Մոտ օրերս պարզ կդառնա՝ ով է մարզելու «Ալաշկերտը»

Մոտակա 5 օրվա ընթացքում պարզ կդառնա՝ ով է գլխավորելու Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը: Այս մասին «Հայկական ժամանակին» հայտնեցին ակումբի մամուլի ծառայության բաժնից: Առայժմ թիմը պաշտոնապես մարզիչ չունի:

ՀՀ Բարձրագույն խմբի 2017-18 առաջնության աշնանային հատվածից հետո գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի պայմանագրի ժամկետը լրացել է: Ակումբը տեղեկություն է տարածել, որ Խաշմանյանը եւ նրա մարզչական շտաբի անդամներից մեկը՝ մարզիչ Աշոտ Գրիգորյանը, պատրասվում են կարիերան շարունակել Կարագանդայի «Շախտյորում», եւ հետեւաբար նրանց հետ պայմանագրերը չեն երկարաձգվում: Իր մեկնաբանություններում Խաշմանյանը հաստատել է «Շախտյորի» հետաքրքրություն իր նկատմամբ, սակայն հերքել է, որ գլխավորելու է այն:

Առաջին դեպքը չէ, որ Խաշմանյանի՝ «Ալաշկերտում» մնալ-չմնալու շուրջ աղմուկ է բարձրանում: Անցած մրցաշրջանի աշնանային հատվածում նրա ու ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանի միջեւ վեճ էր առաջացել: Վերջինս իր անվստահությունն էր հայտնել մարզչին ՀՀ Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում ճանապարհը «Փյունիկին» զիջելուց հետո: Մարզիչը հեռացել էր, սակայն կարճ ժամանակ անց ակումբ էր վերադարձել որպես տնօրեն, իսկ ձմեռային դադարից հետո կրկին ստանձնել էր գլխավոր մարզչի պարտականությունները:

Ընթացիկ մրցաշրջանի աշնանային հատվածից հետո «Ալաշկերտը» միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 15 տուրերի ընթացքում վաստակել է 30 միավոր: 2-րդ տեղում ընթացող «Գանձասար-Կապանին» գերազանցում է 6, իսկ լավագույն եռյակը եզրափակող «Բանանցին»՝ 8 միավորով: Գավաթի խաղարկությունում դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ եզրափակչի ուղեգրի համար պայքարելու է «Բանանցի» դեմ:

Տպել
2223 դիտում

Եղբայրները հարվածել են կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել