ՀՀ-ԵՄ համաձայնագրով նշված քայլերի մի մասը շատ շուտով կիրականացվի. Սվիտալսկի

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը շատ կարեւոր փաստաթուղթ է, կարեւոր քայլ, որը նշանավորում է նոր ճանապարհի սկիզբ: Այս մասին ԱԺ-ում ընթացող ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտոր Սվետիլսկին:

Նրա խոսքով ԵՄ-ն այն դիտարում է որպես «խառը» փաստաթուղթ, քանի որ այն ոչ միայն զուտ Եվրամիության ու Հայաստանի, այլ նաեւ ԵՄ անդամ պետությունների ու Հայաստանի միջեւ կնքված փաստաթուղթ է:  «Համաձայնագիրը շատ կարեւոր փաստաթուղթ է, կարեւոր քայլ, որը նշանավորում է նոր ճանապարհի սկիզբ»,- ասաց նա:

Սվիտալսկին վստահ է, որ համաձայնագրի վավերացումից հետո դրա դրական ազդեցությունն անմիջապես կզգացվի՝ շուտով սպասվում են համաձայնագրի վավերացման վերաբերյալ քննարկումներ ԵՄ անդամ պետություններում: Դե իսկ կետերի մեծ մասը կյանքի կկոչվեն արդեն մոտ ապագայում:  «Համաձայնագրի կյանքի կոչման համար կարեւոր է ՀՀ եւ ԵՄ խորհրդարանների, քաղաքացիական հասարակության գործոնը, առավել եւս, որ դրանց դերը համաձայնագրում ամրագրված դրույթների կյանքի կոչման համար բավականին մեծ է»,- ասաց նա:

Նա ընդունեց, որ բանակցային գործընթացը երբեմն շատ ծանր է եղել՝ հաշվի առնելով ազգային շահերը պաշտպանելու սկզբունքը, սակայն վերջնական արդյունքը բավարարում է բոլոր կողմերին, արդար փոխզիջում է, եւ կարող ենք հպարտանալ դրանով:

«Վստահ ենք, որ նոր համաձայնագիրն օգտակար է ոչ միայն Հայաստանի, ԵՄ անդամ պետությունների, այլեւ տարածաշրջանի պետությունների համար, քանի որ դրանում չկա որեւէ կետ, որը կարող է ընկալվել ինչ-որ մեկի դեմ ուղղված բան: Այն համընդհանուր շահի համար է եւ հույս ունեմ, որ այն կդառնա տարբեր ինտեգրացիոն կառույցներում ներառված, սակայն ԵՄ-ի հետ համագործակցությունը զարգացնել ցանկացող գործընկերների հետ հարաբերությունների կառուցման օրինակ, մոդել:

Այս իմաստով Հայաստանը դարձավ նման ձեւաչափում համագործակցության առաջամարտիկը: Մնում է համատեղ գործի դնել ջանքերը՝ համաձայանգիրը հնարավորինս արագ կյանքի կոչելու համար»,- հավելեց ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Տպել
2264 դիտում

ԼՂ հիմնախնդիր. Բաքուն ողջունում է Լավրովի հայտարարությունը, Երեւանը՝ պարզաբանում

Գևորգ Կոստանյանը դոկտորական ատենախոսություն կպաշտպանի. նա այդ մասնագիտական խորհրդի անդամ է

Մխիթարյանի տրանսֆերն «Արսենալ» կայացած փաստ է. Daily Star

Եվրազիափարթնրշիփ, Ջորջ Սորոս, ֆլան-ֆստան ի զորու չեն կանխելու ծաղկունքդ․ Շուշան Պետրոսյան

Իշխանությունը մարդկանց հուսահատեցնում է, որպեսզի երթի դուրս չգան. Էդմոն Մարուքյան

Կառավարությունը 6 տոկոս սուբսդիավորում է մարզային բիզնես վարկերը. 180 ծրագիր է ներկայացվել

Շնորհակալական ակցիա ՌԴ դեսպանատան առջեւ

Վրաստանի եվրասիական ուղղությունը. աճել է ԵԱՏՄ-ին անդամակցելու կողմնակիցների թիվը

Հիմարություն է. Շարմազանովը՝ իր ԱԺ նախագահ դառնալու ցանկության մասին (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը մինչեւ 2022-ի մասին խոսելու լեգիտիմ իրավունք ունի. Շարմազանով (տեսանյութ)

Լիլիթ Հովհաննիսյանը չի գնա «Եվրատեսիլ». նա չէ Կամիլի հետ երգողը

Հարմար ենք գտել, որ էդ մարդիկ աշխատեն, էդ մարդիկ են աշխատում. Ախթալայի քաղաքապետ

ՌԴ սահմանապահներին հանել «Զվարթնոց»-ից, Թուրքիայի ու Իրանի հետ սահմանից. հայտարարություն

Ծառուկյան խմբակցությունն առաջարկում է վերացնել ռեյտինգային ընտրակարգը

Պատմությունը պետք է թողնել պատմաբաններին. Չավուշօղլուն խոսել է Հայոց ցեղասպանությունից

Ադրբեջանի ուժայինների առեւանգած ռուսաստանցի գիտնականին փրկել է ԶԼՄ-ների աղմուկը. Լապշին

Փակուղի. մեր վերջակետը

Լավատես՝ ինչպես միշտ. Քոչարյանը ամենակոռումպացվածն է

Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար 45-ից 30 000 դոլար է հավաքվել. անհրաժեշտ է ևս 15 000

Սաբոտա՞ժ. մրցակցություն բջջային կապի շուկայում