Մուշեղի բութի կեսը չկար, շորերը սաղ արյուն էր. հարցաքննվեց Ճվճըվ Արոյի հայտնի որդին

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով այսօր հարցաքննվեց ամիսներ առաջ մահացած Ճվճըվ Արոյի (Արա Վարդանյան) որդին՝ Սերժ Վարդանյանը: Նշենք, որ Սերժ Վարդանյանը հաճախ է տարբեր առիթներով բերման ենթարկվում՝ այդ կերպ հայտնվելով նաեւ մամուլի ուշադրության կենտրոնում:

Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ էին հնչելորի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել էիսկ հրազենային վիրավորում ստացած 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը եւ 35-ամյա Արամ Պետրոսյանը տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկականկենտրոնԱվելի ուշստացած վնասվածքներից մահացել էր նաեւ Մուշեղ Մուշեղյանը: Այս գործով ամբաստանյալների աթոռին են՝ քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկը, Չարբախցի Գեղամը եւ Արմեն Գասպարյանը:

Երեկ նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանը վկային առաջարկեց պատմել, թե իրեն ինչ է հայտնի դեպքի մասին, Սերժ Վարդանյանը սկսեց անհանգիստ շարժումներ անել ձեռքերով՝ պարբերաբար կրկնելով, որ ոչինչ չի հիշում: Նա ասաց, որ ամբաստանյալներից ոչ մեկին չի ճանաչում, ճանաչում է միայն դեպքի օրը սպանված Մուշեղ Մուշեղյանին՝ հոր «մոտիկն է եղել»: Վկան ասաց, որ նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքները չի հիշում: Դատավորի հարցին՝ ի՞նչ պատճառով, հիշողության հետ կապված խնդիրնե՞ր ունի, վկան հանկարծ ասաց. «Հիշում եմ, հիշում եմ, բայց կոնկրետ չեմ հիշում»,- ասաց նա եւ կրկին սկսեց անհանգիստ շարժումներ անել: «Հանգիստ, հանգիստ»,- դիմելով Սերժ Վարդանյանին ասաց դատավորը, ապա բացատրեց վկային իր իրավունքներն ու պարտականությունները՝ նշելով, որ պարտավոր է ցուցմունք տալ: «Դեպք էր տեղի ունեցել, որը չեմ ուզում հիշել, ըտեղ գրված ա: Էդ օրը գնացել էի Չարբախ՝ հայրիկիս տանեի հիվանդանոց առողջականի հետ կապված խնդիրներ ուներ: Էլ չեմ հիշում ըտեղ սաղ գրված ա»,- ասաց վկան՝ ձեռքով ցույց տալով դատավորի սեղանին առկա քրեական գործի նյութերը: Սա զայրացրեց դատավորին, նա վկային կրկին նախազգուշացրեց, որ նման վերաբերմունքի դեպքում կարող է տուգանել 100 հազար դրամի չափով, իսկ հիշողության հետ խնդիրներ ունենալը կարելի է պարզել դատարանի կողմից նշանակված փորձաքննության միջոցով: Դատարանի նախազգուշացումից հետո վկան պատմեց, որ դեպքի օրը Չարբախում իր ընկերոջը՝ Դավիթին (Խոսքը՝ Դավիթ Հախանումյանի մասին է, որը նույնպես գործով վկա է,-հեղ.) է հանդիպել, նրան գումար է պարտք եղել, տվել է, որից հետո գնացել է «Լիա» գեղեցկության սրահից իր հորը եւ Մուշեղ Մուշեղյանին վերցնելու:

«Գեղեցկության սրահում ինչ-որ շուխուռ ա եղել, հայրս Մուշեղի հետ դուրս եկավ, ինքնուրույն չէր կարող քայլել, հայրս էր թեւն ընկած բերում: Մուշեղին նստեցրինք ավտոն, որ տանենք հիվանդանոց: Մուշեղը նստեց ավտոյի դեմը, ինձ ասեց` կրակել ա, հետո իրեն են խփել դանակով: Ասեց`կիքս տվի, ինքս ինձ խփի: Հետո տարել եմ հիվանդանոց ու ոչ մի բանից տեղյակ չեմ, հեռացել եմ»: Մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանի հարցին, թե կրակոցի ձայներ լսե՞լ է, վկան դրական պատասխան տվեց, սակայն ասաց, որ չգիտի որտեղից էին դրանք հնչում: Ի պատասխան դատախազների հարցին ասաց, որ չգիտի, թե հայրն ու Մուշեղը ինչ նպատակով էին գնացել գեղեցկության սրահ: Գեւորգյանի հարցին, երբ Մուշեղը նստեց մեքենան, նրա վրա տեսանելի վնասվածքներ նկատե՞ց, Սերժ Վարդանյանը պատասխանց. «Բութի կեսը պոկված էր, շորերի հատվածում սաղ արյուն էր»: Մեղադրողի հարցին, թե առաջին ցուցմունքի ժամանակ քննիչին ասել է, թե մեքենայում ինչ է իրեն ասել Մուշեղ Մուշեղյանը, վկան ասաց. «Չեմ հիշում, դեպքի հետ կապված ոչինչ չեմ ուզում հիշել»: Նշենք, որ առաջին անգամ հարցաքննվելիս վկան, Մուշեղ Մուշեղյանի «կիքսի մասին» քննիչին չի հայտնել: Այդ մասին հայտնել է միայն երկրորդ անգամ հարցաքննվելիս: Հենց այս հիմքով էլ մեղադրողը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, էական հակասություններ տեսնելով դատարանում եւ նախաքննության ընթացքում տված ցուցմունքների միջեւ: Բացի դա վկան նախաքննության ընթացքում ասել է, որ հայրն ու Մուշեղ Մուշեղյանը գեղեցկության սրահ են գնացել ֆինանսական հարցերով, այնինչ դատախազի հարցին ի պատասխան ասաց, որ «չի հիշում եւ չգիտի» ինչու են գնացել սրահ:

Դատարանը սակայն դատախազի միջնորդությունը մերժեց՝ նշելով, որ «չեմ հիշումը» էական հակասություն չէ եւ ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը նման կարգ չի սահմանում:

Մյուս վկան՝ Արսեն Սիմոնյանն էր: Վերջինս ասաց, որ ամբաստանյալներից ճանաչում է միայն Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանին՝ որպես «հարազատ մարդ»: Նա հայտենց, որ դեպքի օրը՝ 2016 թվականի նոյեմբերի 13-ին, գնացել է «Լիա» գեղեցկության սրահ՝ մազերը կտրելու, վարսահարդարը զբաղված է եղել եւ նա գնացել է Պետրոս Իսրայելյանի աշխատասենյակ`(սրահին կից նկուղ,-Տ.Խ.) նրան տեսնելու:

«Գնացի Գոռիկն էր (Պետրոսի որդին), Գեղամը ներսում չէր, նստած խոսում էինք, այդ պահին անծանոթ մարդիկ մտան ներս, ոչ մեկին չեմ ճանաչել: Գոռիկի հետ զրուցելու ընթացքում այլ մարդկանց հետ ներս մտավ նաեւ Մուշեղ Մուշեղյանը (այդ ժամանակ նրան չի ճանաչել), վիճաբանություն սկսվեց Գեւորգի եւ նրա միջեւ»,- պատմեց  նա:

Սիմոնյանը պատմեց, որ Մուշեղ Մուշեղյանը գեղեցկության սրահ էր եկել «փող ստանալու»: Դատավորի հարցին, թե ի՞նչից ենթադրեց, վկան ասաց. «Որովհետեւ ասեց փողերը պիտի տաք»,- ապա շարունակեց. «Մուշեղն ու Գեւորգը վիճաբանում էին, կոպիտ ձեւով իրար հետ խոսեցին, Մուշեղը հայհոյանքներ հնչեցրեց, Գեւորգն էլ` նրան ու Մուշեղը կրակեց Գեւորգի վրա, հետո հարձակվեց Գեւորգի վրա, Գեւորգն էլ նրա վրա` դանակով: Հետո կրակոցներ սկսվեցին, Մուշեղը Գեւորգի պարանոցից բռնել էր, շոկի մեջ էի հո չէի կանգնելու տենամ ով ինչ ա անում, ում ա կրակում, վարսավիրանոցի մուտքով փախել եմ, նստել եմ մեքենաս ու գնացել»,- ասաց նա:

Վկան նշեց, որ Պետրոս Իսրայելյանը դեպքի ժամանակ սենյակում չի գտնվել. «Ես չեմ տեսել Գեղամին, Գոռիկին հարցրեցի` ուր ա Գեղամը, ասեց հիմա կգա»: Պետրոս Իսրայելյանի պաշտպան Միհրան Պողոսյանի հարցին, թե այնտեղ որտեղ նստած էին սեղան կա՞ր, վկան դրական պատասխան տվեց: Պաշտպանի ճշտող հարցին, թե այդ սեղանի վրա, կամ գետնին որեւէ առարկաներ կա՞ր դրված, երկաթի կտորներ, մահակներ, բահի կտոր, Արսեն Սիմոնյանն ասաց, որ ոչ մի բան չի նկատել: Մեղադրող դատախազ Քյարամյանի ճշտող հարցին սեղանի տակ նայե՞լ էր, որ չէր տեսել, վկան արձագանքեց. «Չեմ նայել, բայց եթե եղած լիներ կնկատեի»:

Ապա վկան հիշեց, որ դեպքի օրը հրազենային վնասվածք ստացած Արամ Պետրոսյանը ինչ որ առարկա է նետել Մուշեղ Մուշեղյանի վրա:

Դատարանը հրապարակեց վկայի նախաքննական ցուցմունքը, ըստ որի վկան պատմել է. «Գեղամին ճանաչում եմ շուրջ չորս տարի: Նրա հետ մտերիմ հարաբերությունների մեջ եմ, նրա հետ մի քանի անգամ հանդիպել եմ  վարսավիրանոցի նկուղային հարկում: Նոյեմբերի 13-ին Արմանի հետ իմ մեքենայով գնացել եմ Գեղամին տեսնելու, նաեւ մազերս կտրելու: Վարսավիրը զբաղված էր, մտա ներքեւ Գեղամին տեսնելու: Մտնելով ներս, տեսա Գոռին, այնտեղ էին նաեւ Արամն ու Գեւորգը: 3-4 անձինք մտան ներս այդ ժամանակ, Մուշեղը շքամուտքի մոտ կանգնած ասաց` էդ փողերն ով որ կարա ինձանից ստանա, ես նրա լավը…: Գեւորգը ասաց նրան, որ խելոք մնա, Մուշեղը գոտկատեղից հանեց ատրճանակը եւ կրակեց Գեւորգի վրա, այնուհետեւ Գեւորգը հանեց դանակը եւ հարձակվեց նրա վրա, Մուշեղը բռնելով Գեւորգի վզից սկսեց կրակել, նիշեն էր սարքելով պահում էր Գեւորգին»: Մեղադրողի հարցին, թե ինչ է նշանակում «նիշե», վկան չկարողացավ պատասխանել: Հարցին, ինչո՞ւ էր Մուշեղը բռնել Գեւորգին, որպեսզի պաշտպանվե՞ր, վկան ասաց. «Իրենից էր պաշտպանվում»:

Ցուցմունք տվեց նաեւ գեղեցկության սրահի աշխատակից Քրիստինե Սարգսյանը: Նա նշեց, որ ամբաստանյալներից ճանաչում է  միայն Պետրոս Իսրայելյանին: Վկայի պնդմամբ, դեպքի վերաբերյալ մանրամասներ չգիտի, սպանության մասին էլ ոստիկանության բաժանմունքում ոստիկաններից է իմացել: Քրիստինե Սարգսյանը պատմեց, որ 2016թ. նոյեմբերի 13-ին աշխատանքի է գնացել, հաճախորդին սպասարկելիս է եղել, երբ գեղեցկության սրահ է մտել Պետրոս Իսրայելյանի կինը` Անժելա Մանուչարյանը:

«Հուզված էր, հարցրեցի` ինչ է եղել, ասեց` մեր Գեւին հիվանդանոց են տարել: Որից հետո գնաց տուն` ասելով, որ Գեղամին պետք է հաց տա: Այնուհետեւ ոստիկանության համազգեստով մի քանի հոգի մտան, ասացին` հագնվեք, գնում ենք: Ոստիկանությունում երկար ժամանակ պահել են ինձ, ոստիկաններից եմ իմացել, որ մարդ է մահացել»: Վկան ասաց, թե դեպքի օրը ոչ մի տարօրինակ ձայներ չի լսել, անծանոթ մարդկանց չի տեսել: Մեղադրողների հարցին ի պատասխան ասաց, որ այդ օրը Պետրոս Իսրայելյանին չի տեսել, այնինչ քննիչին հայտնել է, որ Իսրայելյանին տեսել է սրահի խոհանոցի մոտ: Դատարանը հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքը. «Դեպքի օրը եղել եմ աշխատանքի: Ցերեկը, երբ հաց էինք ուտում, Անժելան մեզ հետ էր, եկավ սենյակ եւ ասաց, որ Գեղամը եւս սոված է, ճաշ լցրեց եւ գնաց: Անժելան ասաց, որ գեղեցկության սրահի երկաթյա դուռը փակենք, հետո տեսա, որ մի քանի մեքենա եկավ, մտան շենքի բակ, հետո գեղեցկության սրահի դիմացի հատվածով շատ մարդիկ էին գնում: Նկատեցի, որ երկու տղամարդ արագ քայլելով նստեցին գեղեցկության սրահի մոտ կանգնած մուգ գույնի մեքենան եւ գնացին: Անժելան հուզված եկավ մեզ մոտ, այնուհետեւ Պետրոս Իսրայելյանի քույրը` Սուսաննան եկավ եւ Անժելային ասաց` գնանք տուն: Այնուհետեւ ոստիկանության աշխատակիցներն եկան եւ մեզ ասացին, որ գնանք իրենց հետ»:

Սույն գործով հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին:

Հ.Գ. Ի դեպ այս գործը լուսաբանելիս Նորատուսցի Ալիկից եւ Չարբախցի Գեղամից պարբերաբար երկու կրկնվող լուսանկար ենք հրապարակում, քանի որ դատարանը՝ դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ արգելել է լրագրողներին տեսա-լուսանկարահանել դատական ողջ նիստը: Նույն պատճառով  հնարավորություն չունենք սույն նյութի հետ հրապարակել հարցաքննված վկաների լուսանկարները:                                                                       

Տպել
8816 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց