ՀՀԿ-ն, մերժելով ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագիծը՝ մերժում է թանկացումների կանխումը. Մարուքյան

ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում է ԱԺ «Ելք» խմբակցության` ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտարարության նախագիծն ԱԺ նիստերի օրակարգ մտցնելու հարցը: Հանձնաժողովի նիստին ներկա է նաև ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ հարցը մեկ անգամ ևս քննարկվել է հանձնաժողովում, սակայն կանոնակարգ օրենքով օրենքի հեղինակները խնդրել էին երկու ամսով հետաձգել նիստը, հիմա արդեն խմբակցությունը դիմել է առաջարկով` կրկին քննարկել հարցը հանձնաժողովում:

Հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը նշեց, որ մերժելով այս նախագիծը հանձնաժողովը մերժելու է թանկացումները կանխելու նախագիծը, ապա ավելացրեց, որ խորհրդարանական լսումների ժամանակ իրենց հրավիրած մասնագետները ներկայացրել են վնասները, իսկ հանրապետականները բերել են փաստարկներ օգուտների մասին:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը հիմնական զեկուցողից հետաքրքրվեց` ինչո՞ւ հարց չի դրվում ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, ինչո՞ւ հարց չի դրվում` պահանջելու ՀՀ իշխանություններից նոր բանակցություններ սկսել ԵՄ հետ ասոցացման պայմանագիր կքնելու համար:

Մարուքյանը նշեց, որ նախագծի այլընտրանք բաժնում կա, որ եթե ՀՀ-ն դուրս գա ԵԱՏՄ-ից, կարող է ԵՄ հետ ավարտին հասցնել ասոցացման համաձայնագիրը:

«Մենք ջատագովն ենք այն ասոցացման համաձայնագրի, որ Հայաստանին տալու էր 500 մլն շրջանառության շուկա»,- ասաց Մարուքյանը:

Ըստ Մարուքյանի` Հայաստանն այս պահին չունի այլ անվտանգային մարմնի անդամակցելու օրակարգ, քան ՀԱՊԿ-ն է: Նա ընդգծեց, որ «Ելք»-ն անվտանգության այլընտրանքային միավորման փնտրտուքների մեջ է, եթե գտնեն, ապա կքննարկենք ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունները: Ինչ վերաբերում է ԱՊՀ անդամակցությունը, ապա դա, ըստ հիմնական զեկուցողի, չի սահմանափակում Հայաստանի տնտեսական անկախությունը, չի ոտնահարում Հայաստանի շահերը, ուստի նա նշեց, որ ԱՊՀ հետ իրենք խնդիր չունեն:

Զուրաբյանն էլ արձագանքեց` ասելով, որ այս կառույցներից որևէ մեկից դուրս գալը նույն բանն է: «Ավելի նպատակահարմար կլիներ այլընտրանքային բանակցություններ վարվեին, ճանապարհներ գտնվեին, Հայաստանն իրոք ունենար այլընտրանք, նոր այս հարցը բարձրացվեր, այլապես՝ բոլորի կողմից դիտարկվելու է Հայաստանի հեռացում»,- եզրափակեց նա:

Տպել
6762 դիտում

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի