Երևան
17 °C
Թուրքիայում «Պանդորա» հրատարակչությունը հրատարակել է մի քանի թուրք պատմակեղծարարների հեղինակած հոդվածների ժողովածուն` թուրքական պաշտոնական պատմագրության ներկայացուցիչներից Ֆերուդուն Աթայի խմբագրությամբ, գրում է Akunq.net-ը:
«1915-ով կաշկանդված պատմությունը» վերնագիրը կրող գրքի առաջաբանում խմբագիր Ֆերուդուն Աթան գրում է, թե «մինչ 1915 թ. Թուրքիայի տնտեսական ու մշակութային կյանքում միշտ բարձր դիրք զբաղեցրած հայերը Օսմանյան պետության թուլացմանը զուգահեռ` օգտագործվել են մեծ տերությունների կողմից, որոնք հայերին հրահրել են օսմանյան իշխանությունների դեմ»:
«Առաջին աշխարհամարտի ժամանակ, երբ Օսմանյան պետությունը կենաց-մահու պայքար էր մղում, հայերի մի մասը, պետության թշնամիների հետ համագործակցելով, անդառնալի գործողություններ է ձեռնարկել եւ անպաշտպան մարդկանց դեմ կոտորածներ իրականացրել: Սույն գրքում խիստ արժեքավոր հոդվածների հեղինակ ուսումնասիրողները, սկզբնական շրջանից մինչ օրս թուրք-հայկական հարաբերություններին անդրադառնալով, նպատակադրվել են իրենց նպաստն ունենալ այս ոլորտում արված ուսումնասիրությունների մեջ»,- գրում է Ֆերուդուն Աթան:
1919-1921 թթ. երիտթուրքերի դատավարության թեմային եւս անդրադարձած այս պատմակեղծարարը 2005 թ. Թուրքիայում տպագրված «Տեղահանության դատավարությունները գրավյալ Ստամբուլում» վերնագրով իր աշխատության մեջ փորձ էր անում խեղաթյուրել նաեւ դատաքննություններին առնչվող բազմաթիվ փաստեր կամ այլ մեկնաբանություններ տալ դրանց: Ֆերուդուն Աթայի վերոհիշյալ աշխատության վերնագիրն անգամ բավարար է` ցույց տալու համար, թե ինչ նպատակ են հետապնդել Թուրքական պատմագիտական ընկերությունը եւ գրքի հեղինակը` այս մենագրությունը հրատարակելով:
Վերնագրում իսկ ընդգծվել է, թե դատաքննություններն իրականացվել են Դաշնակից պետությունների, հատկապես` Մեծ Բրիտանիայի ճնշման ներքո, որոնց վերահսկողության տակ էր գտնվում Ստամբուլը տվյալ ժամանակահատվածում: Այնինչ հարկ է նշել, որ անկախ այն փաստից, որ տվյալ ժամանակաշրջանում Թուրքիան կախյալ է եղել մեծ տերությունների կամքից, այս դատավարությունները կայացել են օսմանյան կառավարության եւ սուլթանի որոշման համաձայն, եւ դատաքննությունների փաստաթղթերը բացարձակապես չեն կորցնում իրենց վավերականությունը:
Վերոհիշյալ մենագրության մեջ Ֆերուդուն Աթան միտումնավոր կերպով աչքաթող է անում այն փաստը, որ այս դատական գործերը հարուցվել են ոչ միայն հայերի տեղահանման (Tehcir), այլ նաեւ` զանգվածային կոտորածների (Taktil) մեղադրանքով: Բացի այդ` Ֆերուդուն Աթան այս դատաքննություններին է անդրադառնում միայն պաշտոնական պատմագրությանը ձեռնտու դիտանկյունից` աղճատելով բազմաթիվ փաստեր: Օրինակ` նա պնդում է, թե իբր դատական նիստերում մեղադրյալների դեմ ուղղված ցուցմունքներով հանդես են եկել միայն ազգությամբ հայ վկաները, որոնք ուղղորդվել են վրեժխնդրության զգացումով:
Այնինչ, Օսմանյան կայսրության տարբեր շրջանների հայերի տեղահանության եւ կոտորածների դատաքննությունների նիստերում հանդես են եկել ոչ միայն հայ, այլեւ` բազմաթիվ թուրք եւ այլազգի, անգամ` մինչեւ նախարարի եւ նահանգապետի մակարդակով մի շարք թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ: Թուրք եւ օտարազգի վկաների առատությամբ հատկապես աչքի է ընկել Տրապիզոնի հայերի տեղահանության եւ կոտորածների դատավարությունը:
Այսպիսով, Ֆերուդուն Աթայի խմբագրությամբ լույս տեսած «1915-ով կաշկանդված պատմությունը» հոդվածների ժողովածուն եւս պատմակեղծարարության հերթական օրինակն է, որի նպատակն է ոչ թե պատմության իրական դեպքերը վերլուծելը, այլ թուրքական պաշտոնական պատմագրությանը հատուկ կերպով պատմությունը խեղաթյուրելը:
Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ
Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ
Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը
Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է
Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան
Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը
Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները
Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ
Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել
Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի
«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել
Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել
Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»
Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել
Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են
Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ
Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն
Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը
Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց
Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը
Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից
Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով
ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)
Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն
© 2024 Հայկական ժամանակ