Սեւ-մութ ամպեր. դավադրություն ընդդեմ վարչապետի

15/12/2017 schedule17:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի դեկտեմբերի 15-ի համարում

Երեկ՝ ժամը 15-ն անց 53 րոպեին ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը  հանդիսավոր կերպով ԱԺ քարտուղարությունից վերցրեց ստորագրությունների համապատասխան ձեւաթուղթը՝ խորհրդային «խնայբանկերում» քաղաքացիների ավանդադրած գումարները վերադարձնելու մասին բազմաչարչար նախագիծը ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկելու համար: Հովհաննիսյանը պլանավորում է սույն հարցով արտահերթ նստաշրջան հրավիրել երկուշաբթի օրը: Երեկ՝ օրվա ավարտին նա հավաքել էր 53 ստորագրություն: Իհարկե, 44 ստորագրությունը բավարար է Ռոբերտ Քոչարյանին դիմելու համար, որպեսզի  վերջինս հրավիրի արտահերթ նստաշրջան, սակայն այդ դեպքում, համաձայն ԱԺ կանոնակարգի, Քոչարյանը կարող է հրավիրել, կարող է եւ չհրավիրել արտահերթ նստաշրջանը: Ուստի, եթե Հմայակ Հովհաննիսյանին մինչեւ այսօր՝ ժամը 15.53-ը հաջողվի ստորագրությունների թիվը հասցնել 66-ի, այդ դեպքում արդեն Քոչարյանը պարտավոր է հրավիրել արտահերթ նստաշրջան՝ պատգամավորի սահմանած ժամկետում եւ սահմանած օրակարգով:

Իսկ երեկ Հմայակ Հովհաննիսյանի նախաձեռնության տակ ստորագրել էին «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունները, ՕԵԿ-ը, նաեւ՝ «Ժողպատգամավոր»-ի եւ ՄԱԿ-ի մի քանի անդամներ: Այդ քաղաքական ուժերի երեկ բացակա պատգամավորները խոստացել են նախաձեռնության տակ ստորագրել այսօր՝ մինչեւ սահմանված ժամկետի ավարտը: Ավանդների հարցով արտահերթ նստաշրջան  հրավիրելու նախաձեռնության տակ կտրականապես հրաժարվել են ստորագրել ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի պատգամավորները: Եւ չնայած խորհրդարանական վերջին ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասել էր, թե իրենք կմիանան այդ նախաձեռնությանը, սակայն երեկ, առանց որեւէ հիմնավորման, դաշնակցականները հրաժարվել են ստորագրել:

Հիշեցնենք սակայն, որ ավանդների վերադարձը դաշնակցության նախընտրական ծրագրի հիմնասյուներից է: Այսպիսով, այս պահին դեռեւս ընդամենը 53 պատգամավորի պահանջով երկուշաբթի օրը, ժամը 12-ին առաջարկվում է հրավիրել արտահերթ նստաշրջան՝ խորհրդարանի օրակարգում գտնվող ավանդների վերադարձի երեք օրենսդրական նախաձեռնությունները քննարկելու եւ քվեարկելու համար: Եւ արդեն իսկ 53 ստորագրությունը երեկ լուրջ  խուճապ էր առաջացրել ՀՀԿ-ում: «Եթե խորհրդարանը նման հարց քննարկի, դա կնշանակի, որ Հայաստանը զրկվելու է լուրջ վարկերից, քանզի միջազգային վարկատու կազմակերպությունները կտրականապես հրաժարվում են վարկ տրամադրել, եթե այդ գումարները գնալու են խորհրդային տարիների ավանդների եւ սպառողական այլ ծախսերի վրա»,-ասում է Գալուստ Սահակյանն ու վստահեցնում, որ իրենք ունեն առնվազն 10 «պրիոմ»՝ երկուշաբթի օրը արտահերթ նստաշրջանը տապալելու համար:

Այդուհանդերձ, քիչ հավանական է, որ Ռոբերտ Քոչարյանը չստորագրի արտահերթ նստաշրջան հրավիրելու հրամանագիրը: Եթե չստորագրի, դա հրաշալի առիթ կտա ընդդիմությանը՝ ցանկացած ամբիոնից գոռալու, թե Քոչարյանը դեմ է ժողովրդի ավանդները վերադարձնելուն: Ուստի Ռոբերտ Քոչարյանն, ըստ ամենայնի, կընտրի հարցն իր վրայից ՀՀԿ-ի վրա «քցելու» տարբերակը: Եւ այդ դեպքում ի՞նչ կանի վարչապետ ունեցող ՀՀԿ-ն՝ միջազգային վարկատու կազմակերպություններին չզայրացնելու համար: Գալուստ Սահակյանի նշած 10 «պրիոմից» առաջինը լինելու է այն, որ երկուշաթբի օրը քվորումի բացակայության պատճառով նիստը տապալվի: ՀՀԿ պատգամավորները երեկ արդեն ինստրուկտաժ էին ստանում, որ հանկարծ թյուրիմացաբար չստորագրեն Հովհաննիսյանի նախաձեռնության տակ ու երկուշաբթի օրն էլ ԱԺ չգան:

Այդուհանդերձ, ՕԵԿ-ի 22, ընդդիմության 24 (ընդդիմությունը խոստացել է, որ այդ հարցի քննարկմանը մասնակցելու է), «Ժողպատգամավորի» եւ ՄԱԿ-ի 24 պատգամավորներն արդեն իսկ բավական են քվորում ապահովելու համար: Թե որքանով է քվորումի չապահովումը եւ նիստի տապալումը ձեռնտու վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, պարզ չէ: Սակայն, դա միանշանակ ձեռնտու է Արթուր Բաղդասարյանին, քանզի վերջինս վերջապես կկարողանա կոչով դիմել ժողովրդին եւ ցույց տալ այն քաղաքական ուժերին, որոնք չեն ուզում, որ ժողովուրդը ստանա ավանդները: Ինչպես ինքն է ասում՝ վերջապես կբացվի բոլորի դեմքը: Ինչեւէ, թե զարգացումներն ինչ ընթացք կստանան, պարզ կլինի այսօր:  Հատկապես որ՝ Հմայակ Հովհաննիսյանը տեղեկացնում է, թե ինքը ռեզերվում ունի եւս 13-15 պատգամավորներ, որոնք խոստացել են ստորագրել իր նախաձեռնության տակ: Ուստի չի բացառվում, որ սահմանված ժամկետում հավաքվի անհրաժեշտ 66 ստորագրությունը, եւ այդ ժամանակ արդեն միանշանակ կանխորոշված կլինի խորհրդարանական մեծամասնության ճակատագիրը:     

Նաիրա Զոհրաբյան

Տպել
2558 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց