Ադրբեջանում ընտանիքի հայրը սպանել է կնոջն ու 4 դուստրերին, ինչու է 3 տարի անց խոստովանում

07/12/2017 schedule13:16

Ադրբեջանում պարզել են, որ 2014-ից Սալյանում որպես անհետ կորած որոնվող Մեհպարա Ալիևային և նրա 4 դուստրերին սպանել է ընտանիքի հայրը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Երկար ժամանակ ընտանիքի հարևանները և հարազատները կարծել են, թե կինը դուստրերի հետ տեղափոխվել է Թուրքիա, քանի որ չի ցանկացել ապրել ալկոհոլից կախվածություն ունեցող ամուսնու հետ: 

Սակայն հեռուստաալիքներից մեկով եթեր հեռարձակվող «Փնտրում եմ քեզ» հաղորդման ժամանակ նրանց լուսանկարները հրապարակելուց հետո ամուսինը` Ֆարհադ Ալիևը ներկայացել է ոստիկանություն և հայտնել, որ որդու` Ֆեգան Ալիևի հետ սպանել են կնոջն ու դուստրերին՝ դեռ երեք տարի առաջ և նրանց թաղել են իրենց տան նկուղում:

Ադրբեջանցին ասել է, թե ծանր հանցագործությունը խոստովանում է միայն, որովհետև իր համար անպատվաբեր է, որ հեռուստատեսությամբ խոսում են, թե իր կինն ու դուստրերը գնացել են Թուրքիա:  

Քրեական գործ է հարուցվել, քննություն է ընթանում: Սպասվում է, որ առաջիկա ժամերին 5 դիերը կուղարկվեն փորձաքննության:   

Տպել
3077 դիտում

Շարքից հանվել է ադրբեջանական 22 անօդաչու թռչող սարք. Սենոր Հասրաթյան

Վանաձոր-Վրաստան միջպետական ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ բեռնատարների համար

Ավտովթար Երեւանում. կան վիրավորներ

Մարգար Եսայանն այցելել է Թուրքիայի հրեաների հոգեւոր առաջնորդին

Առաջիկա օրերին երեկոյան ժամերին ամենուր տեղումներ կլինեն. անձրեւ ու ամպրոպ է սպասվում

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Մինսկ

Լավրովն անդրադարձել է Ղարաբաղի խնդրի կարգավորման ՄԱԿ-ի 4 բանաձեւերին. լուծման տարբերակը

Մեսսիի Արգենտինան մոտ է մոտ է ԱԱ 2018-ը ձախողելուն

Երթևեկության ու կայանման կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայում

ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությանը կմասնակցի 8 թիմ

Սփյուռքի նախարարն ընդունել է Ռազմիկ Փանոսյանին եւ Համազասպ Դանիելյանին

Ոստիկանապետը, ԱԱԾ պետն ու վարչապետը՝ ոստիկանության զորքերի 26-ամյակին (լուսանկարներ)

Նոր մանրամասներ՝ Գեւորգ Կոստանյան Արմեն Դանիելյան հեռակա սկանդալային բանավեճից

ՀԽ քարտուղարությունը վերահաստատում է նոր իշխանություններին ամբողջական սատարումը

ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում փաստաբանների նկատմամբ սոցցանցերում դրսևորվող վերաբերմունքը

Հրապարակվել է Նիկոլ Փաշինյանի ու 10-ամյա աղջնակի հանդիպման տեսանյութը

Մարզերի երեխաներն Ազգային պատկերասրահում. ներառված էին խոցելի ընտանիքների երեխաները

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Մաքսազերծման մենաշնորհին կփոխարինի քաղաքակիրթ պետական ընկերությունը

Նախարարին սխա՞լ են զեկուցել. Արխիվի աշխատակիցներն ատամներով պահում են Ամատունի Վիրաբյանին