Դանիել Երաժիշտը կոչ է արել մերօրյա ղեկավարներին տեղ տալ արվեստին, ինչը խաղաղություն կսփռի

29/11/2017 schedule18:05

Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում նոյեմբերի 28-ին Հայաստանի ազգային պատկերասրահում ներկայացվեց «Արքայական համերգ» նախագիծը։ Հետաքրքիր այս նախաձեռնության հեղինակը ՀՀ վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտն է, ով երեկոյի ընթացքում հանդես եկավ որպես բանախոս եւ դիրիժոր։ Նա հանդիսատեսին ներկայացրեց թագավոր կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Ծրագրում ընդգրկված էին Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Մեծի, Կայսր Լեոպոլդ Առաջինի, Տիբո 4-րդ Նավարացու, Թագուհի Մարգարիտ Նավարացու, Հենրի 8-րդի ստեղծագործություններից։ Քանի որ հայերը դարեր շարունակ պետականություն չեն ունեցել, եւ մեզ ղեկավարել են կաթողիկոսները, ուստի եվրոպացի արքաների կողքին ներկայացվեց մեր թագավոր-հոգեւորականների արվեստը՝ Կոմիտաս Աղցեցի կաթողիկոս (7-րդ դար), Ներսես Շնորհալի (12-րդ դար)։ Հնչել է նաեւ հայոց կառավարիչ, Դարոյնքի իշխան Աշոտ Պատրիկ Բագրատունու (7-րդ դար) շարականը։ Նա 5 տարի կառավարել է Հայաստանը, մեր երկիրն ազատել արաբ բռնակալներից, իր հարազատ Դարոյնքում կառուցել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին եւ եկեղեցու նավակատիքի առթիվ հեղինակել է «Զորս ըստ պատկերի Քում ստեղծէր» շարականը՝ նվիրված Խաչվերաց տոնին։ Սա աշխարհական մարդու կողմից գրված առաջին շարականն է, որ ընդունել է եկեղեցին: Երեկոյի ընթացքում հնչեցին նաեւ երաժշտության արքայի՝ Յոհան Սեբաստիան Բախի` Ֆրիդրիխ Մեծի թեմայով «Երաժշտական ընծա» շարքից հատվածներ:

Ստեղծագործությունները մշակվել, համադրվել են Դանիել Երաժշտի կողմից։ Հնագույն երաժշտությունը միաձայն էր, ներկայացված գործերը Դանիել Երաժիշտը բազմաձայնել է։ Համերգային ծրագիրը երկու կոլեկտիվների ներդաշնակության արդյունք էր. կատարումներով հանդես էին գալիս Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի երաժիշտները եւ «Շարական» անսամբլի երգչուհիներն ու դաշնակահարուհին։

Որպես համերգի բնաբան Դանիել Երաժիշտն ընտրել էր Ամենայն հայոց կաթողիկոս, երջանկահիշատակ Վազգեն Առաջինի խոսքերը. «Մեծ ուժ է արվեստը, մեծ ուժ է երաժշտությունը։ Եթե մարդկության առաջնորդները խորապես սիրեին այն, մեր ճակատագիրն էլ ուրիշ կլիներ»։ Դանիել Երաժիշտը համոզված է, որ եթե մեր այսօրվա ագրեսիվ, բռնություններով ալեկոծվող աշխարհում մեծ տեղ տան արվեստին, խաղաղություն, ներդաշնակություն, հաշտություն կսփռվի։ Ըստ մաեստրոյի՝ ղեկավարները ոչ թե զենք պետք է կուտակեն, այլ գեղեցիկն ու երկնային գանձեր։ Նախկին թագավորները մեզ այդ օրինակը ցույց են տվել։

Դանիել Երաժիշտը երեկոյի ընթացքում շնորհակալություն հայտնեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին՝ խաչատրյանական փառատոնին մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար: Փառատոն, որ Հայաստան է բերում լավագույն արտիստներին, ովքեր հիանում են մեր երկրով:

Տպել
1374 դիտում

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ