ԱՄՆ կոնգրեսականը ՀՀ ներկայացուցիչներին առաջարկում է կապվել իր հետ՝ սիրիահայերի հարցով

07/12/2017 schedule11:53

Միացյալ Նահանգները պետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերի այն երկրներին, որոնք հյուրընկալել են քրիստոնյա փախստականներ Մերձավոր Արեւելքից, ասել է ԱՄՆ-ի կոնգրեսական Գաս Բիլիրակիսը, գրում է «Ամերիկայի Ձայն»-ը: 

«Կարծում եմ` մենք պարտավոր ենք օգնություն հատկացնել այն պետություններին, որոնք օթեւան են տրամադրել Սիրիայից ու Իրաքից ժամանած քրիստոնյաներին: Նախագահ Թրամփը նույնպես կողմնակից է, որ մենք ամբողջ աշխարհում քրիստոնյաների պաշտպանը լինենք»,- ասել է կոնգրեսականը: 

Նրա խոսքով, Հայաստանը, որը վերջին տարիներին բազմաթիվ քրիստոնյաներ է ընդունել Մերձավոր Արեւելքից, նույնպես կարող է ակնկալել օգնություն՝ փախստականներին աջակցելու հարցում. «Ես կոչ եմ անում Հայաստանի ներկայացուցիչներին կապվել ինձ հետ: Ուրախ եմ աշխատել նրանց հետ այս հարցում»:

Կոնգրեսական Բիլիրակիսը, ով մասնակցում է Վաշինգտոնում այս օրերին անցնող կրոնական ազատության համաժողովին, ընդգծում է, որ Միացյալ Նահանգները պետք է հետեւողականորեն պաշտպանի քրիստոնյաների շահերն աշխարհով մեկ, որտեղ էլ դրանք ոտնահարվեն. «Մենք բազմաթիվ պետությունների տնտեսական աջակցություն ենք հատկացնում: Սակայն կարող ենք դադարեցնել աջակցությունն այն երկրներին, որտեղ քրիստոնյաների իրավունքները ոտնահարվում են, որտեղ չկա կրոնի ազատություն»:

Այդ կապակցությամբ կոնգրեսականը կրկին անգամ ընդգծել է Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման կարեւորությունը Կոնգրեսի մակարդակով:

Թուրքիան, հրաժարվելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, պնդում է, թե փոխարենը տեղի են ունեցել Առաջին աշխարհամարտով պայմանավորված զարգվածային սպանություններ: Հակառակ կարծիքն ունեն ԱՄՆ-ի 50 նահանգներից 48-ը եւ Եվրոպայի երկրների մեծ մասը, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը: Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է նաեւ 1981-ին՝ իր նախագահության ընթացքում Միացյալ Նահանգների նախագահ Ռոնալդ Ռեյգանը: 1975-ին, 1984-ին եւ 1996-ին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը:

Այսօր Գաս Բիլիրակիսի կարծիքով, կրկին ժամանակն է բարձրացնել Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի հարցը: Կոնգրեսականն ընդգծում է, որ պատրաստվում է քննարկել այդ հարցը իր՝ Հանրապետական կուսակցությունը ներկայացնող կոնգրեսականների հետ։ Այս կուսակցությունը մեծամասնություն է կազմում Կոնգրեսի երկու պալատներում. «Կարծում եմ, բանաձեւը կարող է ընդունվել: Մենք այն կքննարկենք մեր առաջնորդների հետ: Այն սկզբում պետք է արտաքին հարաբերությունների հանձնաժողով մտնի, որտեղ ընդունվելուց հետո, մենք Հայոց ցեղասպանության բանաձեւը Ներկայացուցիչների պալատի մեծ օրակարգ կմտցնենք: Այս հարցը պետք է մեկընդմիշտ ընդունել»:

Տպել
1867 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց