Կիեւի հետ քաղաքական մակարդակով Սահակաշվիլիի արտահանձնման հարցը չի քննարկվում. Կվիրիկաշվիլի

12/12/2017 schedule14:51

Ուկրաինայի հետ քաղաքական մակարդակով չի քննարկվում Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի արտահանձնման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:

Ինչպես հայտնում է Sputnik գործակալությունը, Կվիրիկաշվիլիի խոսքով, այս հարցի շուրջ շատ շահարկումներ ու դավադրությունների տեսություններ են պտտվում: «Հավատացեք՝ մենք գործընկեր եւ բարեկամ Ուկրաինայի հետ շատ հարցեր պետք է քննարկենք գործնականում, սակայն այդ հարցերը քաղաքական մակարդակով չեն քննարկվում»,- ասել է նա՝ միեւնույն ժամանակ հավելելով, որ խնդիրը Վրաստանի եւ Ուկրաինայի իրավապահ մարմինների հարաբերությունների շրջանակից դուրս չի եկել:

Սահակաշվիլիի դեմ, ով Վրաստանը լքել էր  2013 թ. նոյեմբերին, հեռակա կարգով այս պահին մի քանի քրեական գործ է հարուցված: Քրեական գործերը հարուցվել են 4 մասով, որոնք են իշխանության չարաշահում, ծառայողական լիազորությունների չարաշահում կապված 2005թ. հունվարին բանկային ծառայող Սանդրո Գիրգվլիանիի սպանության հետ (նա մահացած էր հայտնաբերվել Թբիլիսիի ծայրամասի ռեստորաններից մեկում ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյայի հետ վեճից հետո): Այդ գործով դատապարտվել են ՆԳՆ 4 աշխատակից, սակայն հետո համաներմամբ ազատ են արձակվել: Քննությունը ենթադրում է, որ հենց Սաակաշվիլին է կոծկել իրական հանցագործներին, բյուջետային միջոցների վատնում:

Ինքը՝ Սահակաշվիլին, չի ընդունում իր դեմ առաջադրված մեղադրանքները: Այդ գործերից ոչ մեկով առայժմ չկա դատարանի որոշում: Սահակաշվիլին Վրաստանում գտնվում է հետախուզման մեջ, դատախազությունը պարբերաբար Ուկրաինայից պահանջում է արտահանձնել նրան:

Վրաստանը բազմիցս դիմել է Ուկրաինային Սահակաշվիլիի ձերբակալման եւ արտահանձնման հարցով, բայց քանի դեռ նա Օդեսայի նահանգապետի պաշտոնն էր զբաղեցնում, այդ դիմումները մերժվում էին: Այժմ Սահակաշվիլին Ուկրաինայում  զբաղեցնում է ընդդիմադիր դիրքեր, նրա դեմ Ուկրաինայի դատախազությունը  քրեական գործ է հարուցել:

Ավելի վաղ Սահակաշվիլիի կինը` Սանդրա Ռուլովսը, հայտարարել էր, որ Վրաստանի եւ Ուկրաինայի իշխանություններն իր ամուսնու ձերբակալման հարցում գործում են փոխհամաձայնեցված ու կազմակերպում են նրա հետհանձնումը Կիեւից Թբիլիսի:

Տպել
1776 դիտում

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը