Լրջորեն մտածելու են. դեմ ենք թերմացք շպրտելուն

17/12/2017 schedule17:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի դեկտեմբերի 16-ի համարում

Հարցազրույց ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանի հետ:

- Պարոն Մկրտչյան, չնայած ավանդների վերադարձը ՀՅԴ նախընտրական խոստումներից է, բայց դուք չմիացաք այդ հարցով արտահերթ նստաշրջան հրավիրելու պատգամավորական ստորագրահավաքին: Այդուհանդերձ, 66 ստորագրություն հավաքվել է, եւ երկուշաթբի օրը պետք է հրավիրվի ՀՅԴ-ին եւ ՀՀԿ-ին ոչ ցանկալի արտահերթ նստաշրջանը:

- Իսկապես, կոնկրետ մեզ համար նման զարգացումն անակնկալ էր, եւ մենք պահանջելու ենք, որ հարցը մինչեւ երկուշաբթի քննարկվի կոալիցիայի նիստում: Այդուհանդերձ, ես ուզում եմ ներկայացնել դաշնակցության դիրքորոշումը. ավանդների վերադարձի խնդիրը մեր ժողովրդի ամենացավոտ խնդիրներից է, եւ դաշնակցությունն, այդ հարցն ունենալով իր նախընտրական ծրագրում, միշտ հրապարակային հայտարարել է, որ այդ հարցի վերաբերյալ չի կարող թույլ տալ քաղաքական շահարկումներ:  Մենք ուղղակի բարոյական իրավունք չունենք մեր ժողովրդին եւս մեկ անգամ հուսախաբ անելու, որովհետեւ դրա անդրադարձը շատ ավելի ծանր կլինի, քան որոշ ժամանակով ժողովրդի համակրանքը շահելը: Արդեն քանի օր է մարդիկ մոտենում եւ հարցնում են՝ ճի՞շտ է, որ ժողովրդի ավանդները վերադարձնում եք: Եւ մարդկանց շատ դժվար է բացատրել, որ վերադարձի տարբերակներից մեկը 1000 ռուբլուն ընդամենը 30 դոլար տալն է: Խնդիրը շատ ավելի լուրջ է, եւ պետք է ազնվություն ունենալ՝ դա բացատրելու ժողովրդին: Այնպես որ, այսօր՝ Նոր տարվա նախօրյակին, երբ ժողովուրդն առանց այն էլ սոցիալական բազում խնդիրներ ունի, նորից հույս տալ, որպեսզի մի քանի կազմակերպություններ եւ անձինք դա օգտագործեն իրենց անհատական դիվիդենտների համար, մենք սխալ ենք համարում թե՛ մարդկային, թե՛ քաղաքական իմաստով:

- Այդուհանդերձ, ցանկացած քաղաքական ուժ առաջնահերթ խնդիր ունի շահելու ոչ թե իր գործընկերների, այլ ժողովրդի համակրանքը: Այս առումով ՕԵԿ-ի հաշվարկը ճիշտ է, քանզի ժողովրդի համար կարեւորն այն է, թե ով է ստորագրել ավանդները վերադարձնելու նախաձեռնության տակ, եւ ով չի ստորագրել: Այդ չափանիշով էլ ժողովուրդը երկուշաբթի օրը որոշելու է այս կամ այն քաղաքական ուժի հանդեպ ունեցած իր վերաբերմունքը: 

- Այո, հնարավոր է անել մի քանի քայլ եւ այսօր՝ այս պահին ժողովրդի համակրանքը ստանալ: Բայց՝ այդ համակրանքը կորցնել հինգ ամիս անց, որովհետեւ այդ քայլերը բավարար չեն լինելու: Եթե շարժվենք այդ տրամաբանությամբ, ապա դաշնակցությունն էլ կարող հայտարարել, որ մենք կողմ ենք 1000 ռուբլուն 700 դոլար փոխհատուցելուն եւ սկսենք ստորագրահավաք կազմակերպել: Ու այդ ժամանակ ժողովուրդը միանգամից կասի, որ իր համակրանքը դաշնակցության կողմն է: Սակայն մենք ժողովրդին խաբելու եւ ժողովրդի ձայնը խաբելով վերցնելու հարց չունենք: Ցանկացած քաղաքական ուժ պետք է հարցին այնպիսի լուծում տա, որը ելնում է ռեալ իրավիճակից եւ ռեալ հնարավորություններից: Ինչի՞ նման կլինի, որ վաղը մենք ստորագրահավաք սկսենք հարցով՝ Հայաստանը Թուրքիայից տարածքային պահանջ ունի՞, թե՝ չունի: Ի՞նչ ենք անելու այդ դեպքում. ով չստորագրի, ասելու ենք՝ դավաճա՞ն է... Բայց ինչ-որ մեկը պե՞տք է մտածի այդ քայլերի հետեւանքների եւ քաղաքական պատասխանատվության մասին:

- Այսինքն, կառավարության գործունեության համար պատասխանատվություն ստանձնած ՕԵԿ-ը, ըստ ձեզ, հրաժարվում է պատասխանատվությունից՝ նախընտրելով պոպուլի՞զմը:

- Ես չեմ ուզում գնահատական տալ մեր գործընկերներին. բոլոր այդ հարցերի պատասխանները մենք կփորձենք ստանալ կոալիցիայի նիստում, քանզի ստեղծված իրավիճակն իրոք բարդ է: Պետք է հարգել կոալիցիայի ներսում սահմանված խաղի կանոնները, որը դաշնակցությունը փորձում է պահել: Ուստի, եթե կոալիցիայի անդամ ՀՀԿ-ն, որը ներկայացնում է վարչապետին, ավանդների վերադարձի հարցում ունի հստակ եւ անփոփոխ դիրքորոշում, կոալիցիայի անդամ մյուս կուսակցությունները, ընդհանուր խաղի կանոնների շրջանակում, պարտավոր են հարգել այդ դիրքորոշումը եւ չհասցնել այնպիսի իրավիճակների, որ կոալիցիայի  կոնֆլիկտը հանգեցնի այլ, անցանկալի զարգացումների:

- Ձեր կանխատեսմամբ՝ ի՞նչ ընթացք կստանա երկուշաբթի օրը հրավիրվելիք արտահերթ նստաշրջանը:

- Կա՛մ քվորումի բացակայության պատճառով նիստը չի կայանա, կա՛մ՝ եթե կայանա, կվերածվի շոուի: Անհատ պատգամավորներն ու կուսակցությունները կփորձեն մեկը մյուսին վարկաբեկելով դիվիդենտներ շահել, ու այդ ամենից ո՛չ հարցը կլուծվի, ո՛չ էլ ժողովուրդը կշահի: Կշահի նա, ով ժամանակին զգուշացնում է ահա այս զարգացումների մասին: Մենք զգուշացնում ենք՝ ասելով, որ այդ հարցի լուծումը տեսնում ենք շատ ավելի խորքային, քան ժողովրդին ինչ-որ թերմացք շպրտելը: 

- Պարոն Մկրտչյան, տեսակետ կա, որ Հմայակ Հովհաննիսյանի նախաձեռնությունը քաղաքական պատվեր է՝ վարչապետին թուլացնելու համար: 

- Չեմ կարծում. ես ավելի շուտ հակված եմ մտածելու, որ խորհրդարանը, որպես քաղաքական կառույց, այսօր այնքան է թուլացած, որ չի կարողանում լուրջ եւ համախմբված կերպով արձագանքել որեւէ անսպասելի քայլի: Սա բավականին տխուր նախադեպ է, որի մասին պետք է լրջորեն մտածենք, թե իրականում որքան թույլ եւ ազդեցությունների ենթակա է  մեր քաղաքական համակարգը: Այս երեւույթը շատ ավելի մտահոգիչ է, քան եթե Հ.Հովհաննիսյանի նախաձեռնությունը լիներ քաղաքական պատվեր:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
2075 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց