Ախալքալաքի ոստիկանները սպառնում են հայ երիտասարդին ձերբակալել, եթե 48ժամում չհեռանա երկրից

07/12/2017 schedule14:13

Ջավախքում 25-ամյա Կիմ Կուղոյանը հայտարարում է, որ Ախալքալաքի ոստիկանության աշխատակիցները երեկ երեկոյան Ախալցիխե են տարել նրան եւ զգուշացրել են, որ եթե 48 ժամվա մեջ Վրաստանը չլքի, ապա կձերբակալեն, գրում է jnews.ge-ն: 

Դեկտեմբերի 6-ին Jnews-ի խմբագրությունում Կիմ Կուղոյանը հայտարարել է, որ Ախալքալաքի ոստիկանության աշխատակիցներն իրեն փողոցում ոստիկանական ավտոմեքնա են նստեցրել, 15 րոպե խոսել եւ տարել են Ախալցիխե:

«Երեկ իրիկունը տարան, գիշերվա 3-4-ին են բաց թողել: Բռնեցին, տարան, չէի գնում, հետո ասացին խոսակցություն կա, նստիր մեքենա, խոսենք, 15 րոպեից կթողնենք, բայց տարան Ախալցիխե, թմրանյութերի օգտագործման համար ստուգեցին: Ինձ ասացին, քեզ 48 ժամ ժամանակ, Վրաստանից դուրս արի, թե չէ գլխիդ գործ կսարքենք: Երեւի պատճառն այն է, որ ջահել տղա եմ եղել, կռվել եմ, տարել են, դատել: Ես միտք չունեմ 48 ժամվա մեջ գնալու Վրաստանից, եթե գնամ, հաստատ կասեն, որ մեղավոր էի, փախա», – հայտարարել է Կիմ Կուղոյանը:

Նա հավելել է. «Ինչ լինում է քաղաքում` ամեն գողությունից հետո ոստիկանությունը մեր տուն է գալիս: Վերջին գողություններից մեկի ժամանակ առավոտյան ժամը 7-ին, 5-6 հոգով եկան մեր տուն: Տեսան, որ նոր եմ արթնացել, թողին գնացին, ես տեղյակ էլ չէի, թե ինչ է եղել: Ավելի ուշ տնից դուրս եկա ու իմացա գողության մասին: 3-4 տարի առաջ էլ քաղաքում գողություն էր եղել, նորից մեզ (իրեն եւ ընկերներին) տարան Ախալցիխե: 10 հոգով ծեծեցին, գլխներիս էլ ուրիշ գործ սարքեցին, իբրեւ թե մենք դիմադրություն ենք ցույց տվել, հայհոյել ենք, դատեցին, 500 լարական տուգանեցին, բաց թողին»:

Երիտասարդի խոսքով, ինքը նախկինում դատվել է խուլիգանություն հոդվածով:

Ներքին գործերի նախարարությունում հաստատեցին, որ Կիմ Կուղոյանին իսկապես տարել են Ախալցիխե ընդհանուր ստուգման նպատակով, սակայն քանի որ ստուգումների արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել, նրան բաց են թողել: Ինչ վերաբերում է Կիմի կողմից հայտարարված սպառնալիքին, ՆԳՆ-ի մամուլի ծառայությունն այն հերքում է:

Տպել
3377 դիտում

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը