Երկու տարուց 1.6 լիտր շարժիչով «Opel»-ի մաքսատուրքը կհասնի 6000 եվրոյի.Իոաննիսյանը՝ ԱԺ-ում

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանն այսօր ԱԺ-ում անցկացվող «ԵԱՏՄ-ից դուրս գալու» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ անդրադարձավ ԵԱՏՄ-ի մաքսատուրքերին:

Նրա խոսքով, ԵԱՏՄ-ի մաքսային դրույքաչափերի 76 տոկոսն այլ են, քան Հայաստանի շահերից բխող այն դրույքաչափերը, որոնք սահմանել էր նախորդ գումարման ԱԺ-ն:

«Նվազել են 1700 ապրանքատեսակի մաքսային դրույքաչափեր, 6300 ապրանքատեսակի դրույքաչափերն արդեն ավելացել են, դեռեւս 700-ն ավելանալու են առաջիկա տարիներին: Ընդ որում, այդ 700-ն ամենացավոտն ու ամենակարեւորն են»,- ասաց Դանիել Իոաննիսյանն ու նշեց, որ ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի արտաքին առեւտուրը կազմում է ընդհանուր արտաքին առեւտրի մոտ 25 տոկոսը:

Վերջինս նշեց, որ եթե Հայաստանը շարունակի իր անդամակցությունը ԵԱՏՄ-ին, ապա 2020 թվականից 7 տարուց ավելի հին ավտոմեքենաները մաքսազերծելիս քաղաքացիներն այդ մեքենայի շարժիչի աշխատանքային ծավալից յուրաքանչյուր խորանարդ/սանտիմետրի համար կվճարեն 1.6-ից 2.2 եվրո: «Սա նշանակում է, որ 1.6 լիտր աշխատանքային ծավալի շարժիչով «Opel» տեսակի ավտոմեքենայի մաքսազերծումը կարժենա 2500 եվրո, իսկ 2 լիտր շարժիչի ծավալով մեքենան՝ 4400 եվրո, ընդ որում՝ առանց ԱԱՀ-ի եւ բնօգտագործման հարկերի»,- օրինակ բերեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ի ղեկավարը:

Իոաննիսյանը նկատեց, որ Հայաստանում շահագործվող ավտոմեքենաների միջին տարիքը 15-ից 20 տարեկանն է եւ բնակչության 90 տոկոսը հնարավորություն չունի 7 տարուց ավելի նոր մեքենա գնել, իսկ այժմ վերը նշված օրինակի մեքենան ներկրելն ու մաքսազերծելը արժե մոտ 1000 եվրո: «Երկու տարուց, եթե Հայաստանը մնա ԵԱՏՄ-ում, այդօրինակ մեքենաները մաքսազերծելիս բնակիչները կվճարեն 3500-ից 6 հազար եվրո՝ ներառյալ ԱԱՀ-ն եւ բնօգտագործման հարկը»,- ասաց Դանիել Իոաննիսյանը՝ նշելով, որ նոր մեքենաների ներկրման մաքսատուրքը ավելացել է ընդամենը 10 տոկոսով:

Տպել
12567 դիտում

Լիահույս եմ, որ խնդրանքս ինչ-որ բան կարժենա իմ գործընկերոջ համար. Արա Բաբլոյան. armenpress

Ռոզա Չոբանյանը ճղել է ՀՀԿ անդամատոմսը եւ հրաժարվել կուսակցության անդամ լինելուց

Ոչ մի բացառիկ հանգամանք արդարացում չէ Փաշինյանի բռնությամբ ձերբակալման համար․ արձագանք

Ստացվել է 151 ահազանգ, գործել է 10 աշխատանքային խումբ․ ՄԻՊ

ԵԽԽՎ մի շարք անդամներ կոռուպցիոն կապեր են հաստատել Բաքվի հետ․ Եվրախորհուրդ

Եվրախորհրդարանի պատգամավորի հայ կինը զգուշացնում է. հարցը կլինի միջազգային ատյաններում

Երեւանի գրեթե բոլոր բուհերում դասադուլ է. փողոցները լի են ուսանողական խմբերով. թարմացվող

Գլենդելում մեծամասշտաբ ցույցեր են՝ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ (տեսանյութ)

ՔԿ վարույթում քննվող ցույցերի քրգործերով ձերբակալվել է 26, կալանավորվել՝ 3 անձ

Արա Բաբլոյանը ուղևորվել է հանդիպելու ձերբակալված պատգամավորների հետ

Լևոն Բարսեղյանին 2 ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Մենք ունենք բոլոր լծակները՝ իրավիճակին խաղաղ, արդյունավետ լուծում տալու համար. ԱԺ նախագահ

ՄԻՊ-ն այցելել է ձեբակալված 2 պատգամավորներին, նաեւ Դավիթ Սանասարյանին ու Արմեն Գրիգորյանին

Հայաստանում մարդիկ հստակ հասկացնում են, թե ինչ են ուզում. Միխաիլ Սահակաշվիլի

Նիկոլ Փաշինյանը Սեւանի ոստիկանության բաժնում է

Ֆլեշմոբ. կանայք կաթսաներով ու շերեփներով նվագեցին Սերժ Սարգսյանի վերջին զանգը (տեսանյութ)

Հրատապ. Գյումրիում քիչ առաջ բերման ենթարկեցին Կարեն Պետրոսյանին

Ս. Սարգսյանը պետք է ստորագրի հրաժարականի դիմումը ու պետք է դա արվի խաղաղ. Աննա Հակոբյան

Վանաձորցիները ոստիկաններին թույլ չտվեցին բերման ենթարկել քաղաքացիներին. բախում (տեսանյութ)

Մտավորականներ, եկեք կանգնենք մեր ժողովրդի կողքին, որ վաղը մեր խիղճը չտանջի. Հրանտ Թոխատյան