«Նորք» հոգեբուժական կենտրոնը փակվեց, այժմ էլ շենքն է վաճառվում. գնորդը հայտնի է

Այս տարվա սեպտեմբերին Երեւանի «Նորք» հոգեբուժական կենտոնը «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի հետ միաձուլելու եւ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ստեղծելու որոշումից հետո այժմ էլ կառավարոթյունը պատրաստվում է կարճ ժամանակվա ընթացքում վաճառել ազատված տարածքը:

Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված էր կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 7-ի նիստում: Հայտնի է նաեւ գնորդը:

Նախագծից տեղեկանում ենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն է դիմել «Հին Նորք» բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենը՝ տեղեկացնելով, որ ընկերությունը ցանկանում է ձեռք բերել սեփականության իրավունքով «Նորք հոգեբուժական կենտրոն»-ին պատկանող շուրջ 6 900 քառ. մետր մակերեսով շենք շինությունները եւ դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը՝ շուրջ 2 800 հեկտար մակերեսով: Նպատակն է կառուցել բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոն:

Կառավարությունն ընդառաջ է գնում այդ առաջարկին եւ թույլատրում գույքի օտարումը:

Գույքի գնահատված արժեքը շուրջ 870 միլիոն դրամ է, վաճառքի գինը՝ նույնպես: Ք. Երեւան, Նորք Մարաշ, Գ. Հովսեփյան փողոց 32/6 հասցեում գտնվող շենք-շինությունների ընդհանուր մակերեսը գրեթե 6 900 քառ. մետր է, իսկ դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը մոտ 2 770 հեկտար է: Հողամասի կադաստրային արժեքն ավելի քան 456 միլիոն դրամ է:

Առուվաճառքի պայմանագիր կնքելուց հետո գնորդից ակնկալվում են ներդրումներ: Նախագծում նշվում է, որ պայմանագրի կնքումից հետո 3 տարվա ընթացքում «Հին Նորք» բիզնես կենտրոն ընկերությունը հիմնադիրների մասով փոխկապակցված «Սոֆթ Կոնստրակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ համատեղ բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոն կառուցելու նպատակով պետք է իրականացնի 3 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում եւ ստեղծի 1 000 աշխատատեղ:

Կառավարության որոշման նախագծում նաեւ որոշակի տեղեկատվություն կա «Նորք» հոգեբուժական կենտոնի տարածքը ձեռք բերող ընկերությունների գործունեության ոլորտի մասին:

««Հին Նորք» բիզնես կենտրոն» ՓԲԸ-ն եւ վերջինիս հետ հիմնադիրների մասով փոխկապակցված ընկերությունները մասնագիտացված են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Այդ ընկերությունների կողմից ստեղծված համակարգչային ծրագրերը մեծ ճանաչում ունեն ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ դրա սահմաններից դուրս: Նպատակ ունենալով խթանել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը եւ ստեղծել այդ ոլորտում լրացուցիչ աշխատատեղեր՝ «Հին Նորք» ՓԲԸ-ն նախատեսում է ք. Երևան, Նորք Մարաշ, Գ. Հովսեփյան փողոց 32/6 հասցեում գտնվող անշարժ գույքը ձեռք բերելու դեպքում վերակառուցել այն ժամանակակից բիզնես կենտրոնի, որը հագեցած կլինի գերժամանակակից տեխնիկայով: Բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոնի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում Երեւանը կունենա նոր, համաշխարհային ստանդարտներին համապատասխան բիզնես կենտրոն»,- կարդում ենք  նախագծում:

Տպել
10544 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում