Առաջին ամերիկահայ սենատորը. Դենի Թարքանյանը կմասնակցի ԱՄՆ սենատի 2018-ի ընտրությանը

11/12/2017 schedule14:02

ԱՄՆ հայ դատի հանձնախմբի արեւմտյան թեւը հայտարարություն է տարածել, որ Սենատի ընտրություններում կպաշտպանի Նեւադայից առաջադրված Դենի Թարքանյանի թեկնածությունը։ Թարքանյանի հիմնական մրցակիցը 2018 փրայմերիզում կլինի սենատոր Դին Հելլերը։

«Որպես Հայոց ցեղասպանությունից փրկված ընտանիքի թոռ, Դենի Թարքարյանը կշարունակի արդարության պայքարը ոչ միայն իր ընտանիքի, այլեւ ամբողջ հայության համար: ԱՄՆ Սենատում նրա ներկայությունն անկասկած կընդլայնի մեր հասարակության հնարավորությունները, եւ մենք հույս ունենք սերտորեն համագործակցել նրա հետ ընդհանուր նպատակներին հասնելու համար»,- հայտարարել է Հայ դատի հանձնախմբի արեւմտյան թեւի նախագահ Նորա Հովսեփյանը։

Դենի Թարխանյանը՝ ԱՄՆ հայ դատի հանձնախմբի արեւմտյան թեւի ներկայացուցիչների հետ

«ԱՄՆ հայ դատի հանձնախմբի արեւմտյան թեւի աջակցությունն ստանալն ինձ համար մեծ պատիվ է, եւ ես սպասում են իմ քարոզարշավի ընթացքում եւ ԱՄՆ սենատի առաջին ամերիկահայ սենատորն ընտրվելուց հետո մեր երկրի եւ ամերիկահայ համայնքի համար կարեւոր խնդիրների ուղղությամբ աշխատելու հնարավորությանը: Որպես մարդ, ում տատն ու պապը վերապրել են Ցեղասպանությունը՝ ես կլինեմ ուժեղ ձայն Հայաստանի  եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների բարելավման համար եւ կաշխատեմ Հայ դատի հանձնախմբի արեւմտյան թեւի հետ, որպեսզի ԱՄՆ կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Թարքանյանը։

Դենի Թարքանյանը հայտնի գործարար է եւ բասկետբոլի մարզչի որդի։ Նրա հայրը՝ Ջերի Թարքանյանը, ամերիկահայերի շահերի ջատագովն է եղել։

Տպել
1280 դիտում

Մանվել Գրիգորյանի որդին հրաժարական տվեց Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից

ԱԱ 2018-ի ֆավորիտներից Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականն էլ չհաղթեց

Քրիստոսն իրավունք ուներ խմելու, ես՝ չէ՞.վիճաբանել են Շիրակի թեմի քահանաներն ու ժողովուրդը

ԱԱԾ-ն հրապարակել է սենսացիոն կադրեր՝ Էջմիածնի աղմկոտ խուզարկություններից (տեսանյութ)

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեսակցել է գեներալ Մանվել Գրիգորյանին

Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան պարտվեց ֆուտբոլի ԱԱ 2018-ի իր 1-ին խաղում

Դատարանը որոշեց փաստաբանների բողոքը մերժել. Մանվել Գրիգորյանը մնալու է անազատության մեջ

Որևէ տնօրեն պարտավորություն չունի դպրոցում ունենալ ՀՀ ղեկավարի նկարը. ԿԳ նախարար

Հայաստանում կոռուպցիա չկա, կան մնացորդային դրսեւորումներ, որի դեմ պայքարում են. վարչապետ

Սեփական ընկալումները պետությունից վեր դասելը ոչ մի լավ տեղ չի տանում. Աշոտյանը՝ վարչապետին

Արարատում 27-ամյա քաղաքացին տրակտորի կցորդի վրայից ընկել է, հիվանդանոցում մահացել

Իգոր Մուրադյանի հուղարկավորության համար ստեղծվելու է կառավարական հանձնաժողով. Ա. Միրզոյան

Կասեցվել է «Շիրակ» ՖԱ-ի անդամությունը ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիային. վարկաբեկում են ՀՖՖ-ն

Յուրացնելով դպրոցականների ուղարկած սնունդը, Մ. Գրիգորյանը կերակրել է իր արջերին. վարչապետ

Նախորդ շաբաթ անընդհատ սահմանին հակառակորդի կենդանի ուժի ու զինտեխնիկայի շարժ է եղել

ԱԻՆ-ը շարունակում է 14-ամյա կորած տղայի որոնողական աշխատանքները, դեռ նոր տեղեկություն չկա

Անտառահատումներ Եղեգնուտի անտառտնտեսությունում. կառուցել են ապօրինի ճանապարհ ու տեղափոխել

Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի գլխավորությամբ ՊԲ շտաբում տեղի է ունեցել խորհրդակցություն

Կես ժամից Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով դատական նիստն է. նրան կկալանավորե՞ն

Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի