Գալուստ Գրիգորիչի տանը առաջվա պես առեւտուր չեն անում. պատճառը թանկացումներն են

Երեկ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը սենսացիոն հայտարարություն է արել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա ասել է. «Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար՝ թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից: Պետական քաղաքականությունն էլ նրա համար է, որ եթե թանկացումն աղքատ շերտին կարողանա հարվածել, ապա նրանց պետք է պաշտպանել թանկացումներից: Հիմա դրա կարիքը չկա, որ պետությունն անդրադառնա դրան: Աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց»:

Պատգամավորի այս հայտարարությունը, բնականաբար՝ մեծ վրդովմունք է առաջացրել: Այսօր սոցիալական ցանցերում շատերն իրենց ցասումն էին արտահատում դրա կապակցությամբ: Եթե աղքատները ինքնաբերաբար խուսափում են թանկացած ապրանքներից, նշանակում է, թանկացումներից պետք է դժգոհեն հարուստները: Օրինակ՝ ԱԺ պատգամավորները: Ու քանի որ նրանք իրենց նախաձեռնությամբ առանձնապես դժգոհություն չեն դրսեւորում, մի քանի հոգու դիմեցինք այդ հարցով, մասնավորապես՝ վերջին թանկացումերը ազդո՞ւմ են նրանց ընտանեկան բյուջեի վրա, եւ նրանք շարունակո՞ւմ են գնել թանկացած ապրանքները, թե՞ ոչ: 

ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց տան գնումներով զբաղվում են մայրը և կինը, որոնք նկատել են գնաճը: «Իմ ընկերները, հարևանները նույնպես նկատել են այդ գնաճը, և ինքս էլ խոստովանում եմ, որ իրոք գնաճ կա»,-ասաց նա: Հարցին, թե իրենք շարունակո՞ւմ են օգտվել թանկացած պարենամթերից, Ֆարմանյանը չկարողացավ պատասխանել, պատճառաբանելով, որ ինքը չէ առեւուտուր անողը:

ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Կարինե Աճեմյանը ասաց, որ իրենց վրա ազդել են թանկացումները: Հարցին, թե շարունակո՞ւմ են օգտվել թանկացած պարենամթերից, Կարինե Աճեմյանը նույնպես չկարողացավ պատասխանել: Նա էլ ասաց, որ իրենց տանը գնումները ամուսինն է անում:

ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը մեր հարցին այսպես պատասխանեց. «Թանկացումները բոլորիս ընտանիքների վրա էլ ազդում են»: Հարցին, թե շարունակո՞ւմ են օգտվել թանկացած պարենամթերից, Կարեն Ավագյանը նույնպես չպատասխանեց: «Կարծում եմ, ես իմ պատասխանն արդեն տվեցի»,-ասաց նա:

Ծառուկյան խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն ասաց, որ, եթե մի բան ժողովրդի վրա ազդեցություն ունենում է, բնականաբար թե բարոյապես, և թե հոգեպես իր վրա էլ է ունենում: 

Վարդան Ղուկասյանը չթաքցրեց, որ իրենց ընտանիքում շարունակում են գնել թանկացած կարագն ու միսը, սակայն ավելացրեց. «Ինչքան էլ, որ ես գնում եմ, միևնույնն է, քանի որ ժողովրդի համար վատ է, ես ինձ վատ եմ զգում»:

ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը մեր հարցերին ի պատասխան ասաց. «Գնաճը իհարկե նկատելի է, և մենք էլ առաջվա պես չենք գնում, բայց կառավարությունը շուտով քայլեր կձեռնարկի այդ խնդրի լուծման համար: Կառավարության մասնագետները գտնում են, որ գնաճը ոչ թե միտում ունի այլ համաշխարհային շուկայում է գնաճ: Մարդկանց թվում է թե, եթե պաշտոնյա են, ուրեմն մեծահարուստ են, բայց այդպես չէ, և ինձ վրա ազդեցություն ունենում է գնաճը»:

Նիկոլայ Ավետիսյան

Տպել
4866 դիտում

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին