ԱլԳ գագաթնաժողովի հռչակագրի մի կետ Ադրբեջանը կմեկնաբանի յուրովի. Ստյոպա Սաֆարյան

Կարծես Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի հետ կապված բոլոր անորոշությունները վերացել են. armtimes.com-ի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Նրա դիտարկմամբ՝ ադրբեջանցիները նախապես ցանկանում էին այդ գագաթնաժողովի ժամանակ որոշակի քաղաքական մոտեցումներ փոխել, բայց նրանց ուզածը չեղավ: Իսկ ԵԺԿ գագաթնաժողովի ու Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքի ընդհանուր տրամաբանությանից արդեն պարզ էր, որ Արդբեջանին զիջումներ չեն արվի:

«Հռչակագիրն ինքնին ավելի շատ զեկույցային քաղաքական փաստաթուղթ է. այնուամենայնիվ, դա ամբողջ պրոցեսի ամփոփումն ու նկարագրությունն է, եւ այդ առումով ես որեւէ վտանգավոր բան հռչակագրում չեմ տեսնում: Հատկապես, երբ կար անհանգստություն, թե կոնֆլիկտներին կա՛մ ընդհանրական, կա՛մ տարբերակված մոտեցմամբ պետք է անդրադարձ լիներ,  նախընտրել են ընդհանրացված գնահատականներ տալ՝ վկայակոչելով միջազգային իրավունքը, միջազգայնորեն ճանաչված ֆորմատները, մի շարք հիմնարար փաստաթղթեր՝ ՄԱԿ-ի կանոնադրություն, Հելսինկյան եզրափակիչ ակտ, ԵԱՀԿ-ի Փարիզի խարտիա եւ այլն: Այն բոլոր փաստաթղթերը հաստատապես ոչ միայն որեւէ վտանգ չեն ստեղծում, այլեւ Հայաստանի համար հղման աղբյուր են եւ միջազգային արենայում քաղաքականություն վարելու, եւ հակամարտությունները լուծելու առումով»,- ասաց քաղաքագետը:  

Սաֆարյանը նշեց, որ հռչակագրում, իհարկե, կա մի դրույթ, որն Ադրբեջանը մեկնաբանելու է իր ցանկացած ձեւով: Այդտեղ խոսք կա տարածքային ամբողջականության մասին, բայց դա վերաբերում է երկրների՝ ինքնիշխան քաղաքականություն վարելուն, ընդ որում՝ Արեւելյան գործընկերության շրջանակներում, եւ այս կոնտեքստում է հիշատակված, ու չի վերաբերում արցախյան հակամարտությանը:

«Այդ դրույթը առավելապես վերաբերում է երկրների ինքնիշխան քաղաքականության պաշտպանությանը, որի հիմքն անշուշտ երկրների անկախությունն, ինքնիշխանությունն է եւ կոնտեքստը հասկանալի է՝ վերաբերում է այդ երկրների ինքնիշխան ընտրությանը դեպի Եվրոպա, թե դեպի ուր, բայց ես նորից եմ կրկնում՝ այդ մեկնաբանությունների դաշտում Ադրբեջանը լավագույն դեպքում կարող է մոլորյալ գտնել համոզելու, թե այդպիսով ճանաչվել է նաեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Բայց այդ ձեւակերպումն ընդհանրապես վերաբերում էր բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը, անկախությունն ու ինքնուրույնությունը հարգվում է, եւ կոնտեքստը առավելապես ինքնիշխան քաղաքականություններ վարելու եւ ինքնուրույն ընտրություն կատարելու մասին է՝ նկատի ունենալով Ուկրաինայի, Վրաստանի եւ այլ դեպքերը, հետեւաբար այդ կտրվածքով այն որեւէ վտանգ Հայաստանի համար զգայուն խնդիրներով չի ներկայացնում: Իհարկե առավելագույնս լավ կլիներ, որ ձեւակերպված լիներ Արցախի անկախություն եւ այլն, եւ այլն, բայց դե հասկանալի է, որ դա լինել չի կարող ու այդ կտրվածքով շատ ավելի կարեւոր է, որ ԵՄ եւ Հայաստանի միջեւ ստորագրվելիք համաձայնագրի պայմաններն են իրավական պարտավորեցնող ուժ ստանում, որոնց հետ  Հայաստանը բացարձակապես խնդիրներ չունի»,- նշեց Ստյոպա Սաֆարյանը:

Իսկ Հայաստան-ԵՄ համաձայնագրում հստակ գրված է, շեշտում է Ստյոպա Սաֆարյանը, որ Եվրոպան՝ ԵՄ անդամ 28 երկրները, պաշտպանում են այս մոտեցումը, որ այդ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, բացառապես Մինսկի խմբի շրջանակներում, բացառապես երեք սկզբունքների հիման վրա: Այսինքն՝ Արեւելյան գործընկերության գագաթաժողովի հռչակագիրը, թեեւ քաղաքական փաստաթուղթ է, բայց որեւէ պարտադիր բան չի նախատեսում արցախյան համկամարտության կարգավորման հետ կապված: Իսկ Հայաստան-Եմ համաձայնագիրը՝ ընդհակառակը՝ նախատեսում է: իսկ Հայաստան-Եմ համաձայնագրի տեքստում, ընդգծեց քաղաքագետը, որեւէ կետ չկա, որով կարող է արցախյան խնդրում Եվրամիության վերաբերմունքը մտահոգիչ լինել:

Տպել
3815 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց