Սահակաշվիին տեղափոխել են դատարան. պետք է որոշվի նրա նկատմամբ խափանման միջոցը

11/12/2017 schedule13:40

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ, Կիեւում ձերբակալված Միխայիլ Սահակաշվիլիին տեղափոխել են դատարան: Այս մասին հայտնում է «Украинская правда»-ն՝ հղում կատարելով քաղաքական գործիչին մամուլի խոսնակին:

Սահակաշվիլիի փաստաբան Պավել Բոգոմազովը հաստատել է այդ տեղեկությունը: «Այո, Միխայիլն արդեն դատարանում է, որը գտնվում է Կիեւում՝ Կրեշատիկի վրա: Ես աշխատում եմ փաստաթղթերի հետ»,- ասել է նա:

Դատարանում պետք է որոշվի Սահակաշվիլիի նկատմամբ խափանման միջոցը, որը ուկրաինական օրենսդրությամբ պետք է տեղի ունենա ձերբակալությունից հետո երեք օրվա ընթացքում: «Եթե դա տեղի չունենա, ապա քաղաքական գործչին անազատության մեջ պահելու հիմքեր չեն մնա»,- նշում է գործակալությունը:

Հիշեցնենք, որ Միխայիլ Սահակաշվիլին ձերբակալվել է դեկտեմբերի 8-ին: Նա մեղադրվում է հանցավոր կազմակերպությունների անդամների հետ համագործակցելու եւ նրանց հանցավոր գործունեությունը թաքցնելու մեջ:

Նրան սպառնում է 3-5 տարվա ազատազրկում: Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Զորյան Շկիրյակը չէր բացառել, որ Սահակաշվիլիին կարող են մեղադրանքներ առաջադրվել նաեւ այլ հոդվածներով:

Սահակաշվիլիի փաստաբանները Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի դեմ հայց է ներկայացրել: Նրանք պնդում են, որ անկախ այն հանգամանքից իրական են դատախազի ներկայացրած փաստերը, թե` ոչ, նա իրավունք չուներ հրապարակելու նախաքննական գաղտնիքը:

Ավելի վաղ գլխավոր դատախազ Լուցենկոն հրապարակել էր ձայնագրություն, որտեղ ենթադրաբար Սահակաշվիլին ու գործարար Սերգեյ Կուրչենկոն համաձայնության են գալիս` իշխանափոխություն անելու շուրջ, որը ֆինանսավորվելու է Կուրչենկոյի կողմից:

Վերջինս գտնվում է հետախուզման մեջ` պետական դավաճանության մեղադրանքով:

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կինը` Սանդրա Ռուլովսը, արդեն հայտարարել է, որ Վրաստանի եւ Ուկրաինայի իշխանություններն իր ամուսնու ձերբակալման հարցում գործում են փոխհամաձայնեցված ու կազմակերպում են նրա հետհանձնումը Կիեւից Թբիլիսի:

Տպել
458 դիտում

Բաքուն ՅՈՒՆԵՍԿՕ-ին «գործուղում» է Արցախ. Ստեփանակերտը պատասխանում է նույն ոճով

«Աջ ղեկ» նախաձեռնության անդամները միացել են «Ելք»-ի նախաձեռնած բողոքի ակցիային

Որպես անհայտ կորած որոնվող 19-ամյա աղջիկը հայտնաբերվեց. հայտնել է, որ իր կամքով էր հեռացել

Տիկնիկային թատրոնում կրճատումներ են, փող չկա, վատ հետեւանքներ կլինեն

Ագրեսիվ միջամտության հեղինակները կրել են մարդկայնության զգալի կորուստներ․ Արմեն Աշոտյան

Այս մրցաշրջանում «Շիրակի» գլխավոր նպատակը եվրագավաթների ուղեգիր նվաճելն է

Թրամփն ընդունել է Նազարբաեւին եւ քննարկել ռազմավարական բնույթի հարցեր

Դեկտեմբերին ԱԺ-ն 1 միլիոնանոց «պերերիվներ» է կազմակերպել պատվիրակությունների համար

Գովերգեք Սերժ Սարգսյանին, ձեզ նկարահանում են թաքնված տեսախցիկով․ Ն. Փաշինյան (տեսանյութ)

Ֆրանսիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտությունը

Հայաստանի Հանրապետության նախագահները. ինչպես ընտրվեցին եւ ինչպես հեռացան

ԱԺ-ում անելիքները շատ են. Աշոտյանն ԱԳՆ տեղափոխվելու ցանկություն չունի

ԼՂ հակամարտության կարգավորումը ՄԱԿ-ի 2018 թվականի առաջնահերթություններից է. Գուտերեշ

Ադրբեջանը գնալու է կոնտակտային եւ ոչ կոնտակտային դիվերսիոն պատերազմի. հայացք Ստեփանակերտից

Օրվա կադրը. մոր եւ որդու գրկախառնությունը՝ սրտաճմլիկ տեսարան ձմեռային զորակոչից

Նախարարի մեկնաբանությունը կոշտ էր, պետք է պահել քաղաքավարությունը. Նահապետյան (տեսանյութ)

Թուրքիան ու ՌԴ-ն չեն ընդունում ԱՄՆ-ի կողմից Սիրիայում սահմանապահ զորքերի ստեղծման ծրագիրը

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մերկասառույց է. Լարսը բաց է

Սերժ Սարգսյանի «գործիքներն» ու նրա «մտերիմների» անձեռնմխելիությունը. խմբագրական

Նսեմացնում է թուրքերին. Էրդողանը՝ ընդդիմադիր քեմալականների անդամի Եղեռնի մասին գրառմանը