ՇՊՀ-ում 9 տոննա գիրք անհետացել է. մեղադրում են նախկին ռեկտորին, ներկա ռեկտորը լարված է

Շիրակի պետական համալսարանում սկանդալային իրադարձությունները շարունակվում են: Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը դասախոսների պահանջով ուսումնասիրություն է կատարել, պարզելու համար, թե համալսարանի գրադարանում 2014-2015 թվականներին հաշվառված 138 հազար 161 գրքից ինչու է 15 տոննա գիրք հանձնվել վերամշակման:

«Ուսումնասիրվեց հիմնադրամի գրադարանային ֆոնդը, որի արդյունքում պարզվեց հետևյալը. մինչև 2013 թվականն ինստիտուտն ընդհանրապես գրադարանային ֆոնդը չի հաշվառվել, այսինքն՝ ոչ գույքագրում է իրականացվել, ոչ էլ նոր ստացված գրականությունը մուտքագրվել հաշվապահություն, այլ միայն պրոռեկտորի հաշվետվություններում երևացել է մի տողով, թե քանի ուսումնամեթոդական, քանի գեղարվեստական, գիտական և այլ տիպի գրականություն կա: Միայն 2013 թվականից սկսել են իրականացնել հաշվառում, սակայն շարունակել են գույքագրում չանցկացնել: 2016 թվականի մայիսին (նախկին ռեկտորի օրոք) մի մեծ քանակության գրականություն հանձնվել է որպես թափոն, որի փաստաթղթային հիմքերը չկան, իսկ մյուս չափաքանակը 6 տոննա՝ կիլոգրամը 30 դրամով հանձնվել է 2017 թվականի սեպտեմբերի 29-ին: Վերջին խմբաքանակի հանձնման վերաբերյալ նյութերը, և գրադարանի տնօրենի բացատրագիրը կցվում է»,- մասնավորապես, ասված է ԿԳՆ-ի պարզաբանման մեջ, որը հրապարակված է ՇՊՀ դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքի էջում:

Համալսարանի նախկին ռեկտոր, այժմ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը պատասխանելով armtimes.com-ի այն հարցին, թե ճիշտ է, որ իր ղեկավարման տարիներին գրքեր են օտարվել համալսարանից, ասաց, որ դա իրականությանը չի համապատասխանում:

«Չկա նման բան, իմ օրոք մակուլատուրա ոչ մի հատ գիրք չի հանձնվել: Նման հրահանգ, մտադրություն չի եղել: Իմ ղեկավարման ժամանակ՝ 10 տարվա ընթացքում, 30 հազար միավոր գիրք է ավելացել: Դա թյուրիմացություն է: Ես ճշտել եմ, որ այդ 15 տոննա գրքերի մի մասը հանձնվել է 2017 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, իսկ մյուս՝ սեպտեմբերին: Այդ ժամանակահատվածում ես ռեկտոր չեմ եղել: Համապատասխան մարմինները կարող են քննություն սկսել եւ պարզել»,- ասում է Վարդեւան Գրիգորյանը:

Հարցին, թե իր անունը դիտավորյա՞լ է կապվում ոչնչացված գրքերի հետ, Գրիգորյանն ասաց.

«Չեմ կարող ասել, թե սա թյուրիմացություն է, թե՝ դիտավորյալ քայլ, բայց, որ նախարարության աշխատակիցներին ներկայացվել է, որ իմ օրոք է մակուլատուրա հանձնվել, դա պարզ երեւում է»,- նշեց Գրիգորյանը:

ՇՊՀ-ի ներկայիս ռեկտոր Սահակ Մինասյանը պատասխանելով armtimes.com-ի հարցին, ասաց, որ տեղեկություն չունի, թե 15 տոննա գրքի 9 տոննան, երբ եւ ում կողմից է օտարվել:

«Ես տեղեկատվության չեմ տիրապետում: Տեղեկանք կազմողները խոսել են մարդկանց հետ, գրել են: Դա իմ իրավասությունից դուրս է: Հնարավոր է, որ նախկինի ժամանակ էլ չի եղել, ես տեղյակ չեմ այդ շրջանից: Իմ ժամանակ 6 տոննան է օտարվել, կարծեմ»,- լարված ասաց Մինասյանը:

Նշենք, որ ՇՊՀ-ում սկանդալները չեն վերջանում, ինչ ՀՀԿ-ական Սահակ Մինասյանը դարձավ կառույցի ղեկավար:

Տպել
2177 դիտում

Մեգան Մարքլը թագավորական կանոն է խախտել

Ստեփանավանի հրդեհից ընտանիք է կործանվել, նաեւ՝ անչափահաս տղա (լուսանկարներ)

Euronews-ը, Deutsche Welle-ն, Le Monde-ը, BBC-ն, Al Jazeera-ն՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին

Ֆրանսիացիների մեծ մասը գոհ է երկրի նախագահ Էմանուել Մակրոնի խոստումներից․ հարցում

Նոր նշանակումներ Մայր Աթոռում․ Զաքարիա Բաղումյանը՝ Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն

«Փյունիկի» պատանիները կմարզվեն իսպանական «Լեգանեսում»

Մակրոնը հայտարարել է Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմ մտցնելու մասին

Սերգեյ Լավրովն ու Տիգրան Սարգսյանը քննարկել են ԵԱՏՄ-ի միջազգային օրակարգը

Ուրախ կլինեմ հանդիպել Ձեզ հետ մոտ ապագայում. Անգելա Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Շնորհավորում եմ իմ ընկեր Փաշինյանին եւ նրա թիմակիցներին, հրաշալի հաղթանակ տարան. Փայլան

Միացյալ Նահանգները միանում է հայաստանյան ընտրությունների ԵԱՀԿ-ի գնահատականին. ԱՄՆ Պետդեպ

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների, դժվարանցանելի՝ թեթև մարդատարների համար

Հրդեհ՝ Ստեփանավանում. 2 այրված դի է դուրս բերվել, երեխան մահացել է հիվանդանոցում, 1 վիրավոր կա (լուսանկարներ)

Իշխանություններին թույլ չեն տա վայելել մենիշխանական բուրգը՝ ՀՀԿ-ի քաղաքական Օլիմպոսից (տեսանյութ)

22-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել «Գեղամա» Հ/Ը 62-ամյա լրագրողին. նա մահացել է

Եվրամիությունը պատրաստ է համագործակցել Հայաստանի նորընտիր խորհրդարանի հետ

Թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող ընկերության ընտրության նոր մրցույթ կհայտարարվի

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը շնորհավորել է արցախյան եռատոնի առթիվ

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներին

Շնորհավորում ենք խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերին. «Օրինաց երկիր»