Ընտրողների վրա ճնշում գործադրելու բոլոր միջոցների դեմն առնել. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կոչը ՀՀ-ին

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ն այցելել է Երևան՝ ներկայացնելու Հայաստանում ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական զեկույցը:

Զեկույցի բովանդակությունը քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, քաղաքական կուսակցությունների, կառավարության, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև միջազգային հանրության ներկայացուցիչների հետ հանդիպումների շրջանակում:

ԺՀՄԻԳ թիմը նշել է հետագա համագործակցության համար հավանական ոլորտները, ինչպես նաև հստակ քայլեր  առաջարկել տարբեր շահագրգիռ կողմերի առաջարկած հանձնարարականները կյանքի կոչելու համար:

ԺՀՄԻԳ թիմն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել այն հանձնարարականներին, որոնք վերաբերում են ձայների գնմանն ու պետական ռեսուրսների չարաշահման խնդիրների լուծմանը և որոնք կօգնեն ամրապնդել հասարակության վստահությունն ընտրական գործընթացի հանդեպ:

Զեկույցի հեղինակները խորհուրդ են տվել իրականացնել մի շարք ընտրական բարեփոխումներ, որոնք կօգնեն վերացնել քարոզարշավի անցկացման, ֆինանսավորման, բողոքարկման իրավունքի ու բողոքները ներկայացնելու վերջնաժամկետի հարցերում առկա թերությունները: Փաստաթղթում կարևորություն է տրվել հետագա ջանքերին, որոնք կօգնեն հաշմանդամություն ունեցող մարդկանց դառնալ ընտրական գործընթացի լիիրավ մասնակից, կավելացնեն կանանց ներգրավվածությունն ընտրական գործընթացին, ինչպես նաև կբարձրացնեն ընտրական կառավարման աշխատանքի արդյունավետությունը:

Միևնույն ժամանակ, ԺՀՄԻԳ թիմի անդամների մեծ մասն ընդգծել է Հայաստանում ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության պակասը՝ կոչ անելով իշխանություններին քաղաքական կամք դրսևորել ընտրողների վրա ճնշում գործադրելու բոլոր միջոցների կիրառման դեմն առնելու համար ու հրապարակայնորեն քննադատել ձայների գնման ու վաճառման պրակտիկան:

«Գիտակցելով շահագրգիռ կողմերի պատրաստակամությունն ընտրական գործընթացի վերաբերյալ տրված հանձնարարականները կյանքի կոչելու հարցում՝ անհրաժեշտ է խոր և համապարփակ խորհրդատվություն, որպեսզի բարեփոխումները հաջող իրականացվեն»,-ասել է ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Դոնալդ Բիսսոն:

Մինչդեռ ԺՀՄԻԳ ընտրական բաժնի ղեկավար Ալեքսանդր Շլիկը ԺՀՄԻԳ անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել տրված հանձնարարականների իրագործմանը:

Տպել
6794 դիտում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել