Բախշյանն Աշոտյանին առաջարկում է ՀՀԿ-ի կրծքանշանը փոխարինել զինանշանի իր ոսկյա կրծքանշանով

Նոյեմբերի 28-ին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Ժելեզնյակի հետ:

««Միասնական Ռուսաստան» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ, Պետդումայի պատգամավոր, իմ ընկեր Սերգեյ Ժելեզնյակի հետ»,- նշված է Աշոտյանի հրապարակման մեջ։

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հրապարակման մեկնաբանությունների բաժնում Աշոտյանին դիտողություն է արել եւ առաջարկել՝ ՀՀԿ-ի կրծքանշանի փոխարեն կրել ՀՀ զինանշանը:

«Հետաքրքիր է, Ժելեզնյակն էլ է՞ իր կուսակցական կրծքանշանը կրում պետական խորհրդանիշի փոխարեն: Հարգելի պարոն Աշոտյան, Դուք պետական գործիչ եք ու անձամբ երազում եմ, թե երբ եք կուսակցական կրծքանշանը փոխարինելու պետական խորհրդանիշով: Ուզո՞ւմ եք իմ ոսկյա զինանշանը նվիրեմ Ձեզ, չնայած այն շատ թանկարժեք հուշ է ինձ համար»,- գրել է Անահիտ Բախշյանը:

Արմեն Աշոտյանն էլ բացատրել  է, թե ինչու է կրում ՀՀԿ լոգոյով կրծքանշան:

«Շատ շնորհակալ եմ, տիկին Անահիտ ջան։ Պետական կարգավիճակում, հատկապես դրսում՝ պատվով կրում եմ (Զինանաշանը-խմբ.)։ Այս մի հանդիպումը կուսակցական էր ու մեր արծիվը կարծում եմ տեղին էր»,- գրել է ՀՀԿ փոխնախագահը:

Տպել
3168 դիտում

Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

Արձանագրվել է ենթադրյալ ընտրական հանցագործության 252 դեպք. 108-ով նախապատրաստվում են նյութեր.

Ընտրություններին ՔԿՀ-ներում մասնակցել է 56 կալանավորված անձ և դատապարտյալ

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների, դժվարանցանելի՝ թեթև մարդատարների համար

Ինչպես էին Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը հետեւում ընտրությունների արդյունքներին

Հզո՛ր, հզո՛ր, հզո՛ր ժողովուրդ. Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ ընտրությունների քվեարկությանն ի պատասխան

Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն ստացել է 51 հաղորդում

«Իմ քայլ»-ը ստացել է 70.43 %, ՀՀԿ-ն չի անցել շեմը. ԿԸՀ-ն հաշվել է 2010 տեղամասերի տվյալները

10/50 ընտրատեղամասի թեկնածուների առաջատար եռյակն «Իմ քայլը» դաշինքից է, Ա. Սիմոնյանը՝ 1-ին տեղում

Այդ թիվը բացակա ընտրողներն են, մահացած ընտրողներն են, գրանցված լինելն ու ապրելը տարբեր են. Ն. Փաշինյան

Առափիում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, ՀՀԿ-ն չորրորդ տեղում է

33/15. Արեւշատում նախնական տվյալներով առաջին տեղում է Սոֆիա Հովսեփյանը

10/49 ընտրատեղամասում դարձյալ հաղթեց «Իմ քայլը» դաշինքը

էրեբունու 10/50 ընտրատեղամասում «Օրինաց երկիր» կուսակցությունը 0 ձայն է ստացել

«Իմ քայլը» դաշինքը Գյումրիում չի զիջում առաջատարի դիրքը, 2-րդ տեղում ԲՀԿ-ն է, 3-րդում՝ Լուսավոր Հայաստանը

Լոռու 25 ընտրատեղամասերի արդյունքներով «Իմ Քայլը» առաջատար է՝ 67,17 տոկոսով, ՀՀԿ-ն չորրորդն է

6/05 ընտրատեղամասում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը հաղթում է՝ 517 ձայնով

Մահացել է Մաքսիմ Հակոբյանը

7/34 ընտրատեղամասում «Ազգային առաջընթաց» կուսակցությունը 0 ձայն է ստացել

Բաղրամյան գյուղում ռեյտինգայիններից հաղթել է «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Արուսյակ Մանավազյանը