Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, ամբողջ աշխարհը նշում էր Մարդու իրավունքների պաշտպանության օրը։ 1948 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ը ընդունել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։ Հենց այդ օրն իրավապաշտպանները եւս մեկ անգամ անդրադառնում են ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայության խնդրին, եւ ամենամյա զեկույցներում քննադատության ենթարկում ՀՀ իշխանություններին:

Անկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին խումբ կալանավորները, որոնք հանրային գիտակցության մեջ ընկալվում էին որպես քաղբանտարկյալ՝ Դրոյի եւ 30+1 գործով անցնող դաշնակցականներն էին՝ 1995-96 թվականներին: «Դրոյի» գործով առանցքային մեղադրյալ էր համարվում ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, իսկ Արմեն Ռուստամյանը որպես քաղբանտարկյալ էր ընկալվում, «31»-ի գործի շրջանակներում՝ 1995թ. հուլիսին՝ իշխանությունը բռնի տապալելու կոչեր հնչեցնելու, ինչպես նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ ահաբեկչություն նախապատրաստելու համար։ Ստորեւ ներկայացում ենք Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ընթացքում քաղաքական հայացքների համար ճաղերի ետեւում հայտնվելու դեպքերը, առնվազն նրանք, որ այդպես են բնորոշվել հանրության, միջազգային կազմակերպությունների, կամ առանձին խմբերի կողմից:

1998-99 թվականներին Հայաստանը, ըստ էության, չուներ քաղբանտարկյալներ:

2000 թվականին սահմանադրական կարգը բռնի կերպով տապալելու կասկածանքով ձերբակալվեց Արկադի Վարդանյանը: Մեկ տարի անց, սակայն նա երկիրը լքելու պայմանով ազատ արձակվեց. նրան միանգամից ՔԿՀ-ից ուղեկցել էին օդանավակայան:

2000-2003 թվականին իր քաղաքական հայացքների համար հետապնդվեց եւ բանտում հայտնվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, «Նոր ուղի» հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Բլեյանը:

2006 թվականին  սահմանադրական կարգը բռնի կերպով տապալելու կասկածանքով ձերբակալվեցին «Շուշիի» առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն ու «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության քաղխորհրդի անդամ Վարդան Մալխասյանը: Նրանք ձերբակալվել էին 2006-ի դեկտեմբերին` «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության անդրանիկ հավաքին հնչեցրած ելույթների համար, որոնք իշխանական մարմինները որակեցին հակաիշխանական կոչեր:  Հետագայում Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Ժիրայր Սեֆիլյանին արդարացրեց ՀՀ Քր.օր.-ի 301 հոդվածով առաջադրված մեղադրանքի մասով (հակասահմանադրական կոչեր ), սակայն մեղավոր ճանաչեց 235-ի 1-ին մասով (ապօրինի զենք կրելը) եւ դատապարտեց 1,5 տարվա ազատազրկման: Վարդան Մալխասյանը 301 հոդվածով դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:

2008 թվականին Հայաստանն ունեցավ հարյուրից ավելի քաղբանտարկյալներ. մարտի 1-ին ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախումներից հետո իրենց քաղաքական հայացքների համար մի շարք քաղաքական գործիչներ հայտնվեցին ճաղերի ետեւում: Մեղադրանքները բազմազան էին իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն գործադրելը, զանգվածային անկարգություններ կազմակերպելը, (մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ), զանգվածային անկարգություններին մասնակցելը, սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու կոչերը: Մասնավորապես՝ ճաղերի ետեւում հայտնվեցին, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Նիկոլ Փաշինյանը, Մյասնիկ Մալխասյանը:

2013 թվականին իրենց քաղաքական հայացքների համար բանտում հայտնվեցին «Ցեղակրոն» կուսկցության նախագահ Շանթ Հարությունյանն ու իր 13 ընկերը: 4 տարի առաջ Շանթ Հարությունյանն ու նրա աջակիցները՝ դիմակներով, ձեռքերին փայտեր, փորձեցին Անոնիմուսների երթի միջոցով հեղափոխություն իրականացնել: Երթով պետք է շարժվեին Բաղրամյան 26: Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրին երթը, որի հետեւանքով բախումներ տեղի ունեցան, պայթյուններ հնչեցին: Ոստիկանները բերման ենթարկեցին 37 ակտիվիստի: Բախումների հետեւանքով տուժեց 16 մարդ, այդ թվում՝ 8 ոստիկան: Բախումներից հետո ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին Շանթ Հարությունյանն ու նրա 12 ընկերը: Մեկ տարի տեւած դատավարությունից հետո Շանթ Հարությունյանը, ու նրա  ընկերները դատապարտվեցին ազատազրկման: Չորս տարվա ընթացքում ազատազրկման դատապարտված 12 քաղաքացուց միայն 6-ն են պատիժը կրել, եւ ազատ արձակվել:

2013 թվականին ձերբակալվեց նաեւ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը: Թեւե նա մեղադրվում էր խարդախության մեջ, սակայն իրավապաշտպան կազմակերպությունները նրան քաղբանտարկյալ էին համարում: Ավետիսյանն ամիսներ առաջ՝ մայիսին է ազատ արձակվել:

Շանթի եւ նրա ընկերների գործով առաջին նիստի օրը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում օդամղիչ ատրճանակից կրակոցներ արձակեց Հայկ Կյուրեղյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258- րդ հոդվածի 4-րդ մաս (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն), 316-րդ հոդվածի 2- րդ մաս (ոստիկանի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը): Հայկ Կյուրեղյանը հայտարարել է, որ ինքը դուրս է եկել գործող համակարգի եւ այդ համակարգով իշխող ռեժիմի դեմ, իսկ իր «կրակոցները» ուղղված են եղել բացառապես համակարգի դեմ: Շուրջ մեկ տարի տեւած դատաքննության ժամանակ Կյուրեղյանը մեկ ժամ անգամ չի գտնվել դատական նիստերի դահլիճում: Ոտքի չկանգնելու եւ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմուքն դրսեւորելու համար Կյուրեղյանը 19 ժամով հեռացվել էր նիստերի դահլիճից: Այսպիսով Կյուրեղյանը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման:

2015 թվականին կալանավորվեցին, ապա ազատ արձակվեցին Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գեւորգ Սաֆարյանը, Գարեգին Չուգասզյանը: Նրանք մեղադրվում են զանգվածային անկարգությունների նախապատրաստելու մեջ: Մի քանի քաղաքական կուսակցությունների եւ ՀԿ-ների ներկայացուցիչներ հայտարարեցին, որ ՀԽ-ի անդամները հետապնդումների են ենթարկվել իրենց քաղաքական հայացքների համար՝ դատապարտելով իրավապահ մարմինների կողմից նրանց դեմ ձեռնարկված գործողությունները: Նրանք մի քանի ամիս անց ազատ արձակվեցին, սակայն ՊՊԾ գնդի գրավումից հետո իրավիճակը փոխվեց:

2016 թվականին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով կալանավորվեց Գեւորգ Սաֆարյանը: Նա եւ նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը բազմիցս հայտարարել են, որ Սաֆարյանը կալանավորել է քաղաքական հայացքների պատճառով եւ համարվում է քաղբանտարկյալ: 2017 թվականին նա դատապարտվեց երկու տարվա ազատազրկման:

2016 թվականին ձերբակալվեց, ապա կալանավորվեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ  Ժիրայր Սեֆիլյանը եւս 7 հոգի: Սեֆիլյանը մեղադրվում է զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ, հաղորդակցության եւ կապի միջոցներ գրավելու համար: Նրա կողմնակիցները եւս պնդում են, որ Սեֆիլյանը քաղբանտարկյալ է:

Սեֆիլյանին եւ մյուս քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով՝ 2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի անդամները գրավեցին ոստիկանության ՊՊԾ գունդը. փոխհրաձգության հետեւանքով սպանվեցին ոստիկաններ Արթուր Վանոյանը, Գագիկ Մկրտչյանը, իսկ մի քանի օր անց Յուրի Տեփանոսյանը: Այժմ կալանքի տակ են Պավել Մանուկյանը, նրա որդին, Վարուժան Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը եւ խմբի մյուս անդամները: «Սասնա ծռերին» օժանդակելու մեղադրանքով կալանավորվեցին Անդրիաս Ղուկասյանը եւ Կարո Եղնուկյանը, որոնք իրենց նույնպես համարում են քաղբանտարկյալներ: Նշենք, որ  «Սասնա ծռեր» խմբի անդամներն իրենց ապստամբներ են համարում:

Այս պահին, ըստ իրավապաշտպանների նախնական հաշվարկների՝ ՀՀ-ում քաղաքական հայացքների համար անազատության մեջ գտնվողների թիվը հասնում է 25-ի: Նշենք, սակայն, որ ԵԽ-ն վերը նշված որեւէ անձի պաշտոնապես չի ճանաչել, որպես քաղբանտարկյալ:

Տպել
6476 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց