Ղարաբաղյան հակամարտությունն ամենեւին էլ սառեցված չէ. Ֆրանսիայի դեսպան

Ղարաբաղյան հակամարտությունն ամենեւին էլ սառեցված չէ: Սա իրական հակամարտություն է, որը ծանր ազդեցություն է թողնում Հայաստանի վրա: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը:

Նրա խոսքով, ինքը երկու ամիս է, որ Հայաստանում է եւ այդ ընթացքում եղել են զոհեր շփման գծում: «2017 թվականին մինչ օրս շուրջ 57 զինվոր է զոհվել: Ֆրանսիան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ: Ֆրանսիան վճռական է իրականացնել այն աշխատանքը, որը ստանձնել է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր»,- ասաց դեսպանը:

Ժոնաթան Լաքոթը նաեւ նշեց, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի երեք սկզբունքների հիման վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունք: Եվ հստակ է, որ այն ռազմական լուծում չունի: Այս իմաստով նա հավաստիացրեց, որ Ֆրանսիան հետեւողական է, պատրաստ է լիակատար իրականացնել այն հանձնառությունները, որոնք ստանձնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում.

«Սա այն հակամարտությունն է, որին Ֆրանսիայում հետեւում են ամենաբարձր մակարդակում: Խոսքը միջնորդական դիրքորոշման մասին է: Բանակցված եւ տեւական լուծում գտնելու կարեւորությունը պատկանում է հակամարտող  երկու կողմերին»,- հավելեց դեսպան Լաքոթը:

Տպել
2594 դիտում

Բոլթոնը եկավ, առաջարկ եղավ, մենք հնարավորություն չենք տեսնում. Փաշինյանն՝ ԱՄՆ-ից զենք գնելու մասին

Պետք չէ անհարկի քաղաքականացնել. Փաշինյանը՝ Գյումրիում սպանված կնոջ մասին

Քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել եմ տասնյակ էջերով գաղտնի նյութեր, հետախուզության նյութերի բացակայություն չի եղել

Նախիջեւանի դիրքերի տեղաշարժերի 95 տոկոսը տեղի է ունեցել 2018 թվականի փետրվար-մայիս ամիսներին. Փաշինյան

Փախուստի փորձ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից. մեղադրանք է առաջադրվել 8 անձի

Փաշինյանը՝ Լուկաշենկոյի այն հայտարարության մասին, թե ինչու Պուտինին բան չի ասում Ադրբեջանին զենք վաճառելու համար

Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը հրաժարական տվեց

Թեւակոխում ենք առավել ինտենսիվ եւ ընդարձակ ծրագրերի կազմման ու իմպլեմենտացման փուլ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ ոչ մի կառավարություն Ղարաբաղի հարցում այդքան թափանցիկ չի եղել, որքան մեր կառավարությունը․ Փաշինյան

Նրանք ՊԲ հնաբնակներ են. Փաշինյանը՝ Արցախի ՊԲ-ում տեղի ունեցած փոփոխությունների մասին

2018-ին ոչ մի անգամ չեմ հանդիպել ֆեդերացիայի նախագահի հետ. Ստեփանյանի քննադատությունը

Կրեմլում անհանգիստ են ԱՄՆ-ի ֆինանսավորած լաբորատորիաներով

Գլխավոր հատակագիծ. ամեն հայի հույսի տուն...

Դեբեդավանի դպրոցի տնօրենն իր հրազատներին տեղավորել է աշխատանքի եւ սեփականացրել դպրոցը․ նամակ՝ Փաշինյանին

Վանդալիզմը Երեւանում. Բուզանդը դիմադրում է հացադուլով

Բուհական. արտահե՞րթ, թե՞ հերթական ռեկտորներ

Կանխվել է «Լուսակերտ» ՍՊԸ-ի կողմից կեղծարարության միջոցով սննդամթերքի ներկրման փորձը․ ՍԱՏՄ

Հանրային ռադիոյում լուրեր են պտտվում, որ տնօրենը հրաժարական է տվել. Մարկ Գրիգորյանը դեռեւս չի մեկնաբանում

Վրաստանի ընդդիմությունն ընտրությունների արդյունքների չեղարկման պահանջով կդիմի ՄԻԵԴ

Հանրային ռադիոյում կրքերը չեն հանդարտվում․ աշխատակիցները Մարկ Գրիգորյանին մինչեւ 16:30-ը ժամանակ են տվել