«Ելք»-ի անդամները նիստին ներկայացել են թեմատիկ շապիկներով. դուք կտեսնեք, հանրապետականնե՛ր

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամներն այսօր հրավիրված հերթական նիստին ներկայացել են շապիկներով, որոնց վրա պատկերված են անվանի այն գործիչների պատկերները, որոնց պատվին նրանք առաջարկում են փողոցներ անվանափոխել կամ անվանակոչել:

«Ելք»-ն առաջարկում է Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցն անվանակոչել կաթողիկոս Վազգեն Առաջին վեհափառի անվամբ, Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզեի փողոցը` Ապրիլյան հերոսների, Կենտրոնի Ամիրյան փողոցը՝ Վռամշապուհ արքայի անունով, իսկ Դավթաշեն վարչական շրջանի Միկոյան փողոցը անվանափոխել Քըրք Քըրքորյանի: Առաջակվում է նաեւ Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցն անվանափոխել` ի պատիվ Լեոնիդ Ազգալդյանի, իսկ Իսակովի պողոտայից սկիզբ առնող եւ Լենինգրադյան փողոցում ավարտվող նորակառույց փողոցը` Մոնթե Մելքոնյանի:

Ի դեպ, ավագանու այսօրվա նիստի օրակարգում Ազգալդյանի անունով փողոց կոչելու երկու նախագիծ կա, մեկը «Ելք» խմբակցությանը, մյուսը՝  «Հանրապետականինը»: Վերջինս, ի տարբերություն «Ելքի», առաջարկում է Լեոնիդ Ազգալդյանի պատվին անվանակոչել ոչ թե Լենինգրադյան փողոցը, այլ Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի փողոցից մինչեւ Լեռ Կամսարի փողոցն ընկած ճանապարհահատվածը:

Քվեարկության արդյունքում ընդունվեց երկրորդ տարբերակը: «Ելքը» գտնում է, որ դա չի համապատասխանում Արցախյան ազատամարտի հերոս Ազգալդյանի մեծությանը:

«Ազգալդյանի անունով պետք է կոչվի ոչ այդ փողոցը՝ 70 մետրանոց, այլ շատ ավելի ներկայանալի Լենինգրադյան փողոցը: Այսօր չի լինի, մի օր կլինի: Դուք կտեսնեք, հանրապետականնե՛ր»,- հայտարարեց Անահիտ Բախշյանը: Իսկ Ալեն Սիմոնյանը մինչ այդ հիշեցրել էր, որ Լենինգրադյան փողոցի անունն Ազգալդյանի անունով փոխելու օգտին ավելի վաղ հավաքվել էր շուրջ 9 հազար քաղաքացու ստորագրություն:

Ի դեպ, Հանրապետական խմբակցության նախագծին կողմ արտահայտվեցին նաեւ «Երկիր ծիրանի» խմբակցությունից դուրս եկած երկու անդամները՝  ի տարբերություն նախկին գործընկերների: «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այդ առնչությամբ նկատեց. «Այսպիսով՝ ավագանու երկու անկախ անդամները հստակեցրեցին իրենց քաղաքական դիրքավորումն ավագանու կազմում»:

Տպել
3495 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց