Թուրքիան արդեն 8 տարի խոչընդոտում է հայ համայնքի պատրիարքի ընտրությանը. Կարո Փայլան

11/12/2017 schedule16:20

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը պատասխանել է Թուրքիայի նախագահի հայտարարությունը, թե Հունաստանում մահմեդական փոքրամասնությունը դեռեւս չի կարողանում մուֆթի ընտրել: 

«Նա ասում է, թե Թրակիայում մահմեդականները չեն կարողանում մոֆթի ընտրե՞լ: Ես իմ կողմից կավելացնեմ հետեւյալը. Թուրքիայի կառավարությունն արդեն 8 տարի շարունակ խոչընդոտում է, որ հայ համայնքն իր համար պատրիարք ընտրի:

Հոգեւոր դպրոցները փակ են: Պատրիարքի կարգավիճակ չկա: Էլի թվարկե՞մ»,- թվիթերի իր էջում գրել է Փայլանը: 

Պոլսում ոչ մի կերպ չի հաջողվում հայոց նոր պատրիարք ընտրել: Ընտրության գործընթացը կազմակերպում է տեղապահ Բեքչյանը, որին որպես տեղապահ չեն ընդունում Թուրքիայի իշխանությունները: Ստամբուլի նահանգապետարանը, օրինակ, անպատասխան է թողել նրա նամակը, փոխարենն ընդունելով հայ եկեղեցականների պատվիրակությանը` առանց Բեքչյանի:

Բեքչյանի դեմ եղած տրամադրությունների մասին խոսել է նաեւ Պոլսի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն` նշելով, որ պետության այդպիսի վերաբերմունքի պատճառը Բեքչյանի՝ 2016 թվականին գերմանական թերթերից մեկին տված հարցազրույցն է:

Նոյեմբերի 20-ին տեղապահը նամակներ է հղել Թուրքիայի նախագահին եւ ներքին գործերի նախարարին: 

Եվ Ակոսն է հոդված հրապարակել` նշելով, որ Թուրքիայում Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության ձգձգումը տեղի հայ համայնքին վաղուց պահում է լարվածության մեջ, ապա բարձրացնելով մի քանի հստակ հարցեր: 

Տպել
13860 դիտում

Թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են, որևէ ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել. ԿԸՀ

Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

Միջազգային սիմպոզիում՝ նվիրված անցումային արդարադատությանը. ներկա կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանը

«Dasaran.am» կրթական հարթակը նոր ծրագրի միջոցով կաջակցի զորակոչի կազմակերպմանը

Հեռուստաաշտարակի վերանորգման պատճառով որոշ ռադիոհաճախականություններ ժամանակավոր կանջատվեն

ԿԳՆ-ում անցկացվել է Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն եւ դաստիարակ մրցույթների վերջին փուլը

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուներին

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը

Գտնվել է առաջ քաշված խնդրի փոխզիջումային տարբերակ. տրանսպորտի փոխնախարար Ա. Փամբուխչյան

Հայ-շվեյցարական համագործակցության շրջանակը բավականին լայն է. Բաբլոյանը՝ Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահին

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Եգիպտոսի վարչապետի հետ

Կանցկացվի ՀՀ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունն ու ՊՆ-ն կհամագործակցեն Սիրիայի հումանիտար օգնության հարցում

Իշխել հնարավոր է, եթե դու իշխանության մասնիկ ես. ԵԿՄ-ում թեժ զարգացումներ են

Թող ոչ մի երեխա չտեսնի եւ չիմանա պատերազմի սարսափը. մանուկներին նվիրված միջոցառում (լուսանկարներ)

Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի 16-ամյա Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա. ԱԳՆ

Բնակիչների մեծ մասը չսատարեց այդ մոտեցմանը. ՀՀԿ-ն շնորհավորել է Երևանի նորընտիր քաղաքապետին

Մրցույթն ավարտվեց. Գյումրու ծննդատան նոր տնօրենը Էդգար Սուքիասյանն է

Բռնցքամարտի մարզիչներին ստիպում են Արթուր Գեւորգյանի դեմ դուրս գալ. նա պարզաբանում է