ներդրումներն աճել են 88 %-ով. Պապոյանը նշել է ներդրումների ծավալով առաջատար երկրները
Ելփին բնակավայրի մանկապարտեզի շենքը կառուցված է. Նիկոլ Փաշինյան
Շեշտել ենք՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը չի տեղավորվում խաղաղության տրամաբանության մեջ. Սուլթանյան
Ադրբեջանական կողմը հստակ ուղերձ հղեց, որ իրենց ընկալմամբ 2 երկիրն էլ անվտանգային առումով նույն նավի մեջ են
Աննա Վարդապետյանը Շանհայում հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի բարձրաստիճան ներկայացուցչի հետ
Ադրբեջանական կողմին չափազանց հետաքրքիր է, թե ինչ է սպասվում ՀՀ-ում առաջիկա ընտրություններում․ Քոչինյան
Հերիք եղավ, բոլ եղավ, վերջին Iphone-ներն օգտագործում եք, բայց տրանսպորտի համար չեք վճարում. Ավինյան
ՄԻՊ աշխատակազմը հրապարակել է Արմաշի առողջության կենտրոն կատարած չհայտարարված այցի արդյունքները
Բանակային դիրքերի զինծառայողները ներկայացնում են կահավորման լայնածավալ աշխատանքները. տեսանյութ
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի և նավամատույցի շինաշխատանքներին
Ինչ է երեխաների կրթավճարների կուտակային ներդրումային համակարգը․ Թորոսյանը մանրամասնել է
Ինձ թվում է՝ ես ավելի ուրախ եմ, քան դու. Տուսկը զանգահարել է Հունգարիայի ընտրություններում հաղթած Մագյարին
Քարաթափում Հրազդան-Բջնի ավտոճանապարհին
Փրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցները
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Վիկտոր Օրբանի ուժը պարտվել է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում
Բարի լույս, լավ օր, սիրում եմ բոլորիդ. Նիկոլ Փաշինյան
Գավառի տարածաշրջանը և Գավառ-Երևան երթուղին կսպասարկվեն նոր տրանսպորտային միջոցներով. լուսանկարներ
Ավտովթար Սևան-Ճամբարակ ճանապարհին․ կան տուժածներ
Իրանը կկարողանա վերականգնել իր նավթավերամշակման գործարանների հզորության մինչև 80%-ը 1-2 ամսվա ընթացքում
2 ոսկե մեդալ՝ 6 օրում․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան արձագանքել է հայ մարզիկի տպավորիչ ելույթներին
Հայտնի է հայ ծանրորդների ելույթների ժամանակացույցը ԵԱ-ում
Աշխարհն էլ քեզ դավաճանի, ես չեմ դավաճանի. աբովյանցի կինը՝ Փաշինյանին
Նիդերլանդների փոխդեսպան Թիմեն Կաուվենարն ավարտել է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում
Ես Ղարաբաղից եմ, քեզ նման մարդ չեմ տեսել, բաց չթողնեք էս ժողովրդին. քաղաքացին՝ Փաշինյանին
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության Օսիյեկի փուլի արծաթե մեդալակիր
Արթուր Ավետիսյանը՝ մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ գավաթակիր
ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ
Պուտինն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել
ՔՊ թիմն ու ՀՀ վարչապետը Եղվարդում են. տեսանյութ
Հունգարիայում խորհրդարանական ընտրություններ են
Շնորհակալ ենք խաղաղության ու մեր առողջության համար. քաղաքացիները՝ վարչապետին
Դու էն առաջին դասարանցի՞ն էիր, որ սեպտեմբերի 1-ին լացում էիր. վարչապետը հիշել է իր հետ լուսանկարվող տղային
Ապրիլի 12-ին և 13-ին ողջ ՀՀ տարածքում կդիտվեն ակտիվ տեղումներ. մի շարք մարզերում ձյուն կտեղա, կդիտվի բուք
Եվրատեսիլյան մասնակիցների կողմից հուշեր ու մաղթանքներ` Հայաստանի պատվիրակի հագուստին. տեսանյութ
Փրկարարները շանը դուրս են բերել Աղստև գետից
Աբովյան. ՀՀ վարչապետը քաղաքացիների հետ հանդիպումներից տեսանյութ է հրապարակել
ԱՄՆ-ն և Իրանն Իսլամաբադում 21 ժամ բանակցել, բայց չեն կարողացել համաձայնության հասնել. որ կետերն են վիճահարույց
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT