Երրորդ ինտիֆադ. պաղեստինյան ՀԱՄՄԱՍ շարժումը հայտարարել է պատերազմ Իսրայելին

Պաղեստինյան ՀԱՄՄԱՍ շարժումը հայտարարել է երրորդ ինտիֆադի` բողոքի մարտի սկիզբը` Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի նախագահի որոշման պատճառով: Այս մասին հայտնել է շարժման մամուլի քարտուղար Աբդուլատիվ Ալանուն:

Քարտուղարի խոսքերով, սա արվում է ԱՄՆ-ի վրա ճնշում գործադրելու համար, որը պարտավոր է փոխել իր որոշումը Երուսաղեմի հարցում: Лента-ի փոխանցմամբ, դեկտեմբերին ՀԱՄՄԱՍ-ի առաջնորդներից Իսմայիլ Խանիան կոչ է արել նախապատրաստվել Իսրայելի դեմ զանգվածային բողոքի ալիքի` նշելով, որ իրենք պետք է նախապատրաստվեն ինտիֆադին` թշնամու դեմ:

Իսրայելը Երուսաղեմը որպես իր երկրի մայրաքաղաք է հռչակել անկախության համար տարվող պատերազմի ավարտին` 1949 թվականին: Իսկ 1967-ին` 6-օրյա պատերազմի արդյունքում Իսրայելը զավթեց Արեւելյան Երուսաղեմն ու այն միացրեց Արեւմտյան Երուսաղեմին, սակայն ՄԱԿ-ը չճանաչեց քաղաքը որպես Իսրայելի մայրաքաղաք:

Դեսպանատները, որոնք դիպլոմատիկ հարաբերությունների մեջ են Իսրայելի հետ, տեղակայված են Թել-Ավիվում, Ռամատ-Հանայում եւ Հերցլինում:

Առաջին ինտիֆադան`(1987-1991) պաղեստինցիների պայքարն էր Իսրայելի դեմ` 6-օրյա պատերազմում նրանց կողմից օկուպացված տարածքի` Երուսաղեմի կեսի համար:

2000 թվականին սկսվեց երկրորդ ինտիֆադան, որի համար պատճառ էր հանդիսացել Իսրայելի վարչապետ Արիել Շերոնի այցը Տաճարի լեռ, այն ընդունվել էր որպես ազգային վիրավորանք:

Ինտիֆադա տերմինով պաղեստինցիները ներկայացնում են իսրայելցիների դեմ զինված պայքարը:

Իսկ ՀԱՄՄԱՍ շարժումը ստեղծվել է 1987 թվականին: 2007 թվականից խմբավորումը վերահսկում է Գազայի հատվածը: Շարժման մասնակիցները հարյուրավոր զինված հարձակումներ են կատարում իսրայելցիների վրա: Այս շարժումը արգելված է որոշ երկրներում, մի շարք պետություններ էլ այն հռչակել են ահաբեկչական:

Տպել
1382 դիտում

Իր հակապատկերը. Սերժ Սարգսյանի բնութագրած ՀՀ հաջորդ նախագահը շատ հեռու է իրենից

«Ընթացակարգեր կան». Սեյրան Օհանյանը` «գեներալական սխոդկայի» լուրերի մասին. Ժողովուրդ

ԱԳՆ-ում հայտնվելու ամենահավանական թեկնածուն համարվում է Արմեն Աշոտյանը. Հրապարակ

ԱԱԾ պաշտոնյան հանցագործ է. ներգրավված են նրա մայրն ու քույրը. Ժամանակ

Արգելափակված մեքենա ու ձորն ընկնելու վտանգ. տեղացած ձյունը՝ արտակարգ իրավիճակների պատճառ

3 օր տեղումներ կլինեն, այնուհետ ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա մինչեւ 13 աստիճան

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին միանալ Ղարաբաղում անցկացվելիք մոնիթորինգին

Ֆրանկոֆոնիայի Բուխարեստի գրասենյակում քննարկվել է ՀՀ-ում անցկացվելիք գագաթնաժողովի ընթացքը

ՀՀ-ն ընգրկվել Է ՄԱԿ-ի Պատվո ցանկում՝ մոտ 146 000 դոլար անդամավճարը պարտաճանաչ տալու համար

Մոսկվայի քաղաքապետը պարգեւատրել է լրագրողներին, պարգեւ է ստացել նաեւ Արթուր Գասպարյանը

Երեւանցի 19-ամյա աղջիկն արդեն 21 օր է՝ համարվում է անհետ կորած

Ծնվել է Քարդաշյան-Ուեսթ զույգի երրորդ երեխան

Հայաստանի մի մասում ձյուն է տեղում, որոշ ճանապարհների առկա է մառախուղ ու մերկասառույց

Ապագա նախագահը քաղաքականության մեջ երբեւէ չեղած անկուսակցական պետք է լինի. Սերժ Սարգսյան

Ավտովթար Լոռիում. վիրավորներից 2-ը երեխաներ են (լուսանկարներ)

Անհատ ձեռներեցները տաքսու լիցենզիա այլեւս չեն ստանա. նոր նախագիծ է մշակվում

Փաստաբանի ահազանգից հետո Հովհաննես Հարությունյանը ենթարկվել է վնասվածքաբանի հետազոտության

Վրաստանում հարձակման ենթարկված հայաստանցի գործարարը դուրս է գրվել, գտնվում է տանը

Սերժ Սարգսյանը Հովհաննես Չեքիջյանին հանձնել է Հայրենիքի շքանշանը (լուսանկարներ)

Հարկերի հավաքագրումը հնարավոր է նաեւ առանց հարկային բեռի մեծացման