Վիզաների ազատականացման համար դեռ հսկայական ջանք պիտի թափեք. Պյոտոր Սվիտալսկի

Հայաստանի ու Եվրամիության միջեւ ստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը շատ կարեւոր է թե՛ Հայաստանի, թե՛ ԵՄ-ի համար. նոյեմբերի 27-ին տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտոր Սվիտալսկին՝ հույս հայտնելով, որ այն կամրապնդի Հայաստան-Եմ հարաբերությունների հիմքերը եւ կընդլայնի համագործակցության շրջանակը: Սվիտալսկին նաեւ նշեց՝ այս համաձայնագրի էական արդյունքները կերեւան իրականացումից հետո, իսկ Եվրամիությանը պատրաստ է նյութական, ֆինանսական լուրջ հիմքեր ստեղծել այն կյանքի կոչելու համար:

«Հանգստանալու ժամանակը չէ, այլ ակտիվ աշխատելու եւ մեր ներդրումն իրականացնելու Հայաստանի զարգացման գործում, մեր գործունեությունը դարձնելու ավելի տեսանելի եւ արդյունավետ, եւ ճանաչելի հասարակ քաղաքացիների տեսանկյունից, որովհետեւ մենք ամեն ինչ անում ենք շարքային քաղաքացիների համար»,- նշեց Պյոտր Սվիտալսկին:

ԵՄ-ն, ընդհանուր առմամբ, խրախուսում, աջակցում է, բայց երբեք չի պարտադրում որեւէ բան, նշեց ԵՄ պատվիրակության ղեկավարը ու ավելացրեց՝ սա շատ կարեւոր համաձայնագիր է, չնայած որ տարբերվում է ասոցացման համաձայնագրից, այն հավակնոտ է՝ հաշվի է առնում Հայաստանի հանձնառություններն ու պարտավորությունները, որոնք բխում են այլ համագործակցային ձեւաչափերից. նախորդ՝ չստորագրված համաձայնագրի հետ համեմատելով՝ տարբերություններն է բացատրում Պյոտոր Սվիտալսկին եւ վստահեցնում՝ պետք է նայել դեպի ապագա, փորձել առավելագույն օգուտ ու շահ ստանալ այս համաձայնագրից, որը, նրա պնդմամբ, լավ ապագայի երաշխիք է Հայաստանի եւ Եվրամիության համար:

Եվրոպացի գործիչներն իրենց խոսքում շատ են նշում, թե համաձայնագիրը լուրջ դրական ազդեցություն է ունենալու Հայաստանի սովորական քաղաքացիների վրա: Հարց է առաջանում՝  ինչպե՞ս են մարդիկ դրա ազդեցությունը զգալու հենց հիմա, այս պահին ու մոտ՝ տեսանելի ապագայում:  «Հայկական ժամանակ»-ի այս հարցին դեսպանը պատասխանեց, թե համաձայնագիրը չի պարունակում որեւէ կախարդական փայտիկ, որը կփոխի իրականությունը՝ մի գիշերվա մեջ:

«Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ համաձայնագիրն առաջ կբերի շոշափելի, տեսանելի բարելավումներ, սովորական քաղաքացու տեսակետից: Առաջին հերթին՝ ընդհանուր արժեքների հայեցակարգն է շատ կարեւոր, եւ կարծում եմ, որ երբ իրագործվի, Եվրամիության եւ մեր հայաստանյան գործընկերների կողմից այս համաձայնագիրը կարող է ծառայել որպես մի գործիք, որն ավելի լավ պաշտպանություն կապահովի սովորական քաղաքացիների իրավունքների համար, եւ այս համաձայնագրի արդյունքում մենք կունենանք ավելի կայացած ժողովրդավարական համակարգեր եւ ընթացակարգեր, կամրապնդենք օրենքի գերակայությունն ու նաեւ պատշաճ կառավարման այլ համակարգերի այն կվերաբերի: Եվրամիությունը պատրաստակամ է Հայաստանի հետ կիսվել իր ունեցած բոլոր լավագույն փորձառություններով ու փորձերով: Բացի այդ, այս համաձայնագիրը կարող է բերել տնտեսական էֆեկտներ: Ճիշտ է՝ համաձայնագիրը հիմնված չէ արտոնյալ առեւտրի տրամաբանության վրա՝ ակնհայտ պատճառներով, բայց, այնուամենայնիվ, մենք հավատում ենք, որ այս համաձայնագիրը պարունակում է լուրջ տարրեր:

Մասնավորապես՝ երբ մենք խոսում ենք ծառայությունների եւ առեւտրի մասին,  մրցակցային հնարավորությունների մասին, պետական գնումների մասին, այս բոլոր տարրերը կարող են խթանել ու խրախուսել եվրոպական բիզնեսներին ավելի շատ ներդրումներ կատարել Հայաստանում: Այս դրույթները կարող են խրախուսել եվրոպական ներդրողներին ավելի շատ առեւտուր անել, որովհետեւ դրանք հանդես կգան, որպես երաշխիքներ, որոնք ժամանակակից եւ արեւմտյան բիզնես չափորոշիչների կիրառման մասին կվկայեն Հայաստանում, ինչը շատ կարեւոր է: Մենք իսկապես շատ մեծ հույս ունենք, որ այս համաձայնագիրը հանդես կգա, որպես խրախուսող գործոն: Եվ վերջիվերջո Եվրամիությունը կտրամադրի շատ կոնկրետ ֆինանսական աջակցություն՝ համաձայնագրի իրագործման ուղղությամբ»,- ընդգծեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Նա տեղեկացրեց, որ ԵՄ-ն առաջիկայում մոտ 25 տոկոսով կավելացնի Հայաստանի զարգացման ուղղությամբ տրամադրվող աջակցությունը, Հայաստանին նաեւ տեխնիկական աջակցություն կտրամադրի համաձայնագրի իրականացման համար, որը կկազմի ամենամյա գործողությունների ծրագրի մեծ մասը:

«Մինչեւ 2020 թվականն աջակցությունը պետք է լինի մինչեւ 170 միլիոն եվրո: Սա չի ներառում այն հնարավորությունները, որոնք կարող են բացվել այս համաձայնագրի ստորագրմամբ, որովհետեւ կլինեն նաեւ այլ ուղիներով ֆինանսավորումներ: Ես կարծում եմ, որ կկարողանանք օգտագործել դրանք եւ խիստ արդյունավետ կիրառել: Իմ անձնական առաջնահերթությունն է, թե ինչպես կարող ենք այս թվերն ավելի իրատեսական դարձնել, ավելի իրական դարձնել, քան այս պահին: Ես կարծում եմ, որ դեռեւս կա որոշակի պահուստային պաշար, դեռեւս կան չօգտագործված հնարավորություններ, եւ դա է իմ հիմնական մտահոգությունը: Սա մեծ փող է, տնտեսական ասպեկտից, կարող ենք ասել, որ այո՝ մենք Հայաստանի համար ամենամեծ դոնորն ենք այս ժամանակահատվածում: Երբ այլ դոնորները կրճատում են իրենց աջակցության ծավալներն՝ ուղղված Հայաստանին, մենք հայտարարում ենք դրա ավելացման մասին 20-25 տոկոսով: Մեզ համար սա ազդակ է, որ մենք հավատում ենք, որ այս գումարը կարող է իր նպատակին լավ ծառայել Հայաստանում, որովհետեւ մենք հավատում ենք, որ Հայաստանն ունի այն պատշաճ հզորությունը, այն տաղանդավոր մարդիկ, ովքեր կարող են օգուտներ ստանալ այս գումարներից»,- շեշտեց Պյոտոր Սվիտալսկին:

Դեսպանը նաեւ ասաց, որ Եվրամիությունը Հայաստանի համար ամենամեծ արտահանման շուկան է, եւ Հայաստանից արտահանումները աճում են, թեեւ այդ առումով համաձայնագիրը համաչափ չէ: Իր ասածը Սվիտալսկին հիմնավորեց հանգամանքով, որ Հայաստանը դեպի ԵՄ շուկա արտահանումներ իրականացնելիս օգտվում է GSP+ համակարգից, ինչը նշանակում է, որ Հայաստանը բազմաթիվ ապրանքների մասով ազատ՝ առանց մաքսատուրքերի կարող է իր ապրանքներն ու ծառայություններն արտահանել դեպի եվրոպական շուկաներ: Իսկ ԵՄ արտադրողները պետք է հաղթահարեն Հայաստանի մաքսային արգելքները: Բայց այնուամենայնիվ, ասաց Սվիտալսկին, ԵՄ-ն ընդունել է դա եւ պատրաստ է անգամ այդպես աշխատել Հայաստանի հետ:

Ինչ վերաբերում է համաձայնագրի ազդեցությանը Հայաստան-ԵՄ-երրորդ երկրներ հարաբերությունների վրա ու նրանց արձագանքին, ապա այս առումով էլ Պյոտոր Սվիտալսկին համոզմունք հայտնեց, որ իրականացված ծրագրերը կապացուցեն, թե որքան կարեւոր էր այս համաձայնագիրը ոչ միայն Հայաստանի ու ԵՄ-ի, այլեւ այլ երկրների համար:

Արցախյան հակամարտության վրա ունեցած ազդեցության մասով էլ Պյոտոր Սվիտալսկին ընդգծեց, որ համաձայնագիրը պարունակում է շատ հստակ հայտարարություն ԼՂ հարցի կարգավորման ուղղությամբ, եւ ԵՄ դիրքորոշումն այստեղ շատ հստակ է՝ ԵՄ-ն արտահայտվում է ի նպաստ խաղաղ կարգավորման, սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին եւ պատրաստ է շատ հստակ աջակցություն տրամադրել վստահության կառուցման գործընթացին եւ հետհակամարտության շրջանի վերականգնողական գործողություններին:

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ինչ-որ փուլում ենթադրում է նաեւ վիզաների ազատականացում: Այս կապակցությամբ էլ դեսպանը նշեց, որ ԵՄ դիրքորոշումը հստակ է՝ կան մի շարք պայմաններ, որոնք անհրաժեշտ է բավարարել վիզաների ազատականացման մասին խոսակցությանն անցնելու համար: Դա կլինի, շեշտեց Սվիտալսկին՝ իր ժամանակին:

«Վիզաների ազատականացումը պահանջում է հսկայական, իսկապես ջանասիրաբար աշխատանք մեր հայ գործընկերների կողմից: Վիզաների ազատականացումն էլ իրավունք չէ, այլ արտոնություն, եւ եվրոպական քաղաքացիները պետք է իմանան, որ այն երկրները, որոնք ձգտում են վիզաների ազատականացման, ունեն եվրոպական կոչում, հավատում են Եվրոպային, ցանկանում են, որ իրենց վերաբերվեն որպես իրական եվրոպացիների, եւ ցանկանում են ապրել եվրոպական չափորոշիչներով ու նորմերով եւ ունեն իսկապես եվրոպական մտածելակերպ: Սա է այն առանցքային պահանջը, որ պետք է հիմք հանդիսանա Հայաստանի համար: Եվրոպացի քաղաքացիները պետք է տեսնեն, որ դուք շահագրգռված եք դեպի Եվրոպա ազատ մուտքով: Ես անձամբ հավատում եմ ազատ ճամփորդության հնարավորությանը Եվրոպայում, ես հավատում եմ, որ այդ օրը կգա նաեւ հայաստանցիների համար, հետեւաբար՝ համբերություն, ջանասեր աշխատանք եւ եվրոպական մտածելակերպ եմ մաղթում»,- եզրափակեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարն՝ ընդգծելով՝ եթե անհրաժեշտ պայմանները բավարարվեն, եթե բոլոր անհրաժեշտ տարրերն առկա լինեն, եւ ԵՄ անդամ երկրները համոզված լինեն, որ ժամանակը եկել է, ապա դա տեղի կունենա, եւ  ոչ ոք չի հետաձգի այն ինչ-ինչ անձնական պատճառներով:

Տպել
4763 դիտում

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը