Սամվել Ալեքսանյան VS Սերժ Սարգսյան. ինչպես դառնալ միլիոնատեր

Վերջին օրերին տնտեսության մասին հանրահռչակ մի քանի անձանց հայտնած մտքերը թերեւս ալեկոծեցին հայ տնտեսագիտական հանրության ներկայացուցիչների խաղաղ հոգիները:

Դե հիշում եք չէ՞, ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանն ու Խոսրով Հարությունյանը հայտարարեցին, թե թանկացումները աղքատների վրա չեն ազդում, քանի որ նրանք, միեւնույն է, բացի կարտոֆիլից ուրիշ բան չեն ուտում:

Բայց այն, որ Սերժ Սարգսյանը տնտեսագիտության թեմաներով լիկբեզ անցկացրեց մեր գյուղացիների համար, մի տեսակ աննկատ անցավ: Խոսքը Դիլիջանում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ նրա ունեցած ծավալուն ելույթի մասին է: Քչերը նկատեցին, որ Սերժ Սարգսյանը մի պարբերությամբ անդրադարձավ գյուղացիների աճեցրած ծիրանի գնագոյացման մեխանիզմին:

«Մթերողները գնում են, որպեսզի մթերեն, մարդիկ սկզբից մի գին են ասում, հետո, երբ տեսնում են մթերվում է, երկրորդ գինն են ասում: Այդ մոտեցումն անհասկանալի է: Արտադրողը պետք է տեսնի, թե ինքը ինչ շահույթ է ակնկալում եւ չնայի, թե Մոսկվայում խանութում այդ ապրանքը ինչ գնով է վաճառվում: ....Այսինքն, եթե իմ ծիրանն արժե, չգիտեմ, 400 դրամ, եւ դա ինձ համար շահավետ է, ուրեմն, ինձ համար միեւնույնը պետք է լինի, թե այդ ծիրանը Մոսկվայում 10 դոլարով է վաճառվում»,- իր ելույթում ասաց Սերժ Սարգսյանը:

Չէ, ամեն ինչ ճիշտ է: Դասական տնտեսագիտության առումով այստեղ որեւէ սխալ չկա: Բայց...: Այստեղ կա մի մեծ ու թավատառ «բայց»: Արդյոք Սերժ Սարգսյանի մատնանշած գնագոյացման այս մեխանիզմը ազդո՞ւմ է նաեւ իր մտերիմ օլիգարխների վրա: Հենց իրար ենք միացնում «Սերժ Սարգսյան», «մտերիմ», «օլիգարխ» բառերը, ակամայից մեր առաջ, բնականաբար, հառնում է Սամվել Ալեքսանյանը: Իսկ Սամվել Ալեքսանյանը տասնամյակից ավելի է՝ ասոցացվում է շաքարի մոնոպոլիայի հետ:

Եվ հիմա տեսնենք, թե որքանով են Սերժ Սարգսյանի առաջ քաշած մոտեցումները հոգեհարազատ Սամվել Ալեքսանյանի համար: 2016 թվականի կեսերից սկսած՝ Հայաստանում թանկացավ շաքարավազը: Եթե փետրվար- մարտին մեկ կիլոգրամ շաքարը արժեր 355-360 դրամ, ապա տարեվերջին այն արդն 400 դրամ էր: Դա բացատրվեց նրանով, որ համաշխարհային շուկայում շաքարը թանկացել է: Իրոք թանկացել էր: Բայց եթե նայենք պաշտոնական տվյալներին, համաշխարհային շուկայում շաքարի թանկանալը որեւէ կերպ չէր ազդել Սամվել Ալեքսանյանի ներկրած շաքարի, կամ ինչպես ինքն է պնդում, շաքարի հումքի գնի վրա: Ըստ ՀՀ Պետեկամուտների հրապարակած տվյալների, եթե 2015 թվականին ներկրված շաքարի մեկ կիլոգրամի մաքսային արժեքը կազմել էր 40 ցենտ, ապա 2016-ին՝ 37 ցենտ: Այլ կերպ ասած, ի հեճուկս համաշխարհային շուկայում տեղի ունեցած թանկացումների, Սամվել Ալեքսանյանի վրա իր բերած շաքարը ավելի էժան էր նստել՝ մոտ 7.5 տոկոսով: Սակայն ներքին շուկայում շաքարը թանկացել էր 12.5 տոկոսով:

Մի կողմ թողնենք այն, որ Ալեքսանյանը դրա շնորհիվ չպատճառաբանված ու չհիմնավորված շահույթ էր ստացել՝ օգտվելով իր ունեցած մոնոպոլ դիրքից: Այս պահին խոսքը դրա մասին չէ: Խոսքն այն մասին է, թե որքանով է սա տեղավորվում Սերժ Սարգսյանի՝ գյուղացիներին ուղղված տնտեսագիտական լիկբեզի տրամաբանության մեջ: «Մարդիկ գնում են, որպեսզի խանութից շաքար գնեն, վաճառողը (Սամվել Ալեքսանյանը) սկզբից մի գին է ասում, հետո մի ուրիշ գին է ասում: Այդ մոտեցումը անհասկանալի է: Վաճառողը (Սամվել Ալեքսանյանը) պետք է տեսնի, թե ինքը ինչ շահույթ է ակնկալում... Այսինքն, եթե իմ շաքարը արժի 355 դրամ եւ դա ինձ համար շահավետ է, ուրեմն ինձ համար միեւնույնը պետք է լինի, թե Լոնդոնի բորսայում շաքարը որքանով է թանկացել»: Մոտավորապես այսպես պետք է հնչեր Սերժ Սարգսյանի ելույթը շաքարի չհիմնավորված թանկացման վերաբերյալ: Ու դա նույնպես լրիվ ճիշտ ելույթ կլիներ: Բայց նման ելույթ Սերժ Սարգսյանը երբեք չի ունենա: Իրենց աճեցրած ծիրանը մթերողներին հնարավորինս թանկ վաճառելու ցանկություն ունեցող գյուղացիների վրա մուննաթ գալը ուրիշ է, իր մտերիմ օլիգարխին տնտեսագիտական թեմաներով լիկբեզ անելը՝ ուրիշ: Վերջինս կարող է մի օր էլ նեղանա ու ՀՀԿ-ի համար քիչ ձայն բերի:

Ի դեպ, նախորդ օրը պարզվեց որ Սամվել Ալեքսանյանն էլ պակաս լիկբեզ անողը չէ. «Հայաստանում շատերը չեն կարողանում բիզնես դնել, որովհետեւ իմ դասերին չեն մասնակցում։ Տունը երեխեքին դասեր եմ տալիս, թե ոնց անեն՝ բիզնես»,- ասել էր Ալեքսանյանը: Հիմա բիզնես հանրությունը պետք է կողմնորոշվի, թե ով է ավելի լավ բիզնես դասեր տալիս՝ Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Սամվել Ալեքսանյանը: Իրավիճակի հմայքն այն է որ նրանք լրիվ հակառակ բաներ են սովորեցնում:

Տպել
13286 դիտում

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ