Ռազմական բաղադրիչի զարգացումից մինչեւ 2025 թ-ի տեսլական. Մինսկում ՀԱՊԿ գագաթաժողովն է

Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, որն անցկացվում է նախ նեղ կազմով, ապա՝ պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ լիագումար նիստի ձեւաչափով: 

Ինչպես հայտնում են նախագահականից, մայրաքաղաք Մինսկում արդեն մեկնարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպումը, որին մասնակցում է նաեւ կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Նախագահները կքննարկեն ՀԱՊԿ հետագա զարգացմանն ուղղված միջոցառումների ողջ համալիրը: 

Կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի օրակարգում են նաեւ միջազգային իրավիճակի զարգացման միտումների, միջազգային անվտանգության արդիական խնդիրների վերաբերյալ քննարկումները, ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը եւ կազմակերպության ամրապնդմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաեւ քարտուղարության եւ ՀԱՊԿ միասնական շտաբի կառուցվածքի, շտաբում զինծառայողների պաշտոնների քվոտայով բաշխման, 2018թ. ՀԱՊԿ բյուջեի ընդունման վերաբերյալ հարցերը:

Նստաշրջանի ընթացքում նախատեսվում է ընդունել Հավաքական անվտանգության պայմանագրի 25-ամյակի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 15-ամյակի կապակցությամբ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հռչակագիրը, ինչպես նաեւ ստորագրել տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցությանն ու անօրինական միգրացիային հակազդելու միջոցների կատարելագործմանն առնչվող համապատասխան փաստաթղթեր: Նախագահների քննարկմանն ու հաստատմանը կներկայացվի նաեւ «Մինչեւ 2025թ. ՀԱՊԿ Հավաքական անվտանգության ռազմավարության իրականացման ծրագրի մասին» որոշման նախագիծը:

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախագահությունը ստանձնող երկրի` Ղազախստանի նախագահը խորհրդի անդամներին կներկայացնի կազմակերպությունում իր երկրի նախագահության ժամանակահատվածում առաջնայնությունները:

Նախագահները կլսեն նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ամենամյա զեկույցը 2016-2017թթ. կազմակերպության գործունեության եւ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախորդ նիստի որոշումների իրականացման մասին:

Տպել
2524 դիտում

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել