Թուրքիայում բանտից ազատ են արձակվել համշենահայ մտավորական Ջեմիլ Աքսուն և նրա կինը

Թուրքիայում բանտից ազատ են արձակվել համշենահայ մտավորական Ջեմիլ Աքսուն և նրա կինը`ակտիվիստ Նուրջան Վայիչ Աքսուն: Մտավորականը սոցիալական ցանցերի իր էջում գրառում է թողել` տարածելով նաև լուսանկար, որում նաև նրանց որդին է:

Ընտանիքի բարեկամներն ահազանգում էին, որ 8-ամյա տղան ծնողների ձերբակալությունից հետո մենակ էր մնացել: 

Աքսուները ձերբակալվել են սոցիալական ցանցերում հակապետական գրառումների մեղադրանքով: 

Ազատ արձակվելուց հետո Ջեմիլ Աքսուի տարածած լուսանկարը

Ջեմիլ Աքսուն Սամսունում ուսանելու տարիներին ակտիվ մասնակցել է ձախակողմյան շարժումներին, եղել է Մարքս-լենինյան կոմունիստական կուսակցության անդամ, 19 տարեկանում 1996 թվին ձերբակալվում է, մեղադրվում է ահաբեկչական կազմակերպության անդամակցելու մեջ, 8 տարի անցկացրել է Անկարայի, Բուրդուրի, Բուրսայի, Էդիրնեի բանտերում:

Ազատվելուց հետո ինն ամիս իշխանություններից թաքնվել է, որ բանակ չգնա: Ազատության մեջ ամուսնանում է, ապա ծառայում է բանակում մեկուկես տարի: Ոչ մի կուսակցության անդամ չի, այսուհանդերձ ակտիվ մասնակցում ու կազմակերպում է ընդդիմադիր ձախ շարժումները: Ստեղծել է «Մի կյանք. մշակույթի եւ բնապահպանության միություն» («Bir Yaşam») հասարակական կազմակերպությունը, խմբագիրն է իր հիմնադրած համանուն «Բիրյաշամ» ամսագրի:

Ձերբակալությունից առաջ Ջեմիլ Աքսուի կնոջ՝ Նուրջան Վայիչի ֆեյբուքի լուսանկարներից

Ձերբակալությունից առաջ Ջեմիլ Աքսուի կնոջ՝ Նուրջան Վայիչի ֆեյբուքի լուսանկարներից

Տպել
14621 դիտում

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը Հռոմում են

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ ՍԱՊԾ-ի ծրագրերը շարունակվում են

Զարգացման ֆրանսիական գործակալության հետ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող համատեղ ծրագրերը

Երեւանում տեղի ունեցած վթարի արդյունքում մոտոցիկլետի վարորդը հոսպիտալացվել է

Վաղինակը սեփական սղոցով հատել էր 57 ծառ, ձիով տեղափոխել «Հախոյի գոմեր»-ի տարածքի իր տնակ. վնասի չափը պարզվում է

ՊՆ պատվիրակությունը Չինաստանում է. կքննարկվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Էրդողանն առաջինն է 500 ամենաազդեցիկ մուսուլման առաջնորդների ցանկում

Արա Աբրահամյանի՝ Հյուսիսային պողոտայում հողատարածք ձեռք բերելու որոշումը չեղյալ է արվել

Բակո Սահակյանն այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավարևելյան հատված

Տնտեսվարողները դժգոհ են ՊԵԿ-ի կողմից իրականացվող վարչարարությունից. նամակ ՊԵԿ նախագահին

Լոռու 3 գյուղերում գյուղապետեր ընտրվեցին անկուսակցական թեկնածուները

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի դեսպանին՝ Սենտ-Էտյենի քաղաքապետի՝ Արցախ այցելելու պատճառով

ԱԺ-ում խորը ճգնաժամ է, կրկին տապալվեց կարեւոր ընտրությունը. 10 օրվա ընթացքում կրկին կառաջադրե՞ն Վահե Գրիգորյանին

Առաջիկա ամիսներին ներդրումային համաժողովներ կկազմակերպվեն ՀՀ բոլոր մարզերում. Սուրեն Պապիկյան

«Նագլով չեն տալըմ մեր փողը». Գյումրի-Երեւան ճանապարհը պայմանով է բացվել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

Նախագահն առաջարկել է «Horasis»-ի գալիք հանդիպումներից մեկն անցկացնել Հայաստանում

Բարձր եմ գնահատում բոլոր նախաձեռնությունները, որ եղել են Ճապոնիայի կողմից. ԱԻ նախարարը՝ Ճապոնիայի դեսպանին

N42 դպրոցի փոխտնօրենը խոստանում է նստացույց ու հացադուլ նախաձեռնել, եթե ԿԳՆ-ից աջակցություն չլինի

Լենա Նազարյանը պարզաբանում է, թե ինչու պետք է առաջադրել վարչապետի թեկնածու և չընտրել նրան